Սոլապուր, Շոլապուր (մարաթհի՝ सोलापुर), քաղաք Հնդկաստանի արևմուտքում՝ Դեկանի սարահարթի արևմուտքոում գտնվող Մահարաշտրա նահանգում, Կառնատակա նահանգի հետ նրա սահմանի մոտ[1][2]։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1 163 734[3] (այդ ցուցանիշով Մահարաշտրա նահանգի բնակավայրերի շարքում չորրորդ տեղում է[4])։ Զբաղեցնում է շուրջ 150 քառակուսի կիլոմետր տարածք։ Առևտրատրանսպորտային կենտրոն է, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների կարևոր հանգույց, ունի նաև միջազգային օդանավակայան[5][6]։ Կան բամբակե գործվածքների, յուղի արդյունաբերություն և տնայնագործական արհեստագործություն (կաշվե, ապակե, մետաղե իրեր, գործվածքեղեն)։ Յուրաքանչյուր տարի հունվար ամսին Սոլապուրում կազմակերպվում է միջազգային տոնավաճառ, որն ունենում է մոտավորապես մեկ միլիոն այցելու։ Քաղաքն ու նրա շրջական համարվում են մարաթհի, տելուգու և քաննադա ժողովուրդների մշակույթների խաչման վայր։

Բնակավայր
Սոլապուր
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես180,67 կմ²
ԲԾՄ457±1 մետր
Բնակչություն951 558 մարդ
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ217
Փոստային դասիչ413001
Սոլապուր (Հնդկաստան)##
Սոլապուր (Հնդկաստան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Overview of Solapur». Maharashtra Airport Development Company. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  2. «ऐतिहासिक है महाराष्ट्र का सोलापुर» [Aitihāsik hai Mahārāṣṭra kā Sōlāpur]. Aaj Tak (հինդի). 2012 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  3. India: largest cities and towns and statistics of their population World Gazetteer (անգլ.)(գերմ.)(ֆր.)(իսպ.)
  4. Demographic information Արխիվացված 2014-05-27 Wayback Machine(անգլ.)
  5. Solapur Airport (SSE)(անգլ.)
  6. «Maharashtra Cities: Solapur». Maharashtratourism.net. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սոլապուր


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 489  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլապուր» հոդվածին։