Սոնյա Պալասանյան

հայ արվեստագետ, բանաստեղծ

Սոնիա Պալասանյան (օրիորդական ազգանունը` Ամիրյան, անգլ.՝ Sonia Balassanian, 1942[1][2] կամ ապրիլի 8, 1942(1942-04-08), Արաք, Իրան[3]), հայ արվեստագետ, բանաստեղծ։ Բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում և Երևանում։

Սոնյա Պալասանյան
Ծնվել է1942[1][2] կամ ապրիլի 8, 1942(1942-04-08) (82 տարեկան)
ԾննդավայրԱրաք, Իրան[3]
Քաղաքացիություն Իրան
ԱզգությունՀայերը Իրանում
ԿրթությունՊենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա (1970) և Պրատտի ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի, արվեստագետ, բանաստեղծուհի և ֆոնդապահ
ԱշխատավայրՆորարար փորձառական արվեստի կենտրոն
ԱմուսինԷդուարդ Պալասանյան
Կայքsoniabalassanian.com

Էդուարդ Պալասանյանի կինը։

Կենսագրություն խմբագրել

Սոնյա Պալասանյանը (Ամիրյան) ծնվել է 1942 թվականին Իրանի Արաք քաղաքում։ 1967-1970 թվականներին սովորել է Ֆիլադելֆիայի գեղարվեստի ակադեմիայում, 1970 թվականին՝ Փենսիլվանիա համալսարանի միացյալ ծրագրում, 1978 թվականին՝ Նյու Յորքի Փրաթ ինստիտուտում։ 1971-1972 թվականներին ազատ ուսումնասիրություններ է կատարել Նյու Յորքի գեղարվեստի թանգարանում։

1970-1979 թվականներին ընդմիջումներով նկարչություն է դասավանդել Իրանի ազգային, գեղարվեստի և Ֆարաբի համալսարաններում[4]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

1990-ական թվականներին Պալասանյանը հանդես է եկել ինստալյացիա արվեստում, այնուհետև` վիդեոարտում[5]։ 1992 թվականից Հայաստանում նախաձեռնել և կազմակերպել է ժամանակակից արվեստի խմբական ցուցահանդեսներ, որոնց արդյունքում Երևանում ամուսնու հետ[6] հիմնադրել են Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՆՓԱԿ)[7]։

Պալասանյանի նախաձեռնությամբ 1995 թվականին առաջին անգամ Հայաստանը ներկայացվել է համաշխարհային ժամանակակից արվեստի ցուցահանդես/ ստուգատեսում` «Վենետիկի Բիենալե»-ում[8]։

Գրական գործունեություն խմբագրել

Որպես բանաստեղծ առաջին անգամ լույս է տեսել Իրանի «Նոր էջ» գրական խմբակցության թիվ 18 ժողովածուում 1975 թվականին։ Պալասանյանի բանաստեղծությունների հատընտիրը հրատարակվել է երկու հատորով Նյու Յորքում «Գուցե եղել է խելագար մի սիրտ» (1982) և «Հույզերը լցված երազներով պարզել աղմկոտ անձրևին» (1991) խորագրերով։ 2006 թվականին այդ երկու գրքերը վերահրատակվել են մեկ ամբողջական հատորում «Երկու գիրք բանաստեղծություններ» խորագրով։ Պալասանյանը հրատարակել է նաև նկարազարդումների գիրք՝ «Դիմանկարներ խորագրով» (1983)` նվիրված քաղաքական խառնակությունների հետևանքով տառապած կանանց, որը 1988 թվականին ցուցադրվել է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ 2007 թվականին «Դիմանկարներ» գիրքը վերահրատարակվել է Երևանում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Պալասանյանը բազմաթիվ անհատական և խմբական ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում (Museum of Modern Art, Sculpture Center, Exit Art) Վաշինգտոնի, Ֆիլադելֆիայի և ԱՄՆ-ի այլ քաղաքների հեղինակավոր պատկերասրահներում և թանգարաններում։ Ցուցադրվել է Շվեյցարիայում, Իրանում, Իտալիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Հայաստանում։

1975-1979 թվականներին մասնակցել է ցուցահանդեսների Թեհրանի «Զարվան» և «Սաման» ցուցասրահներում, «Exit Art», «Լոտուս», Նյու Յորքի «Ֆրանկլին Ֆրանս» և Բրուքլինի «Part Institute» ցուցասրահներում։

1994 թվականին մասնակցել է Բոխումում կազմակերպված ցուցահանդեսին։ 1995 թվականին եղել է Վենետիկի Բիենալեի հայկական տաղավարի տնօրեն։ Ամստերդամում մասնակցել է խմբակային ցուցահանդեսների։

Մրցանակներ խմբագրել

1967-1972 թվականներին Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի համալսարանից ու թանգարանից ստացել է 10 մրցանակ

Գրականություն խմբագրել

  • Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20151202090801/http://www.honaronline.ir/Pages/News-48305.aspx
  4. «ACCEA - Armenian Center for Contemporary Experimental Art». ACCEA - Armenian Center for Contemporary Experimental Art (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  5. «Վիդեո Արտ Արխիվ - Սոնիա Պալասանյան». videoartarchive.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  6. Daily, AZG. «ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆՓԱԿ)». AZG Daily. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  7. «ACCEA - Armenian Center for Contemporary Experimental Art». ACCEA - Armenian Center for Contemporary Experimental Art (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  8. «Սոնիա Պալասանեանը` երեք համաշխարհային բիենալէներում». Յոյս (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունիսի 13. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.