Սոն Մին Հո (կորեերեն՝ 송민호, առավել հայտնի Մինո բեմական անունով, մարտի 30, 1993(1993-03-30)[1], Յոնին, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի ռեփեր, երգերի հեղինակ, Winner խմբի պրոդյուսեր և անդամ, YG Entertainment-ի մասնակից։ Խաղացել է նաև հեռուստասերիալներում։

Սոն Մին Հո
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսSong Min-ho
Ծնվել էմարտի 30, 1993(1993-03-30)[1] (31 տարեկան)
Յոնին, Գյոնգի, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերհիփ հոփ
Մասնագիտություներգիչ, ռեփեր, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, DJ producer, երաժշտական պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլYG Entertainment
ԿրթությունՀանլիմ բազմարվեստ դպրոց
ԱնդամակցությունWinner
Կայքygfamily.com/artist/Main.asp?LANGDIV=K&ATYPE=2&ARTIDX=76
 Mino (rapper) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք և կարիերա խմբագրել

Սոն Մին Հոն ծնվել է Գյոնգի նահանգի Յոնգին քաղաքում։ Նա ունի կրտսեր քույր, որի անունը Դանա է։ Մին Հոն 2011 թվականին ավարտել է Hanlim Multi Art School-ը։

Նա եղել է Hugeboy Մինո ռեփ բեմի անդամ։

2011-13: Դերասանական դեբյուտ խմբագրել

Մինոյի դեբյուտը կայացել է 2011 թվականին BoM խմբում, որտեղ հանդես էր գալիս ռեփերի դերում։ Սակայն, երկու տարի անց, խումբը ցրվեց[2]։ 2012 թվականի մարտին The Strongest K-POP Survival հաղորդաշարին Մինոն նույնպես որպես դերասան մասնակցեց։

2013-14: Winner-ի հետ դեբյուտ և սոլո ելույթներ խմբագրել

2013 թվականին Մինոն քաստինգի միջոցով ընդունվեց YG Entertainment: Նույն թվականին նա ելույթ ունեցավ «А թիմի» կազմում։ Սկզբից նա լիդերն էր, սակայն շոուին մասնակցելիս վնասվածք ստացավ և փոխարինվեց։ 2013 թվականի հոկտեմբերի 25-ին հաղորդաշարի եզրափակչում հայտարարվեց, որ խումբը հաղթել է և պետք է իր դեբյուտն անի Winner խմբում[3]։ Winner-ը դեբյուտային ալբոմը թողարկել է 2014 թվականին օգոստոսի 12-ին։

2014 թվականի հոկտեմբերին Մինհոն մասնակցեց Epik High-ի համերգներին[4]։ 2014 թվականի դեկտեմբերին Մինոն համագործակցել է 2PM-ի հետ[5]։

2015: Show Me The Money խմբագրել

2015 թվականի ապրիլին Մինհոն մասնակցել է Mnet հեռուստաալիքի «Show Me Money 4» ծրագրին[6]։ Նա հանդես է եկել Ու Ջի Հոյի հորդորով և զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[7]։ Ծրագրի շրջանակներում նա թողարկել է մի քանի սոլո և համատեղ սինգլեր՝ «Fear», «Turtle Ship», «Moneyflow», «Okey Dokey», և «Victim + Poppin' Bottles»[8]:

2016-2017: MOBB & Նոր ճանապարհորդություն դեպի Արևմուտք խմբագրել

2016 թվականի սեպտեմբերին Մինհոն թողարկեց «Body» հիփ հոփ սինգլը[9][10]։ Իր լեյբլի անդամ Բոբիի հետ միասին սեպտեմբերի 9-ին նրանք թողարկեցին նոր երգեր՝ «Full House» և «Hit Me»[11]:

2017 թվականի հունվարին Մինհոն միացավ tvN-ի «New Journey to the West» շոուին որպես մշտական մասնակից[12]։

Սկավառակագրություն խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստաշոու խմբագրել

Թվական Ցանց Անվանում Դեր Նշումներ
2012 Ալիք Քեյ փոփ։ Ուժեղագույնների պայքար Փարք Կի բում Օժանդակ դեր

Վարիետե խմբագրել

Թվական Ցանց Անվանում Նշումներ
2013 mnet Հաղթանակ։ Ով է հաջորդը Մասնակից (թիմ)
2015 Ինձ ցույց տվեք փողերը 4 Մասնակից
2016 JTBC Ուժեղ հիփ-հոփ Պրոդյուսեր
МТВ Համագործակցություն Մասնակից
2017 TVN Նոր ճանապարհորդություն դեպի Արևմուտք 3 Դերասանական կազմ
Նոր ճանապարհորդություն դեպի Արևմուտք 4
Կանգայի խոհանոցը
2018 ՄԲԿ Սա վտանգավոր է վերմակի սահմաներում Լիթոյ (դրվագ 6 & 7)
TVN Նոր ճանապարհորդություն դեպի Արևմուտք 5 & 6 Դերասանական կազմ

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Թվական Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2015
Melon Music Awards
Թեժ մրցույթի մրցանակ
«Վախ»
Առաջադրված
2016
Gaon Chart Music Awards
Տարվա հայտնաբերումը (հիփ-հոփ)
Մին Հոյի երգը
Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «BoM Revealed to Have Disbanded in March». Mwave. 2013 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  3. «And the winning team is ... Winner». Korea JoongAng Daily. 2013 թ․ հոկտեմբերի 28.
  4. «Epik High Unveils Verbal Jint, Beenzino, Winner's Mino, iKON's B.I and Bobby as Featured Artists for 'Born Hater' MV». Mwave. 2014 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 15-ին.
  5. «5 hot idols to join up in new group». Kpop Herald. 2014 թ․ դեկտեմբերի 15.
  6. «Winner′s Song Min Ho to Participate in ′Show Me the Money 4′». Mwave. 2015 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «Basick crowned on 'Money 4'». Korea JoongAng Daily. 2015 թ․ օգոստոսի 31.
  8. «SONG MIN HO & TAEYANG Sweeps 8 Charts with "FEAR" Demonstrating Show Me The Money 4's Power». YG Life. 2015 թ․ օգոստոսի 22.
  9. «Mino unveils 'BODY' music video». Kpop Herald. 2016 թ․ սեպտեմբերի 8.
  10. Seon, Mi-kyeong (2016 թ․ սեպտեմբերի 6). «송민호X바비 MOBB, 유닛곡은 '빨리 전화해'..더블 타이틀 활동». Osen (կորեերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. «[Video] WINNER′s Song Min Ho and iKON′s Bobby Drop MOBB′s Double Digital Singles». Mwave. 2016 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 15-ին.
  12. «Kyuhyun, Song Min-ho join 'Journey' cast». Korea JoongAng Daily. 2016 թ․ հոկտեմբերի 20.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոն Մին Հո (ռեփեր)» հոդվածին։