Սոս Սուրենի Աղայան (հունվարի 1, 1946(1946-01-01), Երևան), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սան Անտոնիոյի (Տեխաս) համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր։

Սոս Աղայան
Ծնվել էհունվարի 1, 1946(1946-01-01) (78 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր

Կենսագրություն խմբագրել

Սոս Աղայանը ծնվել է Երևանում։ Հայրը՝ Սուրեն Աղայանը, դասավանդել է Երևանի պետական համալսարանում, նա տնտեսագիտության դոցենտ էր, մայրը՝ Հրանուշ Գյուրջյանը, կիսատ թողեց ուսումը բժշկական համալսարաում, որպեսզի դաստիարակի իր երեք զավակներին։

Պատանի Սոսը իր երկու դասընկերների հետ սիրում էր ազատ ժամանակ խնդիրներ առաջադրել և գտնել այդ խնդիրների լուծման նոր եղանակներ։ Սոսը համոզված էր, որ իր գիտական ապագան կապելու է ֆիզիկայի հետ, սակայն ինչպես ցույց տվեց կյանքը, նա գնաց մաթեմատիկայի ուղղությամբ։ Ի դեպ, հայրը այնքան էլ գոհ չէր որդու ընտրած գիտական ուղուց, բայց, այնուամենայնիվ, Սոսը ընտանիքից գաղտնի, 1968 թ. հանձնեց քննությունները և ընդունվեց Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ։ Ուսանելու վերջին տարիներին նա որոշում է կրթությունը շարունակել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։ Ավարտելով բուհը Աղայանը վերադարձավ հայրենիք, բայց որոշ ժամանակ անց վճռեց շարունակել կրթությունը և ընդունվեց Մոսկվայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրա՝ գիտական աշխատանքներ իրականացնելով ֆունկցիաների տեսության ոլորտում։ Ականավոր մաթեմատիկոս Ս. Մերգելյանի ղեկավարությամբ Սոս Աղայանը 1974 թ. պաշտպանեց գիտական թեզը‘ ստանալով ֆիզմաթ գիտությունների թեկնածուի աստիճան։

1971 թ., երբ Սերգեյ Մերգելյանը դարձավ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Սոս Աղայանին առաջարկեց վերադառնալ Հայաստան և միասին աշխատել։ Աղայանն անմիջապես վերադարձավ և աշխատանքի անցավ Գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնում՝ միաժամանակ դասավանդելով պետական համալսարանում։ Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ֆունկցիաների տեսությունից նա անցում կատարի կոմբինատորիկայի ոլորտ։ Սոս Աղայանը գտավ իրեն հետաքրքրող նոր ոլորտ և, տարիներ շարունակ իրականացնելով անհրաժեշտ հետազոտություններ, հավաքեց բավականաչափ նոր նյութ, որն էլ հիմք դարձավ նրա դոկտորական ատենախոսության համար։ 1985 թ. մեծ հաջողությամբ Սոս Աղայանը Մոսկվայում պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը, որը վերաբերում էր նկարների մշակման և փոխանցման ոլորտին։ 1993 թվականին Սոս Աղայանը մեկ տարով աշխատանքի հրավեր է ստանում Թաֆթս համալսարանից՝ որպես հրավիրված դասախոս։ Հետագայում այդ պայմանագիրն անընդհատ վերաթարմացվում էր։ Նա շուրջ երեք տարի դասավանդեց Թաֆթսի համալսարանում։ Այնուհետև հրավեր ստացավ Բոստոնի «Ավեար» (Aware) ընկերությունից, որտեղ գրեթե մեկ տարի աշխատեց որպես գիտական ղեկավար՝ զբաղվելով նկարների մշակման տեսության զարգացմամբ։

Գիտական հայտագործություններ խմբագրել

Աղայանի առաջին կարևոր ներդրումներից է պատկերների որակի բարձրացման տեխնոլոգիաների մշակումը, որոնք հիմնված են մարդու տեսողական համակարգի մոդելի վրա։ Համակարգը թույլ է տալիս գնահատել պատկերի որակը առանց այլ պատկերների հետ համեմատության, ինչպես բնորոշ է մարդու տեսողական համակարգին։ Սակայն Աղայանը վճռեց իր հետագա կյանքը, այնուամենայնիվ, կապել գիտամանկավարժական հաստատության հետ։ Ընտրությունը կանգնեց Տեխասի Սան Անտոնիոյի համալսարանի վրա, քանզի այն արագ զարգացող և մեծ գիտական ներուժ ունեցող համալսարան էր։ Արդեն դոցենտի հաստիքով Աղայանը Սան Անտոնիոյի համալսարանում դասավանդում էր հիմնականում նկարների և ազդանշանների մշակման դասընթացը։ Տարիներ անց Աղայանը նույն համալսարանում ստացավ պրոֆեսորի, իսկ հետո արդեն Peter T. Flawn Professor վաստակավոր պրոֆեսորի կոչում։ Սոս Աղայանի գիտական աշխատանքները բարձր են գնահատվում գիտական շրջանակներում, 1985 թ.-ից հայտնի են Աղայան-Սարուխանյանի անվան թեորեմները, որոնք այժմ լայնորեն կիրառվու են։ Հիմնարար գիտության մեջ Սոս Աղայանի նշանակալից ներդրումն են մատնանշում գիտական հանրության կողմից ընդունված Աղայանի թեորեմները, Աղայանի ընտանիքը, Աղայանի մեթոդը և Աղայանի մատրիցը։ Նրա տեխնոլոգիաների ազդեցությունը ծանրակշիռ է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում։ Երեք սկսնակ ընկերություններ (MedicalScan, Latakoo, BA-Logix) ստեղծվել են նրա արտոնագրերի հիմքի վրա։ Ըստ Ս. Աղայանի՝ BA-Logix ընկերությունը 2500 արտոնագիր ուսումնասիրելուց հետո ընտրել է նրա արտոնագիրը։ Սոս Աղայանը մեծ հպարտությամբ է հիշում 2005 թ., երբ արժանացավ տարվա լավագույն դասախոս կոչմանը։ Սոս Աղայանն այս տարիների ընթացքում պատրաստել է 40-ից ավելի գիտությունների թեկնածուներ, որից 20-ը՝ Հայաստանում, 12-ը՝ Թաֆթս համալսարանում, որի հետ Աղայանը մինչև այժմ համագործակցում է։ Նա ղեկավարում է ասպիրանտների նաև Սթենֆորդի համալսարանում։

Գիտական գործունեություն խմբագրել

Սոս Աղայանն այսօր էլ պահպանում է կապը հայրենական գիտական կենտրոնների հետ։ Սերտորեն համագործակցում է Հակոբ Սարուխանյանի հետ և իրականացնում համատեղ գիտական աշխատանք։ Սոս Աղայանն այս տարիների ընթացքում միշտ պատրաստակամ է եղել համագործակցելու, դասախոսությամբ հանդես գալու հայ երիտասարդ գիտնականների համար ակադեմիական շրջանակներում, ինչպես նաև լինելու որպես երկրորդ գիտական ղեկավար։ Սոս Աղայանը տպագրել է 500-ից ավելի գիտական հոդված, 6 մենագրություն, հեղինակ է միջազգային 14 արտոնագրի։ Յուրաքանչյուր տարի այդ կառույցների անդԱմերիկայի Միացյալ Նահանգներերի միայն մեկ տոկոսն է ստանում պատվավոր, Ֆելոուե կոչումը։ Սոս Աղայանը բազմաթիվ հեղինակավոր գիտական ամսագրերի՝ SPIE, IS&T, IEEE խմբագրական խորհրդի անդամ է, հարյուրից ավելի միջազգային գիտաժողովների կազմակերպիչ-նախագահ։ Սոս Աղայանը սերտ կապեր է պահպանում նաև Միացյալ Նահանգների հայ համայնքի հետ և համայնքի ղեկավարներից մեկն է։ Սոս Աղայանն ամուսնացած է և ունի մեկ որդի‘ Սարգիս Աղայանը, ով ժամանակին երեք անգամ եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների շախմատի չեմպիոն և հետագայում համալրել Ամերիկայի Միացյալ Նահանգների շախմատի թիմը։ Սարգիս Աղայանը մասնագիտությամբ ինժեներ է, ավարտել է Սթենֆորդի համալսարանը և աշխատում է Գոլդման Սաքսում։ Հաշվի առնելով Սոս Աղայանի գիտական, մանկավարժական մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրեց ԳԱԱ արտասահմանյան անդամ։ Սոս Աղայանը այսօր էլ համագործակցում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ։