Սուրբ Խաչ եկեղեցի (Երևան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Խաչ եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ բնակավայրում։
Սուրբ Խաչ եկեղեցի | |
---|---|
![]() Սուրբ Խաչ եկեղեցի | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Օծման թվական | 2006, նոյեմբերի 11 |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետ | Հրաչյա Գասպարյան |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | նոյեմբերի 11, 2006 |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
Սուրբ Խաչ եկեղեցու հիմնարկեքը եղել է 1996 թվականին, եկեղեցու շինարարական ու հարդարման աշխատանքներն ավարտվել են 2006 թվականի հոկտեմբերին։ Եկեղեցին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու փոքր տարբերակն է։ Տուֆակերտ կառույցն ունի ավանդական ճարտարապետական ոճ, զուրկ է քանդակներից, գմբեթավոր է։ Սրահի երկու կողմում ավանդատներ են, Սուրբ խորանում տեղադրված է Վարդգես Սուրենյանցի «Տիրամայրը մանկան հետ» գեղանկարը։ Եկեղեցին ունի երկու դուռ՝ արևելյան և հարավային, 10 պատուհան, մեկ մկրտության ավազան։
Եկեղեցու կառուցման նախաձեռնողն ու իրականացնողը համայնքի բնակիչ Խաչատուր Վարդանյանն է։ 2006 թվականի նոյեմբերի 10-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվել են Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու չորս սյուները, ավանդատները, մկրտարանը, սրբապատկերները, խաչվառը, նոյեմբերի 11-ին Նավասարդ Սրբազանն օծել է նաև Սուրբ Խաչ եկեղեցու Սուրբ խորանը[1][2]։
Եկեղեցու զանգակատունը կառուցվել է 2012 թվականին։ Եկեղեցին ունի նաև հովվատուն, փոքր դահլիճ, տարածքը ցանկապատված է։
Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը։
Եկեղեցու բակում կա հուշակոթող՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Խաչ եկեղեցի (Երևան) կատեգորիայում։ |