Սոադ Հոսնի

եգիպտացի դերասանուհի

Սոադ Հոսնի (արաբ․՝ سعاد حسنى‎‎, հունվարի 26, 1943(1943-01-26), Կահիրե, Եգիպտոս - հունիսի 21, 2001(2001-06-21), Stuart Tower, Լոնդոն[1]), եգիպտացի[2]դերասանուհի։ Հայտնի է որպես եգիպտական կինոյի Մոխրոտը և Միջին Արևելքի և Արաբական աշխարհի ամենաազդեցիկ դերասանուհիներից մեկը[3]։ Սոադ Հոսնին հայտնի է դարձել 1950-ական թվականների վերջին, 1959-1991 թվականներին նկարահանվել է ավելի քան 8 տասնյակ ֆիլմերում։ Ֆիլմերի մեծ մասը նկարահանվել է 1960-1970-ական թվականներին։ Վերջին անգամ էկրան է բարձրացել 1991 թվականին`« Հովիվը և կանայք» ֆիլմում, որի ռեժիսորը եղել է նրա նախկին ամուսինը՝ Ալի Բադախանը[4]։

Սոադ Հոսնի
արաբ․՝ سُعاد حُسني‎‎
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1943(1943-01-26)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Մահացել էհունիսի 21, 2001(2001-06-21) (58 տարեկան)
Մահվան վայրStuart Tower, Լոնդոն
Քաղաքացիություն Եգիպտոս
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և կինոդերասանուհի
ԱմուսինՍալահ Քարիմ, Ալի Բադրահան, Զաքի Ֆաթին Աբդել Վահաբ և Մահեր Ավադ
Ծնողներհայր՝ Մոհամմադ Հոսնի
 Suad Husni Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սոադ Մուհամմադ Քամալ Հոսնին ծնվել է Կահիրեի Բուլաք շրջանում, Կահիրեում հաստատված էթնիկ քուրդ վայելչագիր Մոհհամադ Հոսնիի և նրա երկրորդ քնոջ՝ Եգիպտոսում ծնված Գաուհարայի ընտանիքում։ Ունեցել է երկու քույր[5][6][7][8] և ութ քույր-եղբայրներ հոր առաջին ամուսնությունից։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են, և մայրը կրկին ամուսնացել է եգիպտացի Աբդուլ Մոնեմ Հաֆեեզի հետ, որից ունեցել է վեց երեխա և Սոադն ու քույրերը ունեցել են ևս 14 քույր-եղբայրներ[5]։

Սոադի հոր ընտանիքը հայտնի էր որպես «արվեստագետների տուն», քանի որ արաբական աշխարհի առաջատար արվեստագետները պարբերաբար այցելում էին Կահիրեում գտնվող Հոսնիի տուն` վարպետի հետ դասընթացների և սոցիալական փոխհարաբերության համար։ Սոադի հայրը համր ֆիլմերի համար կինոկադրեր էր ստեղծում, ինչպես նաև գրքերի շապիկներ և հայտնի էր գեղարվեստական համայնքում։ Նրա երեխաներից շատերը դարձան արվեստագետներ[6]։ Նրա քույրերից մեկը՝ Նայաթ ալ Սաղիրան, եղել է դերասանուհի և երգչուհի, եղբայրը՝ Էզ Էդդին Հոսին (1927 – 2013), երգահան, ով Սոադին ու Նայաթին երաժշտություն և երգ է սովորեցրել, մյուս եղբայրը՝ Սամի Հոսնին, եղել է թավջութակահար, ոսկերիչ և վայելչագիր[9], Ֆարոքը եղել է նկարիչ[10]։

Երեք տարեկանում սկսել է իր կարիերան, երբ երգել է Papa Sharo մանկական ռադիոհաղորդման ժամանակ։ Հանդես է եկել տարբեր ժանրերում՝ թեթև կոմեդիաներից և ռոմանսներից մինչև քաղաքական երգիծանք[11]։ Դեբյուտային ֆիլմը 1959 թվականին նկարահանված Hasan and Naeima-ն է[12]։ Նրա ամենահայտնի դերակատարումը «Հոգ տարեք Զուզուի մասին» (1974) ֆիլմում դասախոսին սիրահարված քոլեջի աշակերտն է[13]։

Սոադ Հոսնին հայտնի է եղել որպես «էկրանի Մոխրոտը»։ Հիվանդության պատճառով կարիերան թողել է 1991 թվականին[4][14]։

Անձնական կյանք խմբագրել

Սոադ Հոսնին ամուսնացել է երեք անգամ[15]։ 1968 թվականին ամուսնացել է կինոմատոգրաֆիստ Սալահ Կուրայեմի հետ, 1970 թվականին՝ եգիպտացի կինոռեժիսոր Ալի Բադրախանի հետ։ Ամուսնությունը տևել է տասնմեկ ամիս։ 1981 թվականին ամուսնացել է Զաքի Ֆաթեեն Աբդել-Վահաբի հետ։

Սիրավեպեր է ունեցել տարբեր հայտնի մարդկանց հետ, այդ թվում՝ եգիպտացի կինոաստղ Աբդ ալ Հալիմ Հաֆիզ հետ[16]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Notes
1959 Hassan wa Na'ima Նա'իմա
1960 El Banat W El Seif Սամեյհա
1960 Salast Regaal W Emra'a Տորյա
1960 Esha'et Hob Սամեյհա
1960 Mal W Nsaa' Նեյ'մատ
1960 Gharamyat Emra'a Ամինա
1961 A'az El-Habayeb Կավթաթ
1961 El-Sabaa' Banaat Սալվա
1961 El-Saferia Aziza Ազիզա
1961 Mafish Tafahom Լեյլա
1961 Lemaza A'aish Նաբիլա
1961 Haa' 3 Սոադ
1961 El-Do' el-Khaft Նավվալ
1961 El-Ashkyaa' el-Talata MՄերվատ
1962 Mafish Tafahom LԼեյլա
1962 Maww'ed Fil-borg Ամմաալ
1962 Mn Gheir Me'aad Սալվա
1962 Ghosn el-Zaytoon Աթյաատ
1962 Seraa' Maa' el-Malaa'eka Նագվա
1963 Ser el-Hareba Հորյահ
1963 El-Saheira el-Saghera Հանյա
1963 El-garema el-Dahka Լեյլա
1963 Aylet Zizi Սանաա'
1963 El-Arees Yasel Ghadan Սամիրա
1963 Shaa'awet Banaat Ամմաալ
1964 Le'bet el-Hob w el-Gawaz Ամիրա
1964 Hekayt Gawaz Ադելիա
1964 Awwel Hob Donia
1964 El-Morahkan Նահեդ
1964 Lel-regal Faqat Սալվա
1964 El-Ozab el-Talata Էլհամ
1964 ElTaree' Էլհամ
1965 El-Moghamroon el-Talta Մոնա
1965 El-Talta Yhbonha Էյման
1966 Ganab el-Safeer Հոդա
1966 Mabka el-Oshak Սեկինա
1966 Leilet el-Zefaf Սալվա
1966 Al-Kahira thalatheen/Կահիրե 30 Էհսան
1966 Fares Bani Hemdan Նագլաա'
1966 Saghera A'la el-Hob Քարիմա/Սամեյհա
1966 Shaa'awet Regala Ֆարեդա
1967 El-Lekaa' el-Thani Հոդա
1967 Shabab Magnon Gdn Մադեհա/ Էսմաթ
1967 Sha't el-Talaba Մոնա
1967 El Zoga Al Thanya Ֆաթմա
1968 El-Set el-Nazra Հոդա
1968 Helwa we Sha'ia Ազիզա/Նոսա
1968 El-Tlmeza we el-Ostaz Սալվա
1968 Baba Ayez Keda Նադյա
1968 El-Zawag a'la el Tareeqa el-Hadeesa Նոհա
1968 Hekayt 3 Banat Շահիրա
1968 Hawaa' we el-Kerd Նադյա
1968 Nar el-Hob Նադյա
1969 Be'r el-Herman Նահեդ/Մերվատ
1969 Nadya Նադյա/MՄոնա
1969 Fatat el-esta'rad Ֆայզա
1969 Shei' mn el-Azab Սալվա/AԱմմալ
1970 El-Hob el-Daa'ea' Լեյլա
1970 Ghroob we Shrooa' Madiha
1971 El-Ekhtyaar Շերիֆա
1971 Zawgati wal-kalb/Կինս և շունը Սոադ
1972 El-Khoof Սոադ
1972 Khalli Balak Min ZouZou ԶուԶու/Զեյնաբ
1972 El-Nas we el-Neil Նադյա
1973 El-Hob elazi kan Մահա
1973 Ghrobaa' Նադյա
1974 Ayna Akli Աիդա
1974 Amiraa.. Hobi Ana Ամիրա
1975 El-Karnak Զեյնաբ
1975 Ala min notliq al-rasas/Ո՞ւմ պետք է սպանենք Թահանի
1978 Chafika et Metwal Չաֆիկա
1979 El-Motwhesha Բահյա
1981 People on the Top Սեհամ
1981 Al-Mashbouh Ֆաթմա/Բատա
1981 Maowid ala ashaa Նավվաալ
1981 Al Qadisiyya Շերին
1982 Ghareeb fi Baity Աֆաֆ
1983 Hob fel-Znzana Ֆայզա
1984 Afghanistan Lemaza աֆղանացի կին
1986 Al-Go'a] Զեբիդա
1986 Asfour el-Shark Ռիմ
1988 Al-Darga Al-Thalitha Նեա'նա'աա
1991 Al-Ra'i wal Nisaa Վաֆաա'

Մահ խմբագրել

 
Սթյուրտ Թաուերը Վեստմինստերում, Լոնդոն

2001 թվականի հունիսի 21-ին Սոադ Հոսնին մահացել է՝ ցած ընկնելով ընկերոջ՝ Նադյա Յուսրիի Լոնդոնում գտնվող Սթյուրտ Թաուերի պատշգամբից։ Նրա մահը վիճահարույց է, իշխանություններն ի սկզբանե չկարողացան մանրամասնել, թե ինչպես է նա ընկել. բացթողում, որը լրատվամիջոցների շահարկումների առիթ դարձավ և լուրեր տարածվեցին, որ նրա մահը կարող էր ինքնասպանություն կամ սպանություն լինել, և ոչ թե պատահականություն[17]։ Սոադի մարմինը տեղափոխվեց Կահիրե[15], և նրա հուղարկավորությանը մասնակցեց մոտ 10000 մարդ։ Սոադը թաղվել է Կահիրեի ծայրամասում գտնվող ընտանեկան գերեզմանոցում[18]։ Սոադը երեխաներ չի ունեցել։ Վերջին անգամ ամուսնացել է 1987 թվականին Մահեր Ավադի հետ[19][20]։

Ժառանգություն խմբագրել

2013 թվականին լիբանանցի կինոռեժիսոր Ռանիա Ստեֆանը Հոսնիի ֆիլմերից նկարահանել է հատվածներ`վերապատմելու Հոսնիի պատմությունը և եգիպտական կինոյի պատմությունը՝ «Սոադ Հոսնիի երեք անհետացումները»։ Ֆիլմը ցուցադրվել է Բեռլինի արվեստի շաբաթվա ընթացքում[21]։ «Երեք անհետացումը» կարևոր արխիվային նյութ է, որը Հոսնիի կարիերայի ժամանակագրության հետ մեկտեղ, միաժամանակ ներկայացնում է 1950-ական թվականներից մինչև 1990-ական թվականներին օգտագործված բեմական հագուստները, ոճերը, ժամանակահատված, որը ներկայացնում է եգիպտական կինոյի վերելքն ու անկումը[22]։

Հոսնիի երգերից մեկը`«Ես իջնում եմ հրապարակ», դարձել է ժողովրդական «օրհներգ» 2011 թվականի Արաբական գարնան ժամանակ[22]։

Մատենագիտություն խմբագրել

  • Ashraf Gharib,2001: "Soad Hosni: Al-Hulm Al-Dai' (Soad Hosni: The Lost Dream)"[23]
  • Mohamed Soweid, 2004: " Cabaret Suad", Beirut: Dar al-Adab[24]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «وثيقة مكتوبة : شهادة ميلاد سعاد حسني 1943 م». souad.banouta.net. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. «Roa'ya Assar - بالمستندات الرسمية: سعاد حسني مصرية و وُلدت... | Facebook». www.facebook.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. «Egyptian Cinderella». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. 4,0 4,1 «Egyptian screen star dies». BBC News. 2001 թ․ հունիսի 22. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
  5. 5,0 5,1 Mayad Beloun. Profile Արխիվացված 2018-11-07 Wayback Machine, Alsharq Al Awsat (newspaper), (August 3, 2001), No. 8284.
  6. 6,0 6,1 Najat Al Saghira profile, najatalsaghira.wordpress.com; accessed July 4, 2015.
  7. Ahmad Al Samehi. Profile, Al Ahram, December 6, 2012, Issue No. 46021: "Brother of Najat Al Saghira and Soad Hosny: I taught singing to Najat"; accessed July 4, 2015. (in Arabic)
  8. "Mohammad Hosni the calligrapher" Արխիվացված 2019-12-13 Wayback Machine, citytalks.co.uk, June 24, 2015; accessed July 10, 2015.
  9. [1], Al-Etihad [newspaper], UAE, "Obituary of Ezz- Eldin Hosni"
  10. Mohammad Qanawi, "Najat Al Saghira wins 'Al Owais' Prize", 4 December 2006, Issue No. 10233; accessed 26 January 2016.
  11. Ginsberg, T. and Lippard, C., Historical Dictionary of Middle Eastern Cinema, Scarecrow Press, 2010, p. 181
  12. Lentz III, H.M., Obituaries in the Performing Arts, 2001: Film, Television, Radio, Theatre, Dance, Music, Cartoons and Pop Culture McFarland, 2002, p. 146
  13. Ginsberg, T. and Lippard, C., Historical Dictionary of Middle Eastern Cinema, Scarecrow Press, 2010, pp 181-182; It may be worth noting that this source repeats stories occasionally published in the Arabic media, that her father was cruel and denied her an education until age 16 years. Her brother, in a media interview, dismissed this and other rumours about his family life, promulgated by the Arabic media, stressing that he and his siblings were raised in a supportive and artistic household where their talents were nurtured. See: Al-Samahi, A., "Najat's small brother and Suad Hosni: I learned to survive singing", (Interview with composer, Ezzidin Hosny), Al Ahram, (Arabic newspaper in Egypt), 6 December 2012, Issue No. 46021, , Online: (translated from Arabic)
  14. "Egyptians Mourn Screen Cinderella, BBC News, Online:
  15. 15,0 15,1 «Egyptians mourn screen Cinderella». BBC News. 2001 թ․ հունիսի 28. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
  16. Allam, M., Vincere la Paura, Edizioni Mondadori, 2010, n.p
  17. Ginsberg, T and Lippard, C., Historical Dictionary of Middle Eastern Cinema Scarecrow Press, 2010, p. 182
  18. Soad Hosni funeral coverage, albayan.ae, June 29, 2001.
  19. Al Arabiya (Arabic TV channel, Dubai); "Husbands of screen Cinderella ..."; accessed June 23, 2011; accessed July 10, 2015.
  20. «Egyptians mourn screen Cinderella» (բրիտանական անգլերեն). 2001 թ․ հունիսի 28. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  21. Rowan El Shimi, "Cinderella story of Egyptian cinema told through film on Soad Hosny" Արխիվացված 2021-10-27 Wayback Machine, ahram.org.eg, September 25, 2013.
  22. 22,0 22,1 Russell, C., Archiveology: Walter Benjamin and Archival Film Practices, Duke University Press, 2018 [E-book edition], n.p.
  23. «Return of Soad». Al-Ahram Weekly. November 11–17, 2001. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  24. «The cornflake predicament». Al-Ahram Weekly. June 16–22, 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Հոդվածներ և ակնարկներ խմբագրել

Լրատվական անդրադարձ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոադ Հոսնի» հոդվածին։