Սուլևո
Սուլևո կամ Պշոուխուա (աբխազերեն՝ Пшоухуа, վրացերեն՝ სულევო), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Փսոու գետի ափին, Գագրայից 22 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 220 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Սուլևո | ||
աբխ.՝ Пшоухуа, վրաց.՝ სულევო | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
Համայնք | Գագրայի շրջան | |
ԲԾՄ | 220 մ | |
Բնակչություն | 880 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր, Էստոնացիներ | |
|
Բնակչությունը
խմբագրել1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 1050 մարդ` էստոնացիներ, հայեր և վրացիներ[1][2], իսկ 1989 թվականին՝ 880 մարդ[3][4]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, բանջարեղենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, բուժկայան։
Գյուղը հիմնադրվել է 1882 թվականին։ Հայերը եկել են Սամսունի շրջակայքից, 1922 թվականին։
1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Պշոուխուա։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 184)։ |