Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոմբրերո (այլ կիրառումներ)

Սոմբրերո (իսպ.՝ sombrero՝ «գլխարկ», sombra՝ ստվեր), տղամարդու մեքսիկական լայնեզր գլխարկի տեսակ, որն օգտագործվում է դեմքն ու աչքերը արևից պաշտպանելու համար։ Այն սովորաբար ունի բարձր, կոնաձև սրածայր գագաթամաս, չափազանց լայն եզր (բավականաչափ լայն, որպեսզի ստվեր գցի կրողի գլխին, պարանոցին և ուսերին), որը ծայրերից մի փոքր վեր է շրջված, և կզակի տակ կապվող ժապավեն՝ գլխարկը գլխից չընկնելու համար։

Սոմբրերո
Սոմբրերոների տեսակներ Մեխիկոյի ժողովրդական արվեստի թանգարանում

Մեքսիկայում գլխարկի այս տեսակը հայտնի է որպես sombrero de charro[1] («չառոյի գլխարկ». նկատի ունենալով մեքսիկացի ավանդական հեծյալներին՝ չառոներինԻսպաներենում ցանկացած լայնեզր գլխարկ կարելի է անվանել սոմբրերո[2]։

Սոմբրերոները, ինչպես կովբոյական գլխարկները, նախագծվել են՝ ելնելով շրջակա միջավայրի պահանջներից։ Հեծյալի լայնեզր գլխարկ կարելի է տեսնել դեռևս 13-րդ դարի մոնղոլ հեծյալների պատկերներում, իսկ դրանից երկու հազարամյակ առաջ եղել են հունական պետասոս գլխարկները[3]։

Շոգ, արևոտ կլիմայական պայմաններում գլխարկները հաճախ ունենում են լայն եզրեր։ Մեքսիկական սոմբրերոյի ստույգ ծագումն անհայտ է, բայց սովորաբար ընդունված է, որ գլխարկը ծագել է Կենտրոնական Մեքսիկայում մետիս կովբոյների շրջանում[4]։

Թեև սոմբրերո սովորաբար անվանում են ավանդական մեքսիկական գլխարկը, սոմբրերո տերմինը հայտնվել է հագուստի այս տարրից ավելի վաղ և կիրառվել է գլխարկի մի քանի տարբեր ոճերի համար։ Գլխարկների այլ տեսակներ, որոնք հայտնի են որպես սոմբրերո, կարելի է գտնել Հարավային Ամերիկայում և Իսպանիայում, այդ թվում՝ սոմբրերո կալանյես[5], սոմբրերո կորդոբես[6], սոմբրերո դե կատիտե[7] (Իսպանիա) և սոմբրերո վուելտիաո[8] (Կոլումբիա

Մշակութային ազդեցություն խմբագրել

Շատ վաղ տեխասյան կովբոյները փոխառել են իսպանական և մեքսիկական սոմբրերոն՝ իր հարթ գագաթամասով և լայն, հարթ եզրով։ Այդ գլխարկները կոչվում են պոբլանո և եկել են Իսպանիայից[9]։

Սոմբրերոյի մեքսիկական տարբերակն ուներ ավելի լայն եզր և բարձր, կոնաձև գագաթամաս։ Սրանք այն գլխարկներն են, որոնք կրում են մարիաչի երաժիշտները և չառո հեծյալները։ Սոմբրերոների երկու տեսակները սովորաբար ունեն բարբոկեխո, կամ կզակին ամրացվող ժապավեն[2]։

Միացյալ Նահանգների արևմուտքում սոմբրերոն ուներ բարձր կոնաձև կամ գլանաձև գագաթամաս՝ ափսեանման եզրով, հարուստ ասեղնագործությամբ, որը կարված էր թավշե ֆետրից[10]։

Ֆիլիպիններում, Մանիլայում գալեոնների առևտրով պայմանավորված, Իսպանիայի ազդեցության պատճառով, տերմինը մտել է տագալերեն՝ սումբրերո (sumbrero) տեսքով և այժմ վերաբերում է ցանկացած գլխարկի՝ մեքսիկական սոմբրերոներից (ինչպես օգտագործվում է անգլերենում) մինչև բեյսբոլի գլխարկներ[11]։

Մեսիե 104 գալակտիկան իր արտաքին տեսքի շնորհիվ հայտնի է որպես Սոմբրերո գալակտիկա[12]։ Նմանապես, «Տամպա» մարզադաշտը հայտնի էր նաև որպես «Մեծ Սոմբրերո»։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Valero Silva, José (1987). El libro de la charrería [The book of the charrería] (իսպաներեն). Mexico City: Gráficas Montealbán. էջ 222.
  2. 2,0 2,1 Slatta, Richard W. (1996). The Cowboy Encyclopedia. ISBN 0-393-31473-1.
  3. Bender, Texan Bix (1994). Hats and the Cowboys Who Wear Them. Salt Lake City: Gibbs Smith, Publisher. էջ 10. ISBN 1-58685-191-8.
  4. Bender, Texan Bix (1994). Hats and the Cowboys Who Wear Them. Salt Lake City: Gibbs Smith, Publisher. էջ 11. ISBN 1-58685-191-8.
  5. «Definition of sombrero calañés, Diccionario de la lengua española de la Real Academia Española (DRAE)».
  6. «Definition of Sombrero cordobés, Diccionario de la lengua española de la Real Academia Española (DRAE)».
  7. «Definition of sombrero de catite, Diccionario de la lengua española de la Real Academia Española (DRAE)».
  8. «The Sombrero Vueltiao». web.archive.org. 2014 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 9-ին.
  9. «Sombrero Hat - Types and History of Sombrero Hats». www.historyofhats.net. Վերցված է 2024 թ․ փետրվարի 9-ին.
  10. Carlson, Paul Howard (2006). The Cowboy Way: An Exploration of History and Culture. p. 102. 0-89672-583-9.
  11. «Hat is Sumbrero in Tagalog». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 22-ին.
  12. «Sombrero Galaxy: Hidden Double in a Hat». Space.com. 2014 թ․ ապրիլի 16. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմբրերո» հոդվածին։