Սուվորով։ Մեծ ճամփորդություն

«Սուվորով։ Մեծ ճամփորդություն»՝ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի ռուսական լիամետրաժ արկածային անիմացիոն ֆիլմ (և վերջին 20 տարվա ընթացքում այս կինոստուդիայի առաջին լիամետրաժ մուլտֆիլմը), որը հիմնված է Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովի հրամանատարությամբ բանակի Շվեյցարական արշավի վրա։ Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 2022 թվականի մայիսի 1-ին[1][2][3]։ Իսկ 2022 թվականի հունիսի 12-ին մուլտֆիլմը թողարկվել է «Okko» առցանց կինոթատրոնում։ Հեռուստատեսային պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարի 23-ին STS հեռուստաալիքով։

Սուվորով։ Մեծ ճամփորդություն
ռուս.՝ Суворов: Великое путешествие
Տեսակմուլտֆիլմ
Ժանրարկածային ֆիլմ, մանկական ֆիլմ և պատմական ֆիլմ
ՀնչյունավորումԿոնստանտին Խաբենսկի, Անտոն Մակարսկի, Նատալյա Բիստրովա, Ֆիլիպ Կիրկորով, Յուլյա Ռութբերգ, Ալեքսեյ Դեմիդով, Աննա Արդովա, Ալեքսանդր Կովրիժնիխ, Սերգեյ Մինաև և Վիկտոր Սուխորկով
ԵրաժշտությունԻվան Ուրյուպին
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ և Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն85 րոպե
Թվականմայիսի 1, 2022

Սյուժե

խմբագրել

Համեստ երիտասարդ Գրիշան պետք է բաժանվի իր սիրելի Սոնյայից և գնա մեծ ճանապարհորդության։ Նա ծառայության է անցնում անպարտելի հրամանատար Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովի մոտ։ Գրիշան դառնում է շվեյցարական լեգենդար արշավի ժամանակ հետաքրքիր արկածների և ճակատագրական իրադարձությունների մասնակից։ Հավատալով ինքն իրեն՝ Գրիշան մարտահրավեր է նետում վտանգավոր չարագործին, մեկ անգամ չէ, որ սրամտություն է ցուցաբերում և գտնում նոր հավատարիմ ընկերներ: Նա չնայած փոքր է, բայց իսկական սխրանքով օգնում է Սուվորովին և ապացուցում, որ յուրաքանչյուրը կարող է հերոս դառնալ, եթե առաջնորդվում է սիրով:

Դերերի հնչունավորում

խմբագրել
Դերասան Դեր
Կոնստանտին Խաբենսկի[4] Ալեքսանդր Վասիլյևիչ Սուվորով
Անտոն Մակարսկի Գրիշա
Նատալյա Բիստրովա Սոնյա Պշենիցինա
Ֆիլիպ Կիրկորով[5] Ֆրանց ֆոն Վեյրոտեր
Յուլիա Ռուտբերգ կոմսուհի Վլադիկինա
Ալեքսեյ Դեմիդով կոմս Պյոտր Վլադիկին
Աննա Արդովա վաճառական Պշենիցինա
Ալեքսանդր Կովրիժնիխ վաճառական Պշենիցինա
Սերգեյ Մինաև Անդրե Մասենա
Վիկտոր Սուխորուկով ծեր զինվոր
Անդրեյ Հարիբին Ալեքսանդր Ռիմսկի-Կորսակով

Կարծիքներ

խմբագրել

Մուլտֆիլմը ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստացել։ Հանդիսատեսը նշել է մուլտֆիլմի հայրենասիրական ուղերձը և գերազանց ձայնային կատարումը, բայց քննադատության է ենթարկվել՝ պարզ սյուժե, թույլ գրաֆիկայ և պատմական անբավարարություն։

Թրելյեր

խմբագրել

Առաջին թրեյլերը թողարկվել է 2019 թվականի փետրվարի 27-ին YouTube-ում, երբ ֆիլմն ի սկզբանե կոչվում էր «Սուվորով»։ Այնուհետև, 2022 թվականի մարտի 15-ին YouTube-ի ալիքում թողարկվել է վերջնական թրեյլերը[6]։

Վարկանիշ կայքերում

խմբագրել

«Սուվորով։ Մեծ ճանապարհորդություն» անիմացիոն ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում ունի 6.1 միավոր և IMDb-ում՝ 4.9 միավոր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. JavGuru (2021-11-27). «Премьера полнометражного мультфильма «Суворов: Великое путешествие» состоится 1 мая 2022 года — Кино и сериалы на DTF». DTF. Արխիվացված է օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է 2021-12-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Мультфильм «Суворов: Великое путешествие» выйдет в российский прокат 1 мая» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-05-12-ին. Վերցված է 2022-03-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Филипп Киркоров, Яна Рудковская, Евгений Плющенко и другие звёзды на премьере анимационного фильма «Суворов: Великое Путешествие»». OK!. 2022-04-26. Վերցված է 2022-06-10-ին.
  4. «Константин Хабенский озвучил Александра Суворова в картине киностудии «Союзмультфильм»». OK!. 2022-03-15. Արխիվացված է օրիգինալից 2022-05-08-ին. Վերցված է 2022-05-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Филипп Киркоров признался, что ему было трудно озвучивать отрицательного героя в мультфильме «Суворов: Великое путешествие»». Вокруг ТВ. 2022-04-26. Արխիվացված է օրիգինալից 2022-05-08-ին. Վերցված է 2022-05-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Суворов. Великое путешествие — Трейлер | В кино с 1 мая | Союзмультфильм HD Արխիվացված է Հունիս 10, 2022 Wayback Machine-ի միջոցով:.

Արտաքին հղումներ

խմբագրել