Դատարկ կալորիաներ
Դատարկ կալորիաներ (անգլ.՝ junk-food, բառացիորեն՝ թափոնային ուտելիք, աղբային ուտելիք), ցածր կենսաբանական արժեք և բարձր ճարպեր ու շաքար պարունակող կալորիական ուտելիքը բնորոշող արտահայտություն[1][2][3]: Հասկացությունը հատնի է նաև որպես «ջանկ-ֆուդ» (անգլերեն junk food բառից) կամ «վնասակար ուտելիք», «անառողջ ուտելիք», «ծանր ուտելիք», «սուռոգատային ուտելիք»:
Սովորաբար անառողջ սննդի մեջ ներառում են սնեքները (աղի պնդուկները, կարտոֆիլային չիպսերը), արագ սնունդը և քաղցր, գազավորված, ոչ ալկոհոլային տարատեսակ խմիչքներ (պեպսի-կոլա, Կոկա-Կոլա և այլն):
«Թափոնային աղբ» անվանումն ի սկզբանե վերաբերում էր ոչ թե ուտելիքի որակին, այլ նրան, որ դրա զանգվածային օգտագործումն այդպիսի մթերքի վաճառքի վայրերում հանգեցնում էր տարածքի աղտոտման, ինչը տեղի էր ունենում կիրառված փաթեթավորման միջոցով:
«Դատարկ կալորիաներով» ուտելիքն արտադրվում է բազմակի ձևերով և գովազդվում է ագրեսիվ կերպով: Այն տարածված է սպառողների շրջանում, քանի որ ունի վառ արտահայտված համ, այն անհրաժեշտ չէ պատրաստել և կարելի է ուտել ցանկացած իրավիճակում:
Այլ հետազոտողների կարծիքով՝ հենց հասկացությունը լիովին մարքետինգային է և չի արտահայտում ո՛չ ուտելիքի իրական արժեքը, ո՛չ նրա որևէ հատկանիշ՝ բացի հասանելիությունից: Նրանց կարծիքով՝ արագ սննդի ռեստորանների միջոցով ուտեստի հասանելիությունն արդեն իսկ հանդիսանում է պատճառ՝ դրա՝ հիվանդությունների հետ ունեցած կապը հայտնաբերելու համար: Մի կողմից, սպառողները քաղցը հագեցնում են էժանագին ուտելիքով՝ այդ կերպ վնաս հասցնելով իրենց առողջությանը, իսկ մյուս կողմից, արագ սննդի կետ այցելությունը հանդիսանում է սոցիալական յուրօրինակ նշագրում՝ բարձր ռիսկային գոտու բնակչության կոնկրետ խմբերն առանձնացնող, իսկ ինքն իրենով «ջանկ ֆուդը» այստեղ կապ չունի:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «junk food»։ Merriam-Webster Dictionary։ Վերցված է մարտի 13, 2015
- ↑ «junk food»։ Macmillan English Dictionary for Advanced Learners | accessdate=13 March 2015}}
- ↑ O'Neill Brendon (նոյեմբերի 30, 2006)։ «Is this what you call junk food?»։ BBC News։ Վերցված է հունիսի 29, 2010
Արտաքին հղումներԽմբագրել
- Большой кулинарный словарь — «Сорная еда» Archived 2017-02-06 at the Wayback Machine.
- Ansel, Karen։ «30 Surprisingly Healthy Fast Foods»։ Fitness Magazine (Meredith Corporation)։ Վերցված է մարտի 20, 2015
- Anthony, Mark (1 Apr 2014)։ «Understanding Satiation and Satiety»։ Food Processing։ Վերցված է ապրիլի 5, 2015
- «Junk food is more expensive than healthy food: study, says Dept. of Agriculture study»։ NY Daily News։ Associated Press։ մայիսի 16, 2012։ Վերցված է մարտի 19, 2015
- Center for Public Health Nutrition (University of Washington)։ «Nutrient Profiling»։ Center for Public Health Nutrition (University of Washington)։ Վերցված է մարտի 24, 2015
- Fernandez, Manny (օգոստոսի 7, 2010)։ «Let Us Now Praise the Great Men of Junk Food»։ New York Times։ Վերցված է մարտի 20, 2015
- Freedman, David H. (19 Jun 2013)։ «How Junk Food Can End Obesity»։ The Atlantic։ Վերցված է մարտի 20, 2015
- Lehman, Shereen (նոյեմբերի 1, 2014)։ «Why Is Junk Food So Popular? Here Are Three Reasons»։ About.com։ Վերցված է մարտի 27, 2015
- Moss, Michael (20 Feb 2013)։ «The Extraordinary Science of Addictive Junk Food»։ New York Times։ Վերցված է մարտի 20, 2015
- Parker-Pope, Tara (5 Dec 2007)։ «A High Price for Healthy Food»։ New York Times։ Վերցված է մարտի 19, 2015
- Poti, Jennifer M, Kiyah J Duffey,, Barry M Popkin (23 Oct 2013)։ «The association of fast food consumption with poor dietary outcomes and obesity among children: is it the fast food or the remainder of the diet?»։ Վերցված է մարտի 20, 2015
- Saez Catherine (հունիսի 11, 2014)։ «UN Advisor Denounces Junk Food As ‘Culprit’ In Rising NCDs, Calls For Change»։ Վերցված է օգոստոսի 24, 2014
- ScienceDaily (հունվարի 15, 2014)։ «Fast food not the major cause of rising childhood obesity rates, study finds»։ ScienceDaily։ Վերցված է մարտի 20, 2015
- «Empty Calories: What are empty calories?»։ EnergyFirst։ Վերցված է մարտի 19, 2015