Մուժումբար, հայաբնակ գյուղ Իրանում, Թավրիզից 10 կմ հյուսիս։ XX դ․ սկզբին ունեցել է մոտ 1000 բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ։ Իր առողջարար կլիմայի շնորհիվ Մուժումբարը եղել է թավրիզաբնակ հայերի ամառանոցը։ Մուժումբարում առայսօր կանգուն է Ս․ Հռիփսիմե նշանավոր եկեղեցու սրբատաշ սև քարից կառուցված շենքը (XVIII դ․)։ Մուժումբարի մոտ են գտնվում իրանահայերի Երևան խաչ և Ս․ Հովհաննես ուխտատեղիները։ 1946-ին Մուժումբարի հայերը ներգաղթել են Հայաստան։

Բնակավայր
Մուժումբար
ԵրկիրԻրան Իրան
Մուժումբար (Իրան)##
Մուժումբար (Իրան)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 73