Սոմատոստատին, հայտնի է նաև աճի հորմոնը արգելակող հորմոն։ Այն պեպտիդային հորմոն է, որը կարգավորում է էնդոկրին համակարգի աշխատանքը և ազդում է նյարդափոխանցման և բջիջների պրոլիֆերացիայի վրա։ Այն կապվում է G սպիտակուցների հետ կապված սոմատոստատինի ընկալիչների հետ և արգելակում է տարբեր հորմոնների քանակի աճը օրգանիզմում։ Սոմատոստատինը արգելակում է ինսուլինի և գլյուկագոնի արտազատումը[1][2]։

Սոմատոստատին
սպիտակուց Խմբագրել Wikidata
Մասն էsomatostatin, Somatostatin/Cortistatin, C-terminal domain, protein family Խմբագրել Wikidata
Found in taxonբանական մարդ Խմբագրել Wikidata
Encoded bySST Խմբագրել Wikidata
Molecular functionhormone activity Խմբագրել Wikidata
Cell componentextracellular region, soma, Միջբջջային տարածություններ, Միջբջջային տարածություններ Խմբագրել Wikidata
Subject has roleհորմոններ Խմբագրել Wikidata
Կազմված էազոտ, ածխածին, Somatostatin/Cortistatin, C-terminal Խմբագրել Wikidata

Սոմատոստատինը ունի 2 ակտիվ ձև, որոնք արտադրվում են միևնույն նախապրոտեինից, դրանցից մեկը կազմված է 14 ամինաթթվից, իսկ մյուսը կազված է՝ 28 ամինաթթվից[3][4]։

Ողնաշարավորների մոտ գոյություն ունեն սոմատոստատինի 6 տարբեր գեներ, որոնք անվանվել են տարբեր կերպ՝ SS1, SS2, SS3, SS4, SS5 և SS6[5]։ Դանիո-Ռերիո կոչվող ձկնատեսակի մոտ գոյություն ունեն այս 6 բոլոր գեները, որոնց շնորհիվ այն կատարում է բազմաթիվ ֆունկցիաներ։ Մարդիկ ունեն սոմատոստատինի միայն 1 գեն[6][7][8][9]։

Անվանակարգ

խմբագրել

Սոմատոստատինի հոմանիշներն են՝

  • աճի հորմոնը արգելակող հորմոն ((GHIH))
  • աճի հորմոնի շատացումը արգելակող հորմոն (GHRIH)
  • սոմատոտրոպինի արտազատմանը արգելակող գործոն (SRIF)
  • սոմատոտրոպինի արտազատմանը արգելակող հորմոն (SRIH)

Արտադրություն

խմբագրել

Մարսողական համակարգ

խմբագրել

Սոմատոստատինը արտազատվում է մարսողական համակարգի դելտա բջիների կողմից, դրանք տեղակայված են ստամոքսի պիլորիկ հատվածում, 12-մատնյա աղիքում և ենթաստամոքսային գեղձի կղզյակներում[10]։

Սոմատոստատինը արտադրվելով անցնում է դռներակով և հասնում է սիրտ ու գնում համակարգային արյան շրջանառություն, որից հետո կապվում է իր ընկալիչների հետ և թողնում է արգելակող ազդեցություն։ Սոմատոստատինը կարող է գործել նաև պարակրին մեխանիզմով[10]։

Ստամոքսում սոմատոստատինը կապվում է պարիետալ բջիջների G- սպիտակուցների հետ, որոնք էլ արգելակում են ադենիլատցիկլազը և նվազեցնում են աղաթթվի սեկրեցիան պարիետալ բջիջների կողմից[10]։ Սոմատոստատինը կարող է նվազեցնել թթվի արտադրությունը՝ արգելակելով մի շարք հորմոնների արտազատումը, օրինակ՝ գաստրինի կամ հիստամինի։

 
Սոմատոստատինը արտադրվում է նորածին մկան ուղեղի միջադիր նեյրոններւմ
 
Սոմատոստատինի արտադրությունը հասուն մկան ուղեղում

Սոմատոստատինը արտադրվում է հիպոթալամուսի առաջամիջային կորիզներում: Սոմատոստատինը նեյրոսեկրետոր նյարդերի վերջավորություններից ազատվում է հիպոթալամոհիպոֆիզար համակարգ՝ նեյրոնների աքսոնների միջոցով։ Այնուհետև սոմատոստատինը տեղափոխվում է հիպոֆիզի առաջային բիլթ, որտեղ այն արգելակում է աճի հորմոնի արտազատումը սոմատոտրոպ բջիջներից: Պերիվենտրիկուլյար նեյրոններում այն աշխատում է հետադարձ բացասական կապի միջոցով։ Օրգանիզմում աճի հորմոնի ավելցուկի դեպքում հետադարձ կապով ուժեղանում է սոմատոստատինի արտադրությունը, որն էլ ընկճում է աճի հորմոնի արտադրությունը։

Սոմատոստատինը արտադրվում է նաև ուղեղի որոշ հատվածներում, և դրանց ընկալիչները գտնվում են տարբեր տեղամասերում։ Դրանք հատկապես առաջանում են հիպոկամպում[11]։

Ֆունկցիաներ

խմբագրել
 
D բջիջը տեսանելի է վերևի աջ կողմում, իսկ սոմատոստատինը ներկայացված է ձախ մատնանշված միջին սլաքով

Սոմատոստատինը դասակարգվում է որպես արգելակող հորմոն և ակտիվանում է ցածր PH-ի պայմաններում[3]։ Այս հորմոնը տարածվում է մարմնի տարբեր հատվածներում[12]։ Սոմատոստատինի աճը սահմանափակվում է թափառող նյարդի օգնությամբ։

Առաջնային հիպոֆիզ

խմբագրել

Առաջնային հիպոֆիզի սոմատոստատինի էֆեկտներն են ՝

  • արգելակում է աճի հորմոնի ավելացումը[13]
  • արգելակում է թիրեոտրոպ հորմոնի արտադրությունը [14]
  • արգելակում է ադենիլատցիկլազին պարիետալ բջիջներում
  • արգելակում է պրոլակտինի արտադրությունը

Ստամոքս-աղիքային համակարգ

խմբագրել
  • Սոմատոստաինը համարվում է կորտիստատինի անալոգը, որի հետ միասին այն արգելակում է ստամոքսաղիքային համակարգի հորմոնների արտադրությունը։
  • Նվազեցնում է ստամոքսի դատարկման արագությունը և նվազեցնում է հարթ մկանների կծման ուժը և արյան հոսքը աղիներում[13]։
  • Արգելակում է պանկրեատիկ հորմոնների արտադրությունը
    • Սոմատոստատինի արտազատումը հրահրվում է բետա բջջային պեպտիդ ուրոկորտինի (Ucn3) կողմից՝ ինսուլինի արտազատումը արգելակելու համար[15][16]։
    • Արգելակում է գլյուկագոնի արտադրությունը[2][15]
  • Նվազեցնում է պանկրեասի սեկրետոր ակտիվությունը

Արհեստական փոխարինողներ

խմբագրել

Օկտեոտիդը (բրենդային անվանումը Սանդոստատին ) օկտապեպտիդ է,որը նմանակում է բնական սոմատոստատինին, չնայած ավելի ուժեղ է արգելակում աճի հորմոնի, գլյուկագոնի, ինսուլինի արտադրությունը, քան հենց սոմատոստատինը։ Այն ունի ավելի երկար կիսակյանքի տևողություն՝ 90 րոպե, ի համեմատ սոմատոստատինի, որի կիսակյանքի տևողությունը ընդամենը 2-3 րոպե է։ Այն շատ վատ է ներծծվում աղիներից, դրա համար հաճախ օգտագործվում է պարէնտերալ (ենթամաշկային,միջմկանային,ներերակային)։ Այն համարվում է ակրոմեգալիայի սիմպտոմատիկ բուժման միջոց[17][18]։ Այն նաև հաճախ օգտագործվում է լյարդի և երիկամների պոլիկիստոզ հիվանդության դեպքում։

Լանրեոտիդը (Սոմատուլին) դեղորայք է, որը օգտագործվում է ակրոմեգալիայի բուժման ժամանակ, և նաև բոլոր այն ախտանիշների ժամանակ, որոնք առաջանում են նեյրոէնդոկրին ուռուցքների ժամանակ։ Այն նույպես համարվում է սոմատոստատինի նմանակը, ինչպես օրինակ Օկտրեոտիդը։ Այն հասանելի է մի շարք երկրներում՝ Մեծ Բրիտանիայում,Ավտրալիայում,Կանադայում։

Պասիրեոտիդը (Սիգնոֆոր), դեղամիջոց է, որը հաստատվել է Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում՝ Քուշինգի հիվանդության բուժման համար։ Օգտագործվում է այն ժամանակ, երբ դեղորայքը կամ վիրահատական միջամտությունը նպատակահարմար չէ կիրառել։ Այն մշակվել է Novartis-ի կողմից։

Էվոլյուցիոն պատմություն

խմբագրել

Ողնաշարավորների մոտ հայտնաբերվել է սոմատոստատինի վեց գեն: Ուսումնասիրությունները այն մասին, թե ինչպես են առաջացել այս վեց գեները, հիմնված է ողնաշարավորների էվոլյուցիայում տեղի ունեցած երեք գեների կրկնօրինակման պրոցեսի վրա։ Պրոցեսի վերջնարդյունքը SS1, SS2, SS3, SS4, SS5, SS6 գեների առաջացումն է[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "somatostatin". Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Online. Encyclopædia Britannica Inc., 2016. Web. 04 mag. 2016 <http://www.britannica.com/science/somatostatin>.
  2. 2,0 2,1 Nelson DL, Cox M, Hoskins AA (2021). Lehninger Principles of Biochemistry (Eighth ed.). New York, NY: Macmillan Learning. ISBN 978-1-319-22800-2. OCLC 1243000176. «The binding of somatostatin to its receptor in the pancreas leads to activation of an inhibitory G protein, or Gi, structurally homologous to Gs, that inhibits adenylyl cyclase and lowers [cAMP]. In this way, somatostatin inhibits the secretion of several hormones, including glucagon»
  3. 3,0 3,1 Costoff A. «Sect. 5, Ch. 4: Structure, Synthesis, and Secretion of Somatostatin». Endocrinology: The Endocrine Pancreas. Medical College of Georgia. էջ 16. Արխիվացված է օրիգինալից April 5, 2008-ին. Վերցված է 2008-02-19-ին.
  4. «somatostatin preproprotein [Homo sapiens]». NCBI Reference Sequence. National Center for Biotechnology Information Support Center (NCBI).
  5. 5,0 5,1 Liu Y, Lu D, Zhang Y, Li S, Liu X, Lin H (September 2010). «The evolution of somatostatin in vertebrates». Gene. 463 (1–2): 21–8. doi:10.1016/j.gene.2010.04.016. PMID 20472043.
  6. Gahete MD, Cordoba-Chacón J, Duran-Prado M, Malagón MM, Martinez-Fuentes AJ, Gracia-Navarro F, Luque RM, Castaño JP (July 2010). «Somatostatin and its receptors from fish to mammals». Annals of the New York Academy of Sciences. 1200 (1): 43–52. Bibcode:2010NYASA1200...43G. doi:10.1111/j.1749-6632.2010.05511.x. PMID 20633132. S2CID 23346102.
  7. «Entrez Gene: Somatostatin».
  8. Shen LP, Pictet RL, Rutter WJ (August 1982). «Human somatostatin I: sequence of the cDNA». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 79 (15): 4575–9. Bibcode:1982PNAS...79.4575S. doi:10.1073/pnas.79.15.4575. PMC 346717. PMID 6126875.
  9. Shen LP, Rutter WJ (April 1984). «Sequence of the human somatostatin I gene». Science. 224 (4645): 168–71. Bibcode:1984Sci...224..168S. doi:10.1126/science.6142531. PMID 6142531.
  10. 10,0 10,1 10,2 Boron WF, Boulpaep EL (2012). Medical Physiology (2nd ed.). Philadelphia, PA: Elsevier. ISBN 9781437717532.
  11. Stefanelli T, Bertollini C, Lüscher C, Muller D, Mendez P (March 2016). «Hippocampal Somatostatin Interneurons Control the Size of Neuronal Memory Ensembles». Neuron. 89 (5): 1074–1085. doi:10.1016/j.neuron.2016.01.024. PMID 26875623.
  12. Holst JJ, Skak-Nielsen T, Orskov C, Seier-Poulsen S (August 1992). «Vagal control of the release of somatostatin, vasoactive intestinal polypeptide, gastrin-releasing peptide, and HCl from porcine non-antral stomach». Scandinavian Journal of Gastroenterology. 27 (8): 677–85. doi:10.3109/00365529209000139. PMID 1359631.
  13. 13,0 13,1 Bowen R (2002-12-14). «Somatostatin». Biomedical Hypertextbooks. Colorado State University. Արխիվացված է օրիգինալից 2023-05-22-ին. Վերցված է 2008-02-19-ին.
  14. First Aid for the USMLE Step 1, 2010. Page 286.
  15. 15,0 15,1 Costoff A. «Sect. 5, Ch. 4: Structure, Synthesis, and Secretion of Somatostatin». Endocrinology: The Endocrine Pancreas. Medical College of Georgia. էջ 17. Արխիվացված է օրիգինալից March 31, 2008-ին. Վերցված է 2008-02-19-ին.
  16. van der Meulen T, Donaldson CJ, Cáceres E, Hunter AE, Cowing-Zitron C, Pound LD, Adams MW, Zembrzycki A, Grove KL, Huising MO (July 2015). «Urocortin3 mediates somatostatin-dependent negative feedback control of insulin secretion». Nature Medicine. 21 (7): 769–76. doi:10.1038/nm.3872. PMC 4496282. PMID 26076035.
  17. «Carcinoid Tumors and Syndrome». The Lecturio Medical Concept Library. Վերցված է 5 July 2021-ին.
  18. «Acromegaly». NIDDK. April 2012. Արխիվացված օրիգինալից 27 August 2016-ին. Վերցված է 5 July 2021-ին.

Գրականություն

խմբագրել