Սուսաննա Խաչատրյան
Սուսաննա Սեդրակի Խաչատրյան (ապրիլի 3, 1909, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 17, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խաղողագործ-սելեկցիոներ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1965)։
Սուսաննա Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1909 Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1987 (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կենսաբան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետը (1930)։ 1938-1949 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ բույսերի գենետիկայի, 1949 թվականից՝ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ներում։
Գիտական աշխատանքները նվիրված են խաղողի գենետիկայի և սելեկցիայի հարցերին։ Խաչատրյանը (Ս. Հ. Պողոսյանի հետ) ստեղծել է վաղահաս խաղողի 14 (Գուգարաց, Արթենիկ, Ուրարտու, Անուշ, Մուսկատ Սուսաննա, Ախթամար և այլն) և սեղանի ու գինու խաղողի 27 տեսակներ, որոնցից 9-ը շրջանացված են և ներդրված արտադրության մեջ։ Արժեքավոր են Խաչատրյանի աշխատանքները նաև սեղանի խաղողի միջահաս և ուշահաս, խոշորապտուղ, փոխադրունակ տեսակների ստացման բնագավառում։
ԵրկերԽմբագրել
- Раннеспелость у винограда, Ереван, 1966.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 21)։ |