Սոցիալական կապիտալ նաև մշակութային կապիտալ, քաղաքացիական կապիտալ, հասկացություն հասարակագիտության, տնտեսագիտության և քաղաքագիտության ոլորտներում։ Այն սահմանում է հասարակության մեջ սոցիալական կապերի որակը, օրինակ՝ անծանոթներին օգնելու պատրաստակամությունը։ Այն դիտարկվում է որպես հասարակության առանձնահատկություն, որը որոշում է այս կամ այն երկրում կյանքի որակը։

Ֆիզիկական և մարդկային կապիտալին զուգընթաց, սոցիալական կապիտալը որպես ամբողջություն մեծացնում է տվյալ հասարակության արտադրողականությունը։ Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան և Շվեդիան սոցիալական կապիտալի մակարդակով համարվում են առաջատար երկրներ։

1990-ական և 2000-ական թվականների ընթացքում սոցիալական կապիտալի հայեցակարգն ավելի տարածված է դարձել հասարակական գիտությունների, ինչպես նաև քաղաքականության լայն շրջանակներում[1][2]։

Պատմություն խմբագրել

Միավորմամբ կառավարման ուժը շատ փիլիսոփաների կողմից ընդգծվել է հին ժամանակներից մինչև 18-րդ դար՝ Արիստոտելից մինչև Թովմա Աքվինացի և Էդմոնդ Բյորկ[3]։ «Սոցիալական կապիտալ» տերմինը գործածվել է 1890 թվականից, այնուհետև լայն տարածում է գտել 1990-ականների վերջին[4]։ 1916 թվականին Լ. Ջ. Հանիֆանի «Գյուղական դպրոցներին տեղական աջակցություն ցուցաբերելու» հոդվածը «սոցիալական կապիտալ» տերմինի առաջին դրսևորումներից է` սոցիալական համախմբվածության և հասարակության մեջ անձնական ներդրումների առումով[5]։

Ջեյն Ջեյքոբսը այս տերմինը գործածել է 1960-ականների սկզբին։ Չնայած որ նա չի տրամադրել «սոցիալական կապիտալ» հասկացության հստակ սահմանումը, դրա օգտագործումը վերաբերել է կապերի կարևորությանը[6]։ Քաղաքագետ Ռոբերտ Սոլսբերին «քննադատական խմբերի ձևավորման կարևոր բաղադրիչ» (critical component of interest group formation) տերմինն առաջարկել է 1969 թվականին՝ իր Midwest Journal of Political Science ամսագրում լույս տեսած «Հետաքրքրությունների խմբի փոխանակման տեսություն» հոդվածում։ Սոցիոլոգներ Ջեյմս Քոուլմանը, Բարրի Վելմանը և Սքոթ Ուորթլին հայեցակարգը մշակելիս և հանրահռչակելիս ընդունել են Գլեն Լոուրիի 1977 թվականի սահմանումը[7]։ 1990-ական թվականների վերջին հայեցակարգը ձեռք է բերել հանրաճանաչություն՝ դառնալով Համաշխարհային բանկի հետազոտական ծրագրի հիմնական թեման և մի քանի հիմնական գրքերի առարկա, այդ թվում՝ Ռոբերտ Պուտնեմի «Բոուլինգ միայնության մեջ», Լյուիս Ֆելդշտեյնի[8] և Պուտնեմի «Ավելի լավ է միասին» (Better Together) գրքերը։

Պիեռ Բուրդյո խմբագրել

Սոցիալական կապիտալ հասկացությունը 1980 թվականին ներդրել է Պիեռ Բուրդյոն` սոցիալական կապերը նշելու համար (այն կարող է հանդես գալ որպես օգուտ ստանալու ռեսուրս)։ Պիեռ Բուրդյոյի հայեցակարգում սոցիալական կապիտալը բացառապես խմբային ռեսուրս է։

Սոցիալական կապիտալի արժեքը գործարքի ծախսերը նվազեցնելու ունակության մեջ է, ինչն ի վերջո հանգեցնում է կազմակերպության շահույթի բարձրացմանը։ Սոցիալական կապիտալի կառուցման նախադրյալը մյուս խմբի անդամների հետ բարեկամական և ազնիվ հարաբերությունների հաստատումն է։ Պահպանելով «փոխադարձաբար շահավետ» պայմաններ, այսինքն` անընդհատ մեծացնելով ընդհանուր սոցիալական կապիտալը, խմբի անդամներն ամրապնդում են կապերը միմյանց միջև և միևնույն ժամանակ դառնում են որոշակի իմաստով ավելի հարուստ։ Այլ կերպ ասած՝ որքան ուժեղ են հարաբերությունները, և որքան մեծ է կախվածությունը, այնքան մեծ է սոցիալական կապիտալը։ Որքան ավելի շատ սոցիալական կապիտալ կա, այնքան պակաս է հարաբերությունների նորմատիվ կարգավորման անհրաժեշտությունը։ Այսպիսով, ժամանակն ու գործարքի մյուս ծախսերը կրճատվում են. կարիք չկա գրավոր համաձայնագրեր գրառել, արտաքին վկաներին և իրավարարներին ներգրավել և այլն[9]։

Ջեյմս Կոուլման խմբագրել

Ջեյմս Կոուլմանը «Սոցիալական կապիտալը մարդկային կապիտալի արտադրության մեջ» հոդվածում (1988) շարունակել է նորացված հայեցակարգը։ Ըստ նրա, սոցիալական կապիտալը հանրային բարիք է, սակայն այն արտադրվում է անհատների կողմից` հետագայում օգուտներ ստանալու նպատակով։ Այս դեպքում անհատը ճանաչվում է ազատ և բանական։ Ենթադրվում է, որ սոցիալական կապիտալ կառուցելը պահանջում է մի տեսակ սոցիալական պայմանագիր, սոցիալական նորմերի առկայություն և փոխանակում։ Վերջինս անհնար է առանց որոշակի վստահության մակարդակի։ Այսպիսով, սոցիալական կապիտալի առավելությունը դեռևս նկատվում է գործարքի ծախսերի իջեցման մեջ, քանի որ վստահության որոշակի մակարդակ թույլ է տալիս խուսափել բյուրոկրատական կազմից։ Կապիտալի մյուս ձևերի պես սոցիալական կապիտալը շահաբաժիններ է ստանում միայն այն դեպքում, երբ այն ակտիվորեն օգտագործվում է՝ փոխանակում, ներքինացում և արտաքինացում։ Ըստ Կոուլմանի՝ սոցիալական կապիտալն ի սկզբանե դրական կամ բացասական չէ, այլ չեզոք է։ Կազմակերպության համար դրա ձեռնտու կամ վնասակար լինելը կախված է նրանից, թե ինչ մեթոդներով է այն օգտագործվում[10]։

Կոուլմանը նաև մշակել է «լավ աշխատանքների համար վարկ» հայեցակարգը։ Դա հիմնված է այն դրույթի վրա, որ սոցիալական կապիտալը չափվում է ոչ այնքան օգտակար կապերի քանակով, որքան դրանց որակի։ Սրանից հետևում է, որ սոցիալական բարձրագույն կապիտալն այն խմբերի մեջ է, որտեղ մարդիկ ամենից շատ վստահում են միմյանց։ Նման բարձր մակարդակի վստահության համար ստեղծվում են հատուկ պայմաններ։ Խմբի բոլոր անդամները կախված են միմյանցից և ստիպված են միմյանց տալ այսպես կոչված «վարկեր», «հավատարմագրային ստացականներ»։ Այսպես է ներկայացնում Ջ. Կոուլմանը «բարի գործերի հաշվառումը»։ Այլ կերպ ասած, հարաբերությունները կառուցված են «դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքով (լատին․՝ «Do ut des»), և այն դեպքում, երբ մեկն օգնում է մեկ ուրիշի, մնում է պարտքի մեջ։ Այդ պահին նա տալիս է վստահության ստացական, որը պարտավորում է հետագայում վերադարձնել օգնությունը։ Ըստ Կոուլմանի` խմբում որքան շատ են այդպիսի չվճարված վարկերը, այնքան բարձր է սոցիալական կապիտալը. մարդիկ այլևս չեն կարող լքել համակարգը, նրանք այնքան սերտորեն փոխկապակցված են, որ մեկ օղակի ելքը ոչնչացնում է ամբողջ շղթան։ Այսպիսով, օգտագործելով սոցիալական կապիտալը, մարդը սպառում է այն (ստացվում է «պարտքի մեջ է»)։ Օգնելով ուրիշներին («տալով կրեդիտ») օգտագործել այն, նա ընդլայնում է սեփական մենաշնորհը։ Դժվարությունը կայանում է նրանում, որ օգտակար լինելու համար դուք նույնպես պետք է օգտագործեք ձեր կապերը։ Սա փակ շրջան է։ Որքան շատ հանձնառություն, այնքան ուժեղ համակարգ[11]։

Ռոբերտ Պատնեմ խմբագրել

Ռոբերտ Պատնեմն առաջարկել է սոցիալական կապիտալի նոր կառուցվածք՝ սոցիալական նորմեր, սոցիալական կապեր և վստահություն։ Առաջին երկու գործոններն ըստ էության անհատի սոցիալ-հոգեբանական հատկանիշներն են։ Հետևաբար Պատնեմը չափում է սոցիալական կապիտալը` օգտագործելով այնպիսի անհատական ցուցանիշներ, ինչպիսիք են շփումների ինտենսիվությունն ու ուժը, հասարակական ասոցիացիային անդամակցությունը, ընտրական գործունեությունը, հարաբերությունների բավարարումը, փոխադարձ նորմերի պահպանումը, անվտանգության զգացողությունը, հարևանների և սոցիալական ինստիտուտների նկատմամբ վստահությունը։ Խմբային կամ տարածքային ցուցանիշները ձեռք են բերվում անհատական ցուցանիշների համախմբման միջոցով[10]։

Պատնեմի «Ստիպելով ժողովրդավարությանն աշխատել։ Քաղաքացիական ավանդույթներ ժամանակակից Իտալիայում» գիրքն անցում էր սոցիալական նորմերի կարևորության որակական քննարկումից ավելի հիմնարար ուսումնասիրության։ Համեմատելով 1960-ական թվականներին Իտալիայում իշխանությունների ապակենտրոնացման վերաբերյալ բարեփոխումների արդյունքները՝ Պատնեմն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հյուսիսային շրջանները, որտեղ մարդիկ ավելի շատ սոցիալապես ակտիվներն (ընտրողների մասնակցության, ասոցիացիաների մասնակցության, տեղական գործերին հետաքրքրելու առումով) ավելի լավ են օգտագործել փոխանցված լիազորությունները, «պասիվ» հարավում, ընդհակառակը, կառավարման որակն ընկել է։ Միևնույն ժամանակ, առկա է պատմության մեջ քաղաքացիական ներգրավվածության հստակ կապ` միջնադարում անկախության և ինքնակառավարման փորձը։ Այդ ժամանակից ի վեր կայուն աճել է սոցիալական կապիտալին նվիրված գիտական հոդվածների քանակը։

Կառուցվածք խմբագրել

Դասական մոդելում սոցիալական կապիտալը բաղկացած է երեք տարրերից.

  1. Դոնոր` անձ, որը մեկ ուրիշին տրամադրում է իր սոցիալական կապիտալը (օրինակ՝ նրան ծանոթացնում է իր ընկերների հետ),
  2. Յուրացնող` անձ, որն ստանում է սոցիալական կապիտալ մեկ ուրիշից,
  3. Ռեսուրս` օգտակար կապեր, որոնք դոնորը փոխանցում է յուրացնողին։

Գործոններ խմբագրել

Ըստ Ռոբերտ Պատնեմի երեք գործոնային մոդելի՝ սոցիալական կապիտալն ունի հետևյալ կառուցվածքը.

Ազգակցական կապեր խմբագրել

Հետազոտությունները ցույց են տալիս ազգակցական կապերի դերը հասարակության մեջ. որքան ուժեղ է ազգակցական կապերի ազդեցությունը, այնքան ավելի քիչ է վստահությունն անծանոթ մարդկանց և նրանց հետ շփվելու պատրաստակամությունը (Jonathan Schulz, Joseph Henrich at all): Հարազատների նկատմամբ ավանդական կողմնորոշումը հանգեցնում է ընդհանուր առմամբ հասարակության նկատմամբ վստահության մակարդակի նվազմանը, որն էլ իր հերթին դանդաղեցնում է վերջինիս զարգացումը։ Մյուս կողմից, օտարերկրացիների նկատմամբ վստահության մակարդակը կապված է տվյալ երկրի բնակչության մեկ շնչի հաշվով եկամտի մակարդակից[12]։

Քրիստոնեություն խմբագրել

Հետազոտությունները մատնանշում են քրիստոնեության դերը օտարերկրացիների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման գործում, ինչը պատմականորեն հանգեցրել է կյանքի ընդհանուր ստանդարտի բարձրացման[12]։ 6-16-րդ դարերում միջնադարյան Եվրոպայում կաթոլիկության զարգացման հետ տարբեր երկրներում բնակչության ժամանակակից ստանդարտի հետ համեմատելը ցույց է տալիս այդ ցուցանիշների դրական կոռելյացիան։ Քրիստոնեության ազդեցությունը կարելի է հայտնաբերել նաև քրիստոնյա արտագաղթողների ստեղծած երկրներում, ինչպիսին է ԱՄՆ[12]։

Չափում խմբագրել

Գաղափարների անորոշության պատճառով սոցիալական կապիտալը չափվում է բոլորովին տարբեր ձևերով՝ կախված ենթատեքստից։ Միջտարածաշրջանային հետազոտություններում սոցիալական կապիտալի ամենատարածված միջոցառումներից են արժեքները (վստահություն, հարգանք շրջապատի նկատմամբ, օգնության պատրաստակամություն, հանդուրժողականություն), զուգորդումների և հետաքրքրությունների ակումբների անդամությունը (օրինակ՝ արհմիություններ), բարեգործությունը, կամավորությունը, ոչ առևտրային կազմակերպությունների զարգացումը։ Ցուցանիշների ընտրության ընդհանուր մոտեցումը հիմնված է սոցիալական կապիտալի ավելի սահմանափակ տնտեսական սահմանման վրա` որպես ընդհանուր նորմերի և արժեքների մի շարք, որոնք թույլ են տալիս հասարակությանը լուծել հանրային բարիք ապահովելու խնդիրը։

Հակասականություն խմբագրել

Մինչ օրս չի ձևավորվել սոցիալական կապիտալի հետազոտության և դրա չափման ընդհանուր մեթոդաբանություն։ Սա չի կարող ազդել ուսումնասիրությունների որակի, ինչպես նաև դրանց մեկնաբանման վրա[13]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Adler, S. P.; Kwon, S.K. Social Capital: Prospects for a new Concept(անգլ.) // Academy of Management Review[en] : journal. — 2002. — Т. 27. — С. 17—40. — doi:10.5465/amr.2002.5922314
  2. Ferragina, Emanuele; Arrigoni, Alessandro The Rise and Fall of Social Capital: Requiem for a Theory?(անգլ.) // Political Studies Review[en] : journal. — 2017. — Т. 15. — № 3. — С. 355—367. — doi:10.1177/1478929915623968
  3. Bowles, S.; Gintis, S. Social Capital and Community Governance(անգլ.) // The Economic Journal[en] : journal. — 2002. — Т. 112. — № 483. — С. 419—436. — doi:10.1111/1468-0297.00077
  4. Google Ngram Viewer.
  5. Hanifan, L. J. (1916) «The rural school community center», Annals of the American Academy of Political and Social Science 67: 130—138. Also see Hanifan, L. J. (1920)The Community Center, Boston: Silver Burdett.
  6. Jacobs, Jane The Death and Life of Great American Cities. — Random House[en], 1961. — С. 138.
  7. Coleman, James Social Capital in the Creation of Human Capital(անգլ.) // American Journal of Sociology : journal. — 1988. — Т. 94. — С. 95—120. — doi:10.1086/228943. Wellman, Barry and Scot Wortley. (1990). «Different Strokes from Different Folks: Community Ties and Social Support». American Journal of Sociology 96: 558-88. Loury, Glenn (1977). A Dynamic Theory of Racial Income Differences. Chapter 8 of Women, Minorities, and Employment Discrimination, Ed. P.A. Wallace and A. Le Mund. Lexington, Mass.: Lexington Books.
  8. Putnam, Robert. (2000), «Bowling Alone: The Collapse and Revival of American Community» (Simon and Schuster).
  9. Бурдьё П. Формы капитала / пер. с англ. М. С. Добряковой // Экономическая социология. — 2002. — Т. 3. — № 5. — С. 60-74.
  10. 10,0 10,1 Сивуха С. В. Капитал социальный // Социология: Энциклопедия / Сост. А. А. Грицанов, В. Л. Абушенко, Г. М. Евелькин, Г. Н. Соколова, О. В. Терещенко, 2003.
  11. Коулман Дж. Капитал социальный и человеческий // Общественные науки и современность. — 2001. — № 3.
  12. 12,0 12,1 12,2 Medieval Catholicism nudged Europe towards democracy and development
  13. * Durlauf, Steven N. & Fafchamps, Marcel Social Capital // Philippe Aghion & Steven Durlauf (ed.), Handbook of Economic Growth, 2005, edition 1, volume 1, chapter 26, pages 1639—1699

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել