Սուպետար (խորվ.՝ Supetar, իտալ.՝ San Pietro della Brazza), քաղաք Խորվաթիայում։ Գտնվում է Բրաչ կղզու հյուսիսային մասում։ 1827 թվականից եղել է կղզու վարչական կենտրոնը[1]։ Սուպետար քաղաքի կազմի մեջ մտնում են ևս 3 բնակավայրեր՝ Սպլիտսկան, Շկրիպը, և Միրցան։

Քաղաք
Սուպետար
խորվ.՝ Supetar
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունՍպլիտսկո-Դալմատինսկայա
Առաջին հիշատակում1423 թվական
Մակերես29,8 կմ², 9,6 կմ²
ԲԾՄ20 մ
Բնակչություն3213 մարդ մարդ (2001)
Ագլոմերացիա3062
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 (0) 21
Փոստային դասիչ21400
Ավտոմոբիլային կոդST
Պաշտոնական կայքgradsupetar.hr
Սուպետար (Խորվաթիա)##
Սուպետար (Խորվաթիա)

Բնակչությունը կազմում է 3062 մարդ։ Սա կղզու առավել խոշոր և արագ աճող քաղաքն է։ Պաշտոնական լեզուն խորվաթերենն է։ Քանի որ քաղաքն ու կղզին զբոսաշրջիկների շրջանում հայտնի են, բնակչության մեծամասնությունը տիրապետում է օտար լեզուների՝ անգլերեն, իտալերեն, գերմաներեն։

Պատմություն խմբագրել

 
Սուպետար նավահանգիստը

Սուպետրայի առաջին բնակավայրը գտնվել է փոքր թերակղզում։ Դա բնակավայր է եղել մեր թվարկությունից առաջ անկման սկզբին։ Ներկայումս այդ վայրում գտնվում է գերեզմանոց։

Ժամանակակից բնակավայրը հիմնադրվել է 16-րդ դարում։ Քաղաքի հիմնական զարգացումը եղել է 18-19-րդ դարերում, երբ Սուպետարը դարձել է Բրաչ կղզու վարչական կենտրոնը[2]։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Սուպետարի Սուրբ Պետրոս եկեղեցին

Քաղաքում կա բարոկկո ոճով մատուռ, որը մնացել է Սուրբ Պետրոս եկեղեցուց։ Այն վերակառուցվել է 1773 թվականին։

Եկեղեցու հին մասում կա խորվաթական գրություններով շիրմաքար։

Եկեղեցու ձախ մասում գտնվում են արևային ժամացույցներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Naklada Naprijed, The Croatian Adriatic Tourist Guide, pg. 274, Zagreb (1999), ISBN 953-178-097-8
  2. Jane Foster, «Footprint Croatia»., pg. 237, Footprint Handbooks (2004), ISBN 1903471796

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուպետար» հոդվածին։