Սոնու Սուդ (հինդի՝ सोनू सूद, անգլ.՝ Sonu Sood, հուլիսի 30, 1976(1976-07-30)[1], Փենջաբ, Հնդկաստան), հնդիկ դերասան, մոդել և պրոդյուսեր։ Խաղացել է հնդկերեն, թամիլերեն, կաննադերեն լեզուներով նկարահանված ֆիլմերում։

Սոնու Սուդ
հինդի՝ सोनू सूद
անգլ.՝ Sonu Sood
Ծնվել էհուլիսի 30, 1976(1976-07-30)[1] (47 տարեկան)
ԾննդավայրՓենջաբ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասան, մոդել և կինոպրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սոնուն ծնվել է 1973 թվականի հուլիսի 30-ին Հնդկաստանի հյուսիսում գտնվող Մոգա քաղաքում։ Նրա հայրը եղել է ձեռնարկատեր, իսկ մայրը՝ ուսուցչուհի։ Ունեցել է երկու քույրեր։ Մեծացել է Նագպուր քաղաքում, որտեղ էլ ստացել է էլեկտրոնիկայի ինժեների մասնագիտություն։

1999 թվականին նկարահանվել է թամիլերեն երկու ֆիլմում՝ Kallazhagar և Nenjinile: 2000 թվականին խաղացել է տելուգերեն նկարահանված «Hands Up»-ֆիլմում։ 2010 թվականին բոլիվուդյան արտադրության «Անվախը» ֆիլմում խաղացել է Չխեդի Սինգխի գլխավոր դերը՝ Սալման Խանի հետ։

2017 թվականին խաղացել է չինա-հնդկական «Աստծո զենք ու զրահը։ Գանձերի որոնում» ֆիլմում՝ Ռենդալ անունով։ Ֆիլմում նա ուզում էր գտնել իր նախնիների գանձերը։ Այդ դերի շնորհիվ նա ձեռք է բերել համաշխարհային ճանաչում[2]։

Անձնական կյանք խմբագրել

Սունուն ամուսնացած է։ Ունի երկու որդի։ Բուսակեր է։ Հանդիսանում է կենդանիների պաշտպանության «Կենդանիների Հանդեպ Բարոյական Վերաբերմունք Պահանջող Մարդիկ» (անգլ.՝ People for the Ethical Treatment of Animals (PETA) կազմակերպություն անդամ[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանումը Բնօրինակ անվանում Դեր
1999 Kallazhagar(թամիլ.) Սումիյա Նարայաան
2000 Hands Up! Տուգլակ
2002 Raja Բհավանի
2003 Ammayilu Abbayilu Ռակեշ
2003 Kovilpatti Veeralakshmi Ռաջիվ Մատհուր
2003 Kahan Ho Tum Կարան
2004 Netaji Subhas Chandra Bose: The Forgotten Hero փոխգնդապետ Շահ Նավազ Խան
2004 Ճակատագրի խաչմերուկում Yuva Գոպալ Սինգխ
2005 Sheesha Ռաջ
2005 Chandramukhi(թամիլ.) Օօմայան
2005 Super Սոնու
2005 Նշանառության տակ Athadu(թամիլ.) Մաալի
2005 Aashiq Banaya Aapne Կարան
2005 Siskiyaan Բժիշկ Վիշվաս
2005 Divorce: Not Between Husband and Wife Սիդհարթ Ջոշի
2006 Ashok Կ.Կ
2008 Ջոդհան և Աքբարը Jodhaa Akbar(հինդի) Ռաջ Սուջամալ
2008 Mr Medhavi Սիդհարթ
2008 Թագավոր Սինգխ Singh Is Kinng(հինդի) Լաքհան «Լաքի» Սինգխ
2008 Ek Vivah Aisa Bhi Պրեմ Աջմերա
2009 Arundhat Պասուպատխի
2009 Dhoondte Reh Jaaoge Արյան
2009 Anjaneyulu Բադա
2009 Bangaru Babu Ռաջենդրա
2009 Միայնակ գայլ Ek Niranjan Ջոնի Բհայ
2009 Կյանքի քաղաք City of Life Բասու/Փիթեր Պատել
2010 Անվախը Dabangg(հինդի) Չհեդի Սինգխ
2011 Շակտիի ուժը Shakti Մուխտար
2011 Սիրո տոն Teen Maar Սուդխիր
2011 Bbuddah... Hoga Tera Baap(հինդի) Կարան Մալհոտրա
2011 Ծեր անվանի՛ր հորդ Kandireega Բհավանի
2011 Սիրում է, չի սիրում Dookudu Նայակ
2011 Կոպիտը Vishnuvardhana Ադխիշեշա
2011 Անվախը Osthe(թամիլ.) Բռնցքամարտի Դանիել
2012 Maximum(հինդի) Տեսուչ Պրատապ Պանդիտ
2012 Uu Kodathara? Ulikki Padathara? Պհանինդրա Բհուպատհի
2012 Անգործը Julai Բիտտու
2013 Հրաձգություն Վադալում Shootout at Wadala Դիլավար Իմտիազ Հասկեր
2013 Դու կվերադառնաս, Ռամայա Ramaiya Vastavaiya(հինդի) Ռագհիվիր
2013 Ռոմեոն մեծ ճանապարհից R... Rajkumar(հինդի) Շիվրաջ Գուրջար
2014 Entertainment(հինդի) Արջուն
2014 Խիզախատես տեսուչը Aagadu Դամոդար
2014 Շնորհավոր Ամանոր Happy New Year(հինդի) Ջագմոհան «Ջագ» Պրակաշ
2015 Օրենքից դուրս վրեժ Gabbar Is Back(հինդի) Բալբիր Սինգխ
2016 Saagasam(թամիլ.) Բիտտու
2016 Սյուան Ցզան Xuanzang(չին.) Կայսր Խարշա
2016 Devi(թամիլ.)(հինդի) Ռաջ Կհան
2017 Աստծո զենք ու զրահը։ Գանձերի որոնում Kung Fu Yoga(չին.) Ռենդալ
2018 Paltan Բիշեն Սինգխ
2018 Simmba Դուրվա Ռանադե
2019 Kurukshetra Արջունա

Ծանոթագրություններ խմբագրել