Սուրբ Գևորգ եկեղեցի (Դրոգոբիչ)


Սուրբ Գևորգ եկեղեցին (ուկր.՝ Церква святого Юра) ուղղափառ եկեղեցի է, պատմության և ճարտարապետության հուշարձան է, որն գտնվում է Դրոգոբիչում (Լվովյան շրջան, Ուկրաինա)։ 2013 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ ` ընդգրկելով « Լեհաստանի և Ուկրաինայի Կարպատյան շրջանի փայտաշեն եկեղեցիներ» կազմը [1][2][3]:


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Փայտաշեն եկեղեցի է, եռահատված (եռահատ) է, վերագրում են XV դարավերջին կամ XVI դարասկզբին, խորանարդաձև երկուական նավերով և երկու նստակերտ կողմային երգչախմբային դասերով և երկուական տաշված փայտակերտվածքներով զոհասեղանով և գավիթով։

1656 թվականին եկեղեցին հանձնվել է Դոլինա քաղաքին մոտ գտնվող կարպատյան Նադիևա գյուղից։ Եկեղեցին փոխանակել են աղով, քանդել մասերի և տեղափոխել են Դրոգոբիչ՝ եզների վրա։ Տեղադրել են եկեղեցին նախկին եկեղեցու տեղում, որն այրվել էր, իսկ արդեն 1678 թվականից սկսել են կառուցել զանգակատունը[4] :

Եկեղեցու ստորին հատվածը պատված է լայն գոտու տեսք ունեցող կամարաշարով, որն հիմնված է սյուներին։ Հատուկ կանանց համար նախատեսված գավիթների՝ բաբինեցների վերևում է գտնվում երգչախումբը՝ կամար -պատկերասրահով և Վվեդեսսկյան մատուռը։ Եկեղեցին, գլխավոր փայտյա գերաններով (срубами) մեծանում է երեք գագաթներով առանց թեքվելու, իսկ երգչախմբի տեղը՝ փոքր գագաթներով՝ մեկ թեքումով ութանկյուն թմբուկների վրա։

Եկեղեցու ներսակողմը նկարազարդված է որմնանկարներով, որոնք կատարվել են Ստեֆան-Մալյար Պոպովիչ Մեդիցիկովի գլխավորությամբ։ Բացի կրոնական կոմպոզիցիաներից ( «Քրիստոսի խանդավառություն» ), հարուստ են դեկորատիվ զարդաքանդակները՝ առավելապես բուսական բնույթի։ Պատկերակալը և սրբապատկերները նույն նկարչի (« Աստվածամոր օրհներգությունը՝ ակաթիստը», « Գործ Պետրոս առաքելոց», « Մեծ մարտիրոս Յուրիի գլխատումը» ) շագանակա- կավաքարագույն և կանաչավուն՝ ձիթապտղավուն երանգով, նկարչական պարզ միջոցներով զարդանկարների ստեղծողը հաղորդել է անհատական, գրեթե դիմային արտահայտություններ զարդաքանդակներին։ Պատկերակալի սյան՝ խաղողի ոստյունի փորագրության մակերևութապատկերը՝ ռելիեֆը մոտ է քարի փորագրությանը։

Սուրբ Գևորգի եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է, բայց այն չի կորցրել իր նախնական տեսքը և մինչ այսօր համարվում է XV—XVI դարերի գալիցկյան ճարտարապետության ամենապահպանված հուշարձանը։ Եկեղեցին համարվում է «Դրոգոբիչչինա» թանգարանի փայտաշեն ճարտարապետության առանձին բաղադրիչը ։

Ծանոթագրություններ խմբագրել