Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան (սեպտեմբերի 18, 1957(1957-09-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորական, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ։

Նավասարդ Կճոյան
Կառավարում
Տիտղոս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ
Ժամանակամիջոց Դեկտեմբերի 1, 1999 թ-ներկա
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Գևորգյան Հոգևոր Ճեմարան
Անունը ծնվելիս Սամվել Կճոյան
Ծնվել է սեպտեմբերի 18, 1957 (67 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ,
Ձեռնադրում 1984 թ.
Գարեգին Բ         →

Կրթություն և աշխատանք

խմբագրել

1985 թվականին ավարտել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը՝ ներկայացնելով «Սուրբ Հովհան Դամասկացու «Բանք ընդդիմադրականք ի քակտումն հերձուածոց Յակոբիկ Ասորոց» ավարտաճառը։ 1985-1986 թվականներին աշխատել է «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում՝ որպես քարտուղար։

Կրոնական կյանք

խմբագրել

1987 թվականին Նավասարդ Կճոյանը ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1989 թվականին նշանակվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու վանահայր։ Նույն թվականին ստացել է վարդապետական աստիճան՝ պաշտպանելով «Սուրբ Գրիգոր Տաթևացու քրիստոսաբանական հայացքները» թեզը։ 1991 թվականից Օշականի և 1995 թվականից Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքի պատվավոր քաղաքացի է։ 1996 թվականին Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է նորաստեղծ Արագածոտնի թեմի առաջնորդ։ 1996 թվականին Գարեգին Ա կաթողիկոսի հովանավորությամբ Օշականում հիմնել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի դպրատուն» գիտամշակութային կենտրոնը։

1997 թվականին Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա կաթողիկոսի կողմից ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս։ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի կողմից նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ[1]։

Մի շարք լրատվականների քննադատություն

խմբագրել

Մի շարք լրատվամիջոցներ 2011-2013 թվականներին հանդես են եկել Նավասարդ Կճոյանի նկատմամբ քննադատական հրապարակումներով։ Այդպիսի լրատվամիջոցներից են «Չորրորդ ինքնիշխանությունը», «Առավոտը», «Հետքը»։ Վերջինների հրապարակումներին վերահղելով հրապարակումներ են կատարել այլ կայքեր։ Այդպիսի հրապարակումներում Նավասարդ Կճոյանը քննադատվել է Հայաստանի իշխող քաղաքական ուժի՝ Հանրապետական կուսակցության որոշ միջոցառումներին ներկա գտնվելու համար[2][3]։ Ն․Կճոյանը ներկա է եղել նաև Հանրապետական կուսակցությանը փոխարինելու եկած Իմ Քայլը դաշինքից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալությանը, ինչն արդեն քննադատության չի արժանացել[4]։ Այդ լրատվամիջոցներում նրա մասին եղան հրապարակումներ, որտեղ մեղադրանքներ հնչեցվեցին Ն․Կճոյանի նկատմամբ այն մասին, որ նա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից պարգևատրվել է անվանական զենքով։ Այսպիսի հոդվածներին անդրադառնալով՝ Ն․Կճոյանը հայտնել էր, որ «զենքով բոլոր երկրներում պարգևատրում են նրանց, ում գնահատում են։ Զենքը գնահատանք է, ուրիշ նպատակի համար չէ»[2]։ Նշված լրատվականները Նավասարդ Կճոյանին մեղադրում էին նաև Բենթլի մակնիշի ավտոմեքենա նվեր ստանալու համար[2]։ Այս առթիվ վերջինը հայտնել է, որ «իմ սանիկներից մեկն իմ «Մերսեդեսը» վերցրել է եւ տեղը «Բենթլի» է տվել»[5]։ Որոշ ժամանակ անց, ըստ մամուլի հրապարակումների, Ն․Կճոյանը այդ ավտոմեքենան վաճառել է և գումարն ուղղել բարեգործության[6]։

«Օֆշորային սկանդալ»

խմբագրել

2013 թ. մայիսի 29-ին «Հետք» հետաքննող լրագրողներ» կայքում հայտնվեց տեղեկություն «WLISPERA HOLDINGS LIMITED» անունով կազմակերպության մասին, որը գրանցված է Կիպրոսում, և որի բաժնետոմսերը բաշխված էին երեք անձանց միջև՝ Աշոտ Սուքիասյան, Տիգրան Սարգսյան, Սամվել Կճոյան, որոնցից վերջին երկուսը, ըստ թերթի եզրահանգումների, այդ օրերին գործող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է ու Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը (աշխարհիկ անունը՝ Սամվել Կճոյան)։ Ընկերության բաժնետոմսմերից 334-ը պատկանում էին Սուքիասյանին, իսկ Տիգրան Սարգսյան ու Սամվել Կճոյան անունով անձանց պատկանում էր 333-ական բաժնետոմս։ Նշված ընկերությանը Աշոտ Սուքիասյանի կողմից փոխանցվել է 350 հազար դոլար՝ Ամերիաբանկից ստացած 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկից։ Աշոտ Սուքիասյանը նշված վարկը ստացել էր Հայաստանում ադամանդագործության զարգացման ծրագիր իրականացնելու համար[7]։

Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ինքը կապ չունի Կիպրոսում գրանցված ընկերության հետ և չգիտի թե ով է իր անվանը այդքան մեծ գումար փոխանցել։ Նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու դեպքի հանգամանքները[8]։ Նավասարդ Կճոյանը նույնպես հայտարարել է, որ ինքը կապ չունի օֆշորում գրանցված այդ ընկերության հետ[9]։ Ոստիկանությունը Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում[10]։ Հունիսի 18-ին Աշոտ Սուքիասյանը ՀՀ գլխավոր դատախազի անունով իր նամակում հայտարարեց, որ որպես «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության հիմնադիր բաժնեմասեր է գրել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով՝ «առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության»՝ դա անելով նրա համար, որպեսզի իր բիզնեսը զերծ պահի «տարբեր ոտնձգություններից»[11]։ Չնայած այս ամենին՝ դեռևս գործը բացահայտված չէ, և առկա են բազմաթիվ չբացահայտված հանգամանքներ։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել

Նավասարդ Կճոյանը արժանացել է մի շարք պարգևների և կոչումների։ 2002 թվականի փետրվարի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը նրան շնորհել է Ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում։ 2003 թվականի հոկտեմբերին Ն․Կճոյանը Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գիտական խորհրդի կողմից արժանացել է պատվավոր պրոֆեսորի կոչման։ 2005 թվականի հոկտեմբերին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից նրան շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում։ 2006 թվականի հունիսի 4-ին Գարեգին Բ կաթողիկոսի կողմից Ն․Կճոյանն հատուկ կոնդակով շնորհվեց Արքության Պատիվ։

2017 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.araratian-tem.am/index.php?page=Liders&id=5
  2. 2,0 2,1 2,2 https://www.aravot.am/2013/07/03/261580/
  3. http://www.lragir.am/index/arm/0/comments/view/50983(չաշխատող հղում)
  4. «Հայկ Մարությանը պաշտոնապես ստանձնեց Երևանի քաղաքապետի լիազորությունները»
  5. «Կճոյանը «լուրջ չի վերաբերվում» մամուլի հրապարակումներին»
  6. ««Կճոյանը վաճառել է Բենթլի-ն»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  7. Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը
  8. Վարչապետը դիմել է դատախազություն
  9. Կճոյանը հերքում է ամեն ինչ
  10. Աշոտ Սուքիասյանը հետախուզվում է
  11. Աշոտ Սուքիասյանի նամակը գլխավոր դատախազին եւ «Հետքին»
  12. ՏԵՐ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ

խմբագրել