Սուրբ Աթանասիոսի տաճար (հուն․՝ Μητροπολιτικός Ναός Aγίου Aθανασίου), հույն ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Հունաստանի Լեսբոս կղզում։ Համարվում է կղզու Միտիլինի քաղաքի մայր տաճարը։

Սուրբ Աթանասիոսի տաճար
հուն․՝ Μητροπολιτικός Ναός Aγίου Aθανασίου
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունՀունաստան, Լեսբոս
ԴավանանքՀույն ուղղափառ եկեղեցի Հույն ուղղափառ եկեղեցի
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակգրանցված հնագիտական տարածք Հունաստանում և protected building in Greece?
Ճարտարապետական ոճԲյուզանդական
ճարտարապետություն
Առաջին հիշատակում1707 թվական
Քարտեզ
Քարտեզ

Տաճարի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 1707 թվականին[1]։ Սուրբ Աթանասիոսի տաճարը հատկապես նշանավոր է նրանով, որ այստեղ է պահվում հույն ուղղափառ եկեղեցու նահատակ Թեոդոր Բյուզանդացի մասունքները[2][3]։

Պատմություն խմբագրել

Տաճարի շինարարական աշխատանքների սկզբի և ավարտի մասին քիչ բան է հայտնի։

Հայտնի է միայն այն, որ 1707 թվականին՝ Օսմանյան Հունաստանի գոյության օրոք, Սուրբ Աթանասիոսի տաճարը ենթարկվել է վերակառուցման։

Ենթադրվում է, որ ամենայն հավանականությամբ տաճարը կառուցվել է 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին։

Եկեղեցու զանգակատունը կառուցվել է 1882 թվականին և ունի 33 մետր բարձրություն։ Եկեղեցին կրում է հույն ուղղափառ եկեղեցու սուրբ Սուրբ Աթանասիոսի անունը։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Աթանասիոսի տաճարը ճարտարապետորեն կառուցված է, որպես խաչագմբեթ բազիլիկ։ Եկեղեցու պատկերակալը հանդիսանում է Լեսբոս կղզու նախաբյուզանդական արվեստի մարգարիտներից մեկը[1][4]։

Պատկերակալի ստորին հատվածը զարդարված է բուսական և կենդանական նախշերով և այլ խորհրդանշաններով։

1900-1901 թվականներին լեսբոսցի սրբանկարիչ Նիկոս Կեսանլիսը տաճարի պատերը զարդարել է Վերածննդի շրջանի որմնանկարներով։

Տաճարի կենտրոնում պատկերված է երգլխանի արծիվ։ Պատկերակալի վրա պատկերված է Հիսուս Քրիստոսի 16-րդ դարի սրբապատկերը, որն այստեղ է բերվել Փոքր Ասիայից։ 1798 թվականից եկեղեցում պահվում է 1795 թվականին թուրքերի կողմից սպանված նահատակ Թեոդոր Բյուզանդացու մասունքները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Այոս Աթանասիոսի մայր տաճարի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  2. Թեոդոր Բյուզանդացի նահատակի մասունքները Լեսբոս կղզում
  3. «Թուրքերի կողմից սպանված նահատակները՝ հույն ուղղափառ եկեղեցու նահատակներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  4. Սուրբ Աթանասիոսի տաճարը // Պատմական տուր Միտիլենեում

Արտաքին հղումներ խմբագրել