Սուրբ Հակոբ եկեղեցի (Յամբոլ)

հայ առաքելական եկեղեցի Յամբոլ քաղաքում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հակոբ եկեղեցի (բուլղար․՝ Света Агоп), հայկական առաքելական եկեղեցի Բուլղարիայի Յամբոլ քաղաքում։ Հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Բուլղարիայի հայոց թեմի ամենանոր եկեղեցին[1]։ Օծվել է 2017 թվականի սեպտեմբերի 24-ին[2]՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի կողմից։

Սուրբ Հակոբ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունՅամբոլ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԲուլղարիայի հայոց թեմ
Հիմնական ամսաթվերը2017
Հիմնադրված2017

Պատմություն խմբագրել

Յամբոլի տարածքում հայերը հաստատվել հայոց ցեղասպանությունից հետո՝ Կոստանդնուպոլսից (Ստամբուլ), Ադրիանապոլսից (Էդիրնե) և Ռոդոսթոյից (Թեքիրդաղ)։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2008 թվականին՝ թեմի առաջնորդ Տեր Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի ձեռամբ և Սոնյա Արշավիրի բարերարությամբ[3]։ Այն նախագծել են ճարտարապետներն Ժիրայր և Ալվարդ Պատվականները[4]։

2017 թվականին ռկեղեցու օծմանը ներկա էին Բուլղարիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Ռումինիայի հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և ուրիշներ[5]։ Շուրջ 100 անձ տեղավորող եկեղեցին նախատեսված է Յամբոլի բոլոր հայ բնակիչների համար և համապատասխանում է սակավաթիվ գաղթօջախի քանակին։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին կառուցված է հայկական միջնադարյան ճարտարապետության ավանդույթներով, ունի հիմնական գմբեթավոր կառույց և զանգակատուն[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Զոհրաբ Ղասաբյան. «Բուլղարիայի հայոց թեմ». www.armenianreligion-am.armin.am. Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտ.
  2. «Բուլղարիայի Յամբոլ քաղաքում օծվեց հայկական եկեղեցի». www.shoghakat.am. «Շողակաթ» հոգևոր-մշակութային հեռուստաընկերություն.
  3. «Consecration of an Armenian Church in Yambol, Bulgaria». https://www.youtube.com/@ArmenianChurch. 28 սեպտեմբերի 2017 թվական. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. «Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Բուլղարիայում օծվեց հայկական եկեղեցի». 25 սեպտեմբերի 2017 թվական.
  5. «Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Բուլղարիայում օծվեց հայկական եկեղեցի». 25 սեպտեմբերի 2017 թվական.
  6. «Սեպտեմբերի վերջին բուլղարական Յամբոլում կօծեն նոր հայկական եկեղեցին». 7 օգոստոսի 2017 թվական.

Արտաքին հղումներ խմբագրել