Անգլոսֆերա (անգլ.՝ Anglosphere), անգլալեզու երկրների խումբ, որոնց քաղաքակրթական ընդհանուր պատկերը բնութագրվում է մի շարք ընդհանուր գծերով, որը պայմանավորված է Բրիտանական կղզիների հետ այդ երկրների պատմական սերտ կապով (ի նկատի ունեն նախ և առաջ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան՝ բացի Քվեբեկից, Ավստրալիան, Իռլանդիան և Նոր Զելանդիան

Երկրներ, որտեղ անգլերենը համարվում է պետական լեզու կամ պաշտոնական լեզու (փաստացի կամ օրենսդրորեն)

Եզրույթի ծագման պատմություն խմբագրել

Անգլոսֆերա տերմինը առաջին անգամ օգտագործվել է գրող Նիլ Ստիվենսոնի կողմից՝ նրա «Ալմաստե դար, կամ այբբենարան ազնվազարմ աղջիկների համար» վեպում, 1995 թվականին։ Ստիվենսոնը այս տերմինին որևէ աշխարհաքաղաքական իմաստ չի տալիս, այլ օգտագործում է որպես հորինված ռասսայի՝ ատլանտների բնորոշում, որոնք․

Մեջբերման սկիզբ․․․հավաքվում են հզոր քաղաքում (այստեղ՝ Լոնդոն) անգլոսֆերայից, որպեսզի արմատներ ձգեն և աճեն բերրի հողում (թարգմանությունը՝ Ե․ Դոբրոխոտով-Մայկովի)։

Եզրույթի երկիմաստություն խմբագրել

«Անգլոսֆերա» եզրույթը կարող է նշանակել նաև երկրների խումբ, որտեղ անգլերենը համարվում է պետական լեզու, պաշտոնական լեզու (տեղական լեզուների հետ մեկտեղ) կամ համեմատաբար տարածված։

«Անգլոսֆերա» եզրույթը ռուսերենում խմբագրել

«Անգլոսֆերա» եզրույթը ռուսերենում ի հայտ է եկել 2000–ական թվականներին։ Այն սկսում են օգտագործել ինչպես ԶԼՄ[1][2][3]-ները, այնպես էլ գիտահանրամատչելի հրատարակությունները[4][5]։

Մեջբերման սկիզբ․ Ամենահետաքրքիրը՝ անգլոսֆերան է։ Եզրույթը գործածության մեջ է մտել ոչ վաղուց։ «Անգլոսֆերա»-ն դիտարկվում է որպես անգլալեզու պետությունների խումբ, ոտեղ գործում է ընդհանուր իրավունք։ Այս հասկացությունն ավելին է նշանակում, քան մարդկանց ամբողջությունը, որոնց համար անգլերենը համարվում է հիմնական կամ երկրորդ օտար լեզու։ Անգլոսֆերան հիմնվում է սովորույթների և սկզբունքների վրա, որոնք ձևավորում են անգլալեզու ժողովուրդների մշակույթի կմախքը՝ անհատականություն, իրավունքի գերակայություն, հարգանք պայմանագրերի կատարման ժամանակ, ինչպես նաև առաջնային քաղաքական և մշակութային ազատություն։ Կա նաև այլ բորոշում՝ համայնք, հիմնված ընդհանուր մտածողության վրա, որի հիմքում ընկած են շուկայական հարաբերությունների նկատմամբ հարգանքը և ընդհանուր քաղաքական հասարակության նկատմամբ հարգանքը[6]։ Մեջբերման ավարտը։

Անգլոսֆերայի աշխարհաքաղաքական ընկալում խմբագրել

Անգլոսֆերայի կողմնակիցները խմբագրել

Ամերիկացի գործարար Ջեյմս Բեննետը (James C. Bennett), այն միտքն է հայտնում, որ անգլալեզու պետությունների մշակութային և իրավական ավանդույթներում հատկանշական ինչ–որ բան կա։ «Ալբիոնի տնկիները» (Albion’s Seedlings) հոդվածում նա նկարագրում է անգլոսֆերան՝ որպես առցանց քաղաքակրթություն, որը չունի համապատասխան քաղաքական կառուցվածք, որի արդյունքում նաև ճշգրիտ սահմաններ։Աշխարհագրական առումով առավել կարևոր հանգույցներն են ԱՄՆ–ը և Մեծ Բրիտանիան, մինչդեռ այնպիսի անգլախոս երկրներ, ինչպիսիք են Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Իռլանդիան և Հարավային Աֆրիկան՝ դրանք հզոր և խտաբնակ ճյուղավորումներն են։ Կարիբյան ավազանի երկրների, Օվկիանայի, Աֆրիկայի և Հնդկաստանի կիրթ, անգլալեզու հատվածը ձևավորում է անգլոսֆերայի սահմանը[7]։

«Անգլոսֆերայի մարտահրավերները գրքում՝ ինչու են անգլալեզու երկրները պահպանում առաջնությունը XXI դարում» Ջ․ Բեննետը անդրադառնում է

երկու պրոբլեմների, որոնք հարցականի տակ են դնոմ նրա կոնցեպցիան։ Նախ՝ դա արագ տեխնոլոգիական աճ գրանցելու անհրաժեշտությունն էր։ Երկրորդ՝ դա մեծացող անջրպետն է անգլոսաքսոնական զարգացող պետությունների և աշխարհի մյուս՝ տնտեսական դժվարություններիով ծանրացած պետությունների միջև[8]։

Պատմաբան Էնդրյու Ռոբերտսի կարծիքով, հատկապես անգլոսֆերան է էական ու կարևոր դերակատարում ունեցել Առաջին և Երկրորդ Աշխարհամարտերի ժամանակ, ինչպես նաև սառը պատերազմի շրջանում։ Նա պնդում է, որ անգլոսաքսոնական աշխարհի միասնականությունը կարող է հաղթանակ տանել իսլամիզմի նկատմամբ[9]։

The Guardian ամսագրուն տպագրված հոդվածում պատմաբան Ռոբերտ Կոնկվեստը (անգլ.՝ Robert Conquest) հանդես է գալիս հօգուտ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն և անգլալեզու պետությունների առավել ազատական միության ձևավորման, որը կարող է կոչվել Անգլոսֆերա[10]։

Թոմ Հեյդենը (Tom Hayden), ձախ ակտիվիստ և քաղաքացիական իրավունքի պաշտպանը, «Զմագ» (Zmag) հավելվածում նշում է, որ անգլոսֆերայի պահպանման անհրաժեշտություն կա ԱՄՆ–ում՝ որպես երկիր, որի առաջատար մշակույթը պահպանում է անգլիական սովորույթների հետ արմատական կապը։ Հեյդենը կանխագուշակում է, որ ԱՄՆ–ում այդ նախագիծը անհաջողության է մատնված։ Անգլոսֆերան ժողովրդագրական ճգնաժամ է ապրում։ Նրանք, ովքեր կգան փոխարինելու, այլևս չեն ունենա ոչ միջոցներ և ոչ էլ անգլոսֆերային ուծացվելու ցանկություն։

Ի պատասխան Ռ․Կոնկվեստի հոդվածի, Մայքլ Իգնատևը ներկայացնում է իր տեսակետը, որի համաձայն «Անգլոսֆերա» տերմինը անտեսում է մշակութային ու իրավական հիմնարար տարբերությունները ԱՄՆ-ի ու Միացյալ թագավորության միջև, ինչպես նաև այն ուղղությունները, ըստ որոնց տեղի է ունեցել բրիտանական և եվրոպական նորմերի մերձեցում։ Մ․ Իգնատևը այսպես է բնութագրում Կոնկվեստի տեսակետը․ Մեջբերման սկիզբ Հավանաբար նա կարծում է, որ Բրիտանիան կամ պետք է հեռանա Եվրոպայից, կամ հրաժարվի հետագա համագործակցությունից, որը կասկածի տակ կդնի Եվրոպայի հետագա ձեռքբերումները։ Նա ուզում է, որ Բրիտանիան իր ճակատագիրը կապի անգլալեզու պետությունների Միության հետ։ Եվ ես այդ տեսակետը համարում եմ ցնորամտություն[11]։ Մեջբերման ավարտը։ Անգլերեն լեզվի ու մշակույթի լայն տարածմանը զուգընթաց, ժամանակակից աշխարհում շատերը դա համարում են անարդար, քանի որ անգլերենին տրվում է մեծ առավելություն, որն անհասկանալի է թվում։ Որպես այլընտրանք, առաջարկվում է, օրինակ, արհեստական Էսպերանտո լեզվի ներմուծումը՝ որպես նեյտրալ և հեշտ յուրացվող լեզվի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Казанжи Т. Чисто английские "штучки".
  2. Матушка-Россия по-английски
  3. Громыко А.А. Великобритания - евроамерика западного мира
  4. Астафурова Т., Олянич А. Англосфера как инновационный потенциал современной науки Արխիվացված 2011-09-11 Wayback Machine.
  5. «Малиновский П.В. ММК в эпицентре кризиса цивилизационной идентичности: вызовы развития на пороге нового века (тезисы доклада)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  6. «Толорая Г. Единство и борьба миров. // Стратегия России. 2010. - № 3. - с. 20». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. James C. Bennett. An Anglosphere Primer. Արխիվացված 2010-03-26 Wayback Machine Русский перевод: Джеймс Беннетт (James C. Bennett), Англосфера: букварь.
  8. The Anglosphere Challenge: Why the English-Speaking Nations Will Lead the Way in the Twenty-First Century. 2004 ISBN 0-7425-3332-8
  9. A History of the English-Speaking Peoples Since 1900. 2006 ISBN 0-297-85076-8
  10. "Scourge and poet", Andrew Brown, The Guardian, February 15, 2003
  11. Robert Conquest, Reply by Michael Ignatieff (23 March 2000). «The 'Anglosphere'». The New York Review of Books.

Արտաքին հղումներ խմբագրել