Սուրբ Հովհաննես եկեղեցի (Դոբրիչ)

հայ առաքելական եկեղեցի Դոբրիչ քաղաքում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հովհաննես եկեղեցի (բուլղար․՝ Свети Йоан Евангелист), հայկական առաքելական եկեղեցի նախկին Բուլղարիայի Դոբրիչ (նախկին Պազարջիկ) քաղաքում։ Հանդիսանում է ոչ միայն Բուլղարիայի հայոց թեմի որպես գործող եկեղեցի, այլև մշակութային կենտրոն[1]։ Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում՝ Դամե Գրուև փողոցում։ Ներկայումս քաղաքի երկրորդ եկեղեցին է՝ սուրբ Գեորգի եկեղեցուց հետո (1864)։

Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունԴոբրիչ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԲուլղարիայի հայոց թեմ
Հիմնական ամսաթվերը1894
Ժառանգության կարգավիճակԲուլղարիայի մշակութային ժառագության հուշարձան
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված1894
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Դանուբ գետի աջ ափին՝ Ռուսե, Շումեն, Սիլիստրա, Պազարջիկ (Դոբրիչ) քաղաքներում, հայերը հաստատվել են ուշ միջնադարում, երբ դրանք գտնվում էին Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանության տարածքում։ Ի տարբերություն Ռումինիայի և Բուլղարիայի շատ գաղթավայրերի՝ հայ բնակչությունն այս քաղաքներում մեծաթիվ չի եղել, այդուհանդերձ կառուցել է եկեղեցիներ։ Դոբրիչն առանձնանում է նրանով, որ այստեղ հիմնադրվում է հայ կանանց պարախումբը։

1762 թվականին խորվաթ Ռուդգեր Յոսիպ Բոսկովիչը նշել է, որ Հաջիօղլու Պազարջիկում (ներկայումս՝ Դոբրիչ) մեծ ու կահավորված տներում ապրում էին հարուստ հայ ընտանիքներ։ 1830 թվականին մի հայ ճանապարհորդ նշել է, որ քաղաքում կա նորակառույց հայկական եկեղեցի։ Եկեղեցին այրվել է օսմանցիների կողմից Ղրիմի (արևելյան) պատերազմի ժամանակ (1854-1856)։ Վերականգնվելով՝ տաճարը կրկին այրվել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում։ Վերջինից հետո օսմանահպատակ քաղաքն անցել է Բուլղարիայի թագավորությանը, իսկ Երկրորդ Բալկանյան պատերազմ ի արդյունքում՝ Ռումինիայի թագավորությանը։ 1886 թվականին հայ համայնքը իտալացի ճարտարապետի նախագծով կառուցել է ժամանակակից եկեղեցին։ Այն օծվել է 1894 թվականին, երբ կառուցվել է նաև գավիթը[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դոբրիչը միացվել է Բուլղարիային։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին միանավ է՝ քարե հիմքերով, արևելքից երկու աջակողմյան աբսիդիներով։ Ոճը հայկական չէ, կառուցող ճարտարապետն իտալացի է եղել։ Բուլղարիայի մյուս եկեղեցիներից ընդգծվում է նաև նրանով, որ մուտքին գրված է «ուղղափառ եկեղեցի»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Զոհրաբ Զոհրաբյան. «Բուլղարիայի թեմ». ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան.
  2. «Բուլղարիայի հանրային ռադիո».