Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (Մուրովանկա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (հայտնի է նաև որպես Մալոմոժեյկի տաճար), պաշտպանական տիպի եկեղեցի, գոթական-վերածննդի ճարտարապետության հուշարձան։ Գտնվում է Բելառուսիայի Գրոդնոյի մարզի Շուչինսկի շրջանի Մուրովանկա գյուղում։

Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրԲելառուս Բելառուս
ՏեղագրությունMažejkaŭski Sieĺsaviet? և Muravanka?
ԴավանանքBelarusian Orthodox Church?
Թեմ̥Eparchy of Grodno and Vawkavysk?
Հիմնական ամսաթվերը1542
Ժառանգության կարգավիճակԲելառուսի մշակութային ժառանգություն
ԱնվանվածՄարիամ Աստվածածնի ծնունդ
Ճարտարապետական ոճԲելառուսական գոթիկա
Հիմնադրված1542
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Church of Nativity of Virgin Mary, Muravanka Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Երկար ժամանակ եկեղեցու շինարարության պաշտոնական տարեթիվը համարվել է 1407 թվականը[1]։ Պատմական փաստաթղթերի վերլուծությունը ցույց է տալիս, որ շինարարության այդ օրը կեղծվել է 17-րդ դարում։ Հուշարձանի մանրամասն ուսումնասիրությունը գիտնականներին հիմք տվեց ենթադրելու, որ պաշտպանական եկեղեցին կառուցվել է 1516 թվականից 1542 թվականների միջակայքում տեղացի կալվածատեր Շիմկինի միջոցներով։ Հետագայում Մոժեյկովոյի տերը Շիմկո Մացկևիչ- Շկլյոնսկին եկեղեցուն էր հատկացնում իր կալվածքներից ստացված գարու և ցորենի մեկ տասներորդ մասը[2]։

Եկեղեցու դամբարանում պահպանվել են երկու մարմարյա սալիկներ, որոնցից մեկը որմնաշարված է պատի մեջ հետևյալ արձանագրությամբ`«Ամենաբարձրյալ և ամենասիրելի Աստծուն։ Այստեղ են գտնվում Շիմկի-Մասկի Լունձիլովիչի հետմահու մնացորդները, այս եկեղեցու հիմնադիրի ժառանգ Կազիմիր Կոստրովիցկին դրեց այս հուշարձանը վերականգնված սրբավայրում։ 1808 թվական»։ Երկրորդ սալիկի վրա պատկերված են լեհ-լիտվական բանակի սպառազինությունն ու զենքը հետևյալ արձանագրությամբ` «Ամենաբարձրյալ և ամենասիրելի Աստծուն և նրա փառքին, այս հուշարձանը տեղադրեց եկեղեցում հավերժ հիշատակ Կազեմիր Կոստրովիցկուն։ Այս եկեղեցին նա նորովի վերակառուցեց, կառուցեց հռոմեական ծիսակատարության զոհասեղան կարմելիտների համար։ 1822 թվական»։ 1598 թվականին ժառանգորդները իրավաբանորեն հաստատեցին եկեղեցու ունեցվածքի անձեռնմխելիությունը և ցանկություն հայտնեցին, որ եկեղեցին մնա ուղղափառ և չտեղափոխվի միության մեջ, բայց այնուամենայնիվ անցավ ունիտարների շարքը։ 1657 թվականին ռուս-լեհական պատերազմի ժամանակ եկեղեցին ավերվեց, այն զգալիորեն տուժեց նաև Կառլ XII-ի զորքերի գնդակոծությունից։ Դատելով եկեղեցու պատերի վրայի հետքերից՝ եկեղեցին բազմիցս ենթարկվել է հարձակման։ Եկեղեցու պատմության փաստաթղթերը 18-րդ դարի վերջին այրվեցին պան Կոստրովիցկու տանը։

1795 թվականին Գրոդնոյի մարզը ընդգրկվեց Ռուսաստանի կազմի մեջ։ Վիլնյուսից վերադառնալիս Ալեքսանդր I-ը եղավ ավերված եկեղեցում և կարգադրեց տեղացի կալվածատեր Յունդիլին վերանորոգել այն։ Սակայն վերանորոգումը սկսվեց միայն 5 տարի հետո[3]։ 1863 թվականին եկեղեցու վանահայր նշանակվեց Լիտվական հոգևոր ճեմարանի շրջանավարտ Լև Սավիցկին, որի կողմից կազմվեց եկեղեցու պատմությունը և հրատարակվեց «Լիտվական թեմական տեղեկագրում» 1873 թվականին։

1864 թվականից եկեղեցուն կից գործում էր եկեղեցական ծխական դպրոց, հրդեհից հետո բնակիչները եկեղեցուն կից կառուցեցին ուսումնական տուն։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ այստեղ կային երեք եկեղեցական ծխական դպրոցներ, Մոժայսկում, Շպիլկայում և Օգորոդնիկում։ 1906 թվականին Վիլենյան Սուրբ Հոգևոր եղբայրության միջոցներով եկեղեցին վերանորոգվեց։

1928 թվականին եկեղեցին լեհական իշխանությունների կողմից վերցվեց ուղղափառներից և վերաօծվեց լեհական կաթոլիկ եկեղեցի։ 1993 թվականին եկեղեցին վերադարձվեց ուղղափառներին, դառնալով ծխական համայնքի կենտրոն, միավորելով 8 գյուղեր։ Եկեղեցուն կից կազմակերպվեց կիրակօրյա դպրոց։ Եկեղեցու վանահայրեր են եղել, 1993-2008 թվականներին, Սվյատոսլավը (Եվտուշիկ), 2008 թվականից՝ երեց Միխաիլը (Լոյկո)։

Եկեղեցու ճարտարապետություն խմբագրել

 
Եկեղեցու հատակագիծը, նկարը՝ Վասիլի Գրյազնովի, 1874

Եռանավ, քառասյուն դահլիճատիպ քարե եկեղեցի է, երկթեք կտուրով, մեկ ապսիդով և չորս կլոր անկյունային աշտարակներով՝ ծածկված վրանաձև կտուրով։ Պատերը և աշտարակները ունեն հրակնատներ և հարթ սվաղված որմնախորշեր։ Աշտարակները կլոր են, արևմտյան կողմի տրամագիծը՝ շուրջ 4,5 մետր, արևելյանը՝ շուրջ 3 մետր։

Հատակի տակ կա կամարակապ պահեստային շինություն։ Ամբողջ կառույցը գոտևորված է դեկորատիվ սպիտակ աղյուսով։ Զոհասեղանը գտնվում է արևելյան մասում, գահասեղանը պատրաստված է քարից՝ քառակուսի տեսքով։

Մինչև 19-րդ դարի սկիզբը եկեղեցին ուներ իջեցվող դռներ (հերսեր)։ 1817 և 1871-1872 թվականների վերակառուցման ընթացքում գլխավոր ճակատին կից կառուցվեց նարտեքս, վերաշինվեցին արևմտյան աշտարակները, իջեցվեց տանիքը, կարգավորվեցին քիվերը, պատուհանները լայնացվեցին։ Արևմտյան աշտարակների վրա միության ժամանակ կանգնեցված էին հրեշտակների երկաթե արձանիկներ, մեկը խողովակով, մյուսը սրով, որը փոխում էր ուղղությունը քամու հետ։

Վերակառուցման ընթացքում վերացվեցին առանձին բնութագրական մանրամասներ, անհետացան արևելյան ճակատի հրակնատները, գլխավոր և կողային ճակատների հրակնատների մի մասը որմնաշարվեցին, քանդվեցին զոհասեղանի սանդուղքները։ Չնայած այս ամենին եկեղեցին հիմնական գծերով պահպանել է իր նախնական տեսքը։

Համաշխարհային ժառանգության կարգավիճակ խմբագրել

2004 թվականի հունվարի 30-ին տեղանքն ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկի մշակութային կատեգորիայում[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Известия Императорской археологической комиссии. Вып. 22 прибавление. - 1907. - С. 13.
  2. Ткачоў М. А. Абарончыя збудованнi заходнiх зямель Беларусi XIII-XVIII ст. - Минск, 1978.
  3. Иодковский И. И. Церкви, приспособленные к обороне в Литве и Литовской Руси // Древности. Труды комиссии по сохранению древних памятников. - М., 1915. - Т. 6.
  4. Edifices for Worship of Fortress Type in Belarus, Poland and Lithuania – UNESCO World Heritage Centre

Գրականություն խմբագրել

  • Всеобщая история архитектуры. Т. 6. - М., 1968. - С. 464-465.
  • Егоров Ю. Градостроительство Белоруссии. - Мн., 1954. - С. 38-41.
  • Трацэўскі У. В. Цэрквы-крэпасці у Сынковiчах i Малым Мажэйкаве. - Мн.: Полымя, 1989.
  • Лаўрэш Л. Маламажэйкаўская царква: гістарычны нарыс Արխիվացված 2022-03-27 Wayback Machine // Гродна: ЮрСаПрынт, 2017. - 114 с.: іл.
  • Мураванка. Свята-Раства-Багародзіцкая царква // Кулагін А. М. Праваслаўныя храмы на Беларусі: Энцыкл. даведнік / Маст. І. І. Бокі. - 2-е изд. - Мн.: БелЭн, 2001. - С. 141.

Արտաքին հղումներ խմբագրել