Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կոմոտինի)

Կոմոտինիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (հուն․՝ Ναός Αγίου Γρηγορίου του Φωτιστή), հունական ճարտարապետական ոճով կառուցված հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում Հունաստանի Կոմոտինի քաղաքում[1]։

Կոմոտինիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
հուն․՝ Ναός Αγίου Γρηγορίου του Φωτιστή
Կոմոտինիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ինչպես նաև Հայաստանի և Հունաստանի բարեկամ երկրների դրոշները
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունՀունաստան, Մակեդոնիա, Կոմոտինի
ՏարածաշրջանՀարավային Եվրոպա
ԴավանանքՀայ առաքելական եկեղեցի
Ներկա վիճակկանգուն
Ճարտարապետական ոճՀունական ճարտարապետություն
Հիմնադրված1834, նոյեմբերի 25
Քարտեզ
Քարտեզ
 St Gregory the Illuminator (Komotini) Վիքիպահեստում

Եկեղեցին բացվել է քաղաքի հայ համայնքի հովանավորությամբ և նախաձեռնությամբ։ Կոմոտինին համարվում է Հունաստանի հայաշատ քաղաքներից մեկը։

Պատմություն խմբագրել

Կոմոտինին Մակեդոնիա երկրամասի և ամբողջ Հունաստանի ամենահայաշատ քաղաքներից մեկն է։ Այստեղի հայ համայնքն ակտիվորեն մասնակցում է երկրի քաղաքային կյանքին։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Կոմոտինիում բացվել է 1834 թվականի նոյեմբերի 25-ին։ Եկեղեցին գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում։

Տեղի հայերը կրոնական այս կառույցի հետ կապված ստեղծել են մի շարք պատմություններ և ավանդություններ։ Այն նվիրված է Սուրբ Հովհաննեսին, թեև կրում է Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը, ում շնորհիվ քրիստոնեությունը Հայաստանում ընդունվել է, որպես պետական կրոն։

Ամեն կիրակի եկեղեցում կատարվում է պատարագ և ծիսական արարողություններ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Κωνσταντίνος Ζατζόπουλος (2009). Οι Αρμένιοι της Κομοτηνής. Κομοτηνή, σελ. 117-121. ISBN 978-960-86488-4-5.