Սուրբծննդյան տոնածառին սպասող երեխաները (նկար)

Ֆերդինանդ Թեոդոր Հիլդեբրանդտի նկարը

«Սուրբծննդյան տոնածառին սպասող երեխաները» (գերմ.՝ Kinder in Erwartung des Weihnachtsbaumes (Weihnachtsabend)), 19-րդ դարի գերմանացի նկարիչ, Դյուսելդորֆյան դպրոցի վարպետ Ֆերդինանդ Թեոդոր Հիլդեբրանդտի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1840 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 100 × 90 սմ։ «Սուրբծննդյան տոնածառին սպասող երեխաները» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Սուրբծննդյան տոնածառին սպասող երեխաները
տեսակգեղանկար
նկարիչՖերդինանդ Հիլդեբրանդտ
տարի1840[1]
բարձրություն100 սանտիմետր[1]
լայնություն90 սանտիմետր[1]
ստեղծման վայրԳերմանիա[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
Ծանոթագրություններ

Նկարագիր

խմբագրել

«Սուրբծննդյան տոնածառին սպասող երեխաները» ստեղծագործությունում նկարի հեղինակը՝ Ֆերդինանդ Թեոդոր Հիլդեբրանդտը պատկերել է երեխաների։ Նրանք դեպի սենյակ տանող գոցված դռների մոտ սպասողական վիճակում կանգնած են։ Դռներից անդին սուրբծննդյան տոնածառն է, որի տակ իրենց են սպասում տոնական նվերները։ Կտավում պատկերված է նաև երիտասարդ մի կին՝ նորածին երեխայի հետ, որը զրուցում է փոքրիկ աղջնակի հետ։ Վերջինս ցուցամատով ցույց է տալիս փակված դռները։ Ստեղծագործության աջ կողմի ներքևում հեղինակի ստորագրությունն է և ստեղծման տարեթիվը՝ «Th. Hildebrandt 1840»:

Պատմություն

խմբագրել

«Սուրբծննդյան տոնածառին սպասող երեխաները» ստեղծագործությունը Ֆերդինանդ Թեոդոր Հիլդեբրանդտին պատվիրել է մեծ իշխան Ալեքսանդր Նիկոլաևիչը՝ Ռուսաստանի ապագա կայսր Ալեքսանդր II-ը, երբ գտնվում էր գերմանական Դյուսելդորֆ քաղաքում՝ նկարչի արվեստանոցում 1839 թվականին։ Նկարիչը սկսում է նկարել կտավը և, արդեն 1840 թվականին այն ցուցադրության է ներկայացվում Բեռլինում։ Դրանից հետո «Սուրբծննդյան տոնածառին սպասող երեխաները» կտավն ուղարկվում է Սանկտ Պետերբուրգ։ Նկարի համար հեղինակին վճարում են 1500 թալեր[2]։ Սկզբնական շրջանում այս կտավը գտնվել է Գատչինյան պալատում։ Ժամանակակիցների մոտ մեծ հիացմունք է առաջացրել այն։ «Գեղարվեստական թերթ»-ում այս կտավի մասին արտահայտվել են հետևյալ կերպ.

  Հիլդեբրանդտն ավարտել է «Սուրբծննդյան տոնածառին սպասող երեխաները» ստեղծագործությունը։ Ներկերի բացառիկ շռայլություն ու անկրկնելի տպավորություն է այն թողնում։ Նկարի սյուժեն՝ երեխաների խումբ, որոնք կանգնած սպասում են սենյակի փակ դռների մոտ, որտեղ գտնվում են նրանց համար պատրաստված նվերները։
- Գրական թերթ[3]
 

1929-ից 1934 թվականը ԽՍՀՄ կառավարությունը վաճառքի հանեց Էրմիտաժի հավաքածուից արվեստի որոշակի գործեր։ Վաճառքի ներկայացված կտավներն ուղարկվեցին «Անտիկվարիատ»-ի գրասենյակ։ Դրանց թվում էր նաև «Սուրբծննդյան տոնածառին սպասող երեխաները» ստեղծագործությունը։ Սակայան որոշում կայացվեց ու 1931 թվականին այս կտավը հետ ուղարկվեց Պետական Էրմիտաժ։ 2014 թվականի ավարտից ցայսօր կտավը պահպանվում և ցուցադրվում է Գլխավոր շտաբում՝ սրահ 342-ում[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/32852/
  2. Асварищ Б. И. Немецкая и австрийская живопись XIX—XX века. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1988. — С. 137.
  3. «Художественная газета». — 1840. — № 13. — С. 34.
  4. Государственный Эрмитаж. — Хильдебрандт, Теодор Фердинанд. «Дети в ожидании ёлки».