Ֆրանկա Սոթսանի (իտալ.՝ Franca Sozzani, հունվարի 20, 1950(1950-01-20)[1], Մանտովա, Լոմբարդիա, Իտալիա - դեկտեմբերի 22, 2016(2016-12-22)[2][1], Միլան, Իտալիա), իտալացի լրագրող, 1988 թվականից մինչև իր մահը՝ 2016 թվականը, եղել է Vogue Italia ամսագրի գլխավոր խմբագիրը[4]։

Ֆրանկա Սոթսանի
Franca Sozzani
Դիմանկար
Սոթսանին 2010 թվականին
Ծնվել էհունվարի 20, 1950(1950-01-20)[1]
ԾննդավայրՄանտովա, Լոմբարդիա, Իտալիա
Մահացել էդեկտեմբերի 22, 2016(2016-12-22)[2][1] (66 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
ՔաղաքացիությունԻտալիա
Ազգությունիտալացի
ԿրթությունՍուրբ Սրտի կաթոլիկ համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրCondé Nast և Vogue Italia?
Ծնողներհայր՝ Gilberto Sozzani?[3]
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԵրեխաներՖրանչեսկո Սոթսանի
 Franca Sozzani Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սոթսանին ծնվել և մեծացել է հյուսիսային Իտալիայի Լոմբարդիա մարզի Մանտովա քաղաքում։ Սովորել է գերմաներեն լեզու, գրականություն և հոգեբանություն Սուրբ Սրտի անվան կաթոլիկ համալսարանում և ավարտել է այն 1973 թվականին[5]։

Նա ամուսնացել է 20 տարեկան հասակում, սակայն վերջ է դրել իր հարաբերություններին երեք ամիս անց[6]։

1976 թվականին սկսվեց Սոթսանիի գործունեությունը՝ որպես օգնական Vogue Bambini մանական նորաձևության ամսագրում[4][6]։ 1980 թվականին ստեղծեց իր առաջին հեդվածն ամսագրում՝ «Lei» վերնագրով և 1982 թվականին «Per Lui» հոդվածը, իսկ արդեն 1988 թվականին ստանձնեց Vogue ամսագրի իտալական հրատարակման գլխավոր խմբագրի կոչումը[4]։

 
Սոթսանին 2013 թվականին

1990–ականներին նա օգնեց սկիզբ դնել սուպերմոդել տերմինի օգտագործմանը, իր վաղեմի գործընկերջ՝ Սթիվեն Մեիսելի հետ։ Նա բացահայտել է բազմաթիվ լուսանկարիչների, օրինակ՝ Բրյուս Վեբերին, Փիթեր Լինդբերգին և Պաոլա Ռովերսիին, թույլ տալով նրանց ունենալ բացարձակ ազատություն ընտրելու մոդելներին և թեմաները, ինչպես նաև նրանց ոգեշնչել է ստեղծել այն, ինչ դեռ չէր ստեղծվել[5][7]։ Նաև 1994 թվականին նշանակվել էր իտալական Condé Nast հրատարակչության գլխավոր խմբագիր[4]։

2010 թվականին հրատարակեց իտալական Vogue–ի էլեկտրոնային բլոգում իր գրառումների հավաքածուն գրքի տեսքով՝ վերնագրված «I capricci della moda»[8]։

Բացի իր ամսագրում կատարած աշխատանքների Սոթսանին նաև հրապարակել է լուսանկարչական և արվեստի գրքեր, ինքչպես նաև գրել է տեսքստեր ցուցահանդեսների համար, հաճախ համատեղ աշխատելով այլ գրողների, լրագրողների և արվեստագետների հետ[9]։ 2006 թվականին Սոթսանին դարձավ Vogue l'Uomo ամսագրի խմբագիր և 2011 թվականի փետրվարին նա ստեղծեց Vogue Curvy–ն, որը ներառում էր բլոգերների նյութեր, որոնք առաջարկում էին նորաձևությունը բոլոր տեսակի կառուցվածքների համար[6][9]։ 2015 թվականին սկսեց զբաղվել նաև Vogue Sposa–ի և Vogue Bambini–ի խմբագրման գործերով։

Սոթսանին մահացավ 66 տարեկան հասակում 2016 թվականի դեկտեմբերի 22–ին՝ մեկ տարվա ծանր հիվանդությունից հետո[4]։

Խմբագրման ոճ խմբագրել

Սոթսանին հայտնի էր ամսագրում ներառելու այնպիսի թեմաներ, որոնցից ուրիշ խմբագիրները խուսափում էին, օրինակ՝ ընտանեկան բռնությունը, թմրամոլությունն ու դրա ապաքինումը և 2010 թվականի Մեքսիկական ծոցի նավթի ժայթքումը[4]։ Ամսագրի տարբեր թողարկումներից էին «Սև թողարկում»–ը, որը ներառում էր միայն սևամորթ կանանց, «Ձևափոխում»՝ նվիրված պլաստիկ վիրաբուժության թնդուն ֆենոմենին, և վերջերս ստեղծված «Աֆրիկան՝ նոր պիտակավորմամբ» թողարկումը[4]։

Սոթսանին ներկայացումների և ցուցադրությունների համար համագործակցել է արտիստներ Մաուրիցիո Կատելանի և Վանեսա Բիկրոփտի հետ[10][11]։ Կազմակերպել է որոշ ցուցահանդեսներ և հետահայացներ այլ արտիստների համար, ինչպիսիք էին «Իտալական Vogue–ի 30 տարին» (Մարիո Տեստինո), «Վիետնամի պատմությունը և իմ անձնական պատմությունը Vogue–ում» (Բրյուս Վեբեր), «Կանայք» (Փիթեր Լինդբերգ) և «Էլեգանտ դիմանկարներ» (Միլան Տրիենալ, ինչպես նաև լուսանկարիչ Ֆրանչեսկո Սկավուլոյի համար[11]։

Մրցանակներ և բարեգործականներ խմբագրել

2012 թվականին Սոթսանին պարգևատրվեց Պատվավոր Լեգեոնի շքանշանով՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից[12]։ Այդ նույն տարում նա դարձավ բարի կամքի դեսպան Միավորված ազգերի կազմակերպությունում[13]։ 2014 թվականին նշանակվեց միջազգային պատվիրակ Միավորված ազգերի «Աշխարհի սննդի նախագիծ» նախագծում[4]։ 2016 թվականին ստացավ Սվարովսկի նորաձևության մրցանակ՝ ասպարեզում դրական փոփոխություններ կատարելու համար։

Սոթսանին կատարել է բազում նվիրաբերություններ աշխարհի տարբեր բարեգործական կազմակերպություններում։ Նա «Երեխաների առաջնայնություն» շահույթ չհետապնդող կազմակերպության հիմնադիրներից էր։ Այն ստեղծվեց Condé Nast–ի կողմից և առաջարկում էր ուսման և աշխատանքի հնարավորություններ նրանց համար, ովքեր չունեն նշվածներից ոչ մեկը, սակայն տաղանդավոր և արտիստիկ երեխաներ են[14]։ Աշխատել է Convivo կազմակերպությունում, որը պայքարում էր ՁԻԱՀ–ի դեմ։ 2013 թվականի մարտին դարձավ Ուռուցքաբանության Եվրոպական համալսարանի ֆոնդի տնօրենը[15]։

Ընտանիք խմբագրել

Սոթսանին ունի մեկ որդի՝ Ֆրանչեսկո Սոթսանին (ծնված 1982 թվականին), ով աշխատում է որպես լուսանկարիչ և ռեժիսոր։ Սոթսանիի քույերից մեկը՝ Կառլա Սոթսանին Միլանում 10 Corso Como պատկերասրահ և խանութի սեփականատերն է[16]։ Մյուս քույրը՝ Մարիան, բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկիի կինն էր։ Զարմուհին՝ Սառա Մաինոն աշխատում է խմբագիր իտալական Vogue–ում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.vogue.fr/mode/news-mode/articles/franca-sozzani-redactrice-en-chef-de-vogue-italie-est-morte/48949
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Schneier, Matthew (2016 թ․ դեկտեմբերի 22). «Franca Sozzani Dies at 66; Gave Italian Vogue a Daring Look and Voice». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. 5,0 5,1 Tim Blanks (2014 թ․ օգոստոսի 7). «Editor Franca Sozzani Is Still in Vogue». Wall Street Journal. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 William Lee Adams (2011 թ․ սեպտեմբերի 16). «Franca Sozzani: Fashion's Rebel with a Cause». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  7. Livia Firth. «Franca Sozzani». Interview Magazine. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  8. «The blog of Franca Sozzani becomes a book». 10corsocomo.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. 9,0 9,1 «Curator Series Franca Sozzani — STRATEAS.CARLUCCI». STRATEAS.CARLUCCI (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. «Vogue.it for Vanessa Beecroft – Vogue.it». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. 11,0 11,1 «Maurizio Cattelan». www.culledculture.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. Ella Alexander (2012 թ․ ապրիլի 3). «Fashion Battle». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  13. «Franca Sozzani Named Goodwill Ambassador».
  14. «Child Priority – CharityStars». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  15. Conlon, Scarlett. «Franca Honoured With Fashion Award». British Vogue (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  16. «10 Corso Como – Shopping in Milan». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկա Սոթսանի» հոդվածին։