Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Մուժումբար)

հայկական եկեղեցի Մուժումբար գյուղում

Սուրբ Հռիփսիմե, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Մուժումբար գյուղում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Գտնվում է Թավրիզից 47 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Գյուղը մինչև 1946 թվականը բնակեցված է եղել առավելապես հայերով[2]։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Եկեղեցու ներսում
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԱրևելյան Ադրբեջան
ԹեմԱտրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1]
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ17-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Saint Hripsime Church of Mujumbar Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում։ Տուժել է 2012 թվականի օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։ Նույն թվականի նոյեմբերից սկսվել են եկեղեցու վերականգնման աշխատանքները, որի ծախսերն իր վրա է վերցրել Իրանի հուշարձանների պահպանության հարցերով գործակալությունը։ Մինչ վերականգնման աշխատանքներն սկսելը տեղում նաև պեղումներ են կատարվել, քանի որ հնագետի կարծիքով սուրբ Հռիփսիմեն կառուցվել է Միհր աստծուն նվիրված հեթանոսական մի տաճարի տեղում, որը թվագրվում է 3-րդ դարին։

Այստեղ փրկվել են հարյուրավոր հայեր՝ թուրք-պարսկական պատերազմից և շահ Աբբասի կազմակերպած բռնագաղթից հետո։ Իրանի մշակույթի նախարարությունը Սուրբ Հռիփիմե եկեղեցին և մերձակայքում գտնվող հնագույն Սուրբ Աներևույթ ժամատան ավերականերն ընդգրկել է պետության կողմից պահպանվող օբյեկտների ցանկում։ Ըստ ժամատան արձանագրութեան՝ այն կառուցվել է 1810 թվականին՝ թավրիզեցի ոսկերիչ Կարապետ Հայրապետեանի միջոցով։ Սուրբ Աներևույթից քիչ այն կողմ գտնվել են սուրբ Վարվառա կույսի մատուռը, սուրբ Երևման խաչ և սուրբ Հովհաննես ուխտատեղիները։

Այստեղ 2017 թվականին սուրբ Գայանե և Հռիփսիմե կույսերի տոնի առթիվ կայացել է առավոտյան ժամերգություն Իրանի հայկական համայնքի մասնակցությամբ[3]։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցու կամարները սրբատաշ սև բազալտից են։ Պատերն ու ծածկը կառուցված են կոպիտ մշակված քարից։ Հորինվածքը եռանավ բազիլիկ կառույց է։ Մկրտության ավազանի տեղը և մոմավառության խորշերը կանգուն են։ Եկեղեցու արևմտյան պատին գրված է[4]. «ՇԻՆԵՑԱՒ ՏՈՒՆՆ ….. ՌՃԽԷ-ին, ԵՍ ԻՍԱ ԽԱՆ ԳՐԵՑԻ, ՈՒՍՏԱ ՕԽԱՆ ՇԻՆԵՑ»

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Իրանում սկսվել է երկրաշարժից տուժած հայկական եկեղեցու վերականգնումը
  3. Իրանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ կույսերի տոնին նվիրված ժամերգություն
  4. «Սրբոց Հռիփսիմեանց կուսանաց տօնը՝ Մուժումբարի Ս. Հռիփսիմէ եկեղեցում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.