Սյուրբրակ[3] (աֆրիկ. և անգլ. Suurbraak), փոքրիկ քաղաք ՀԱՀ-ի հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապայի տարածքում։ Մտնում է Օֆերբերհ շրջանի կազմի մեջ։ Համարվում է Սվելենդամի տեղական քաղաքապետարանի մի մասը։

Բնակավայր
Սյուրբրակ
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հիմնադրված է1812 թ.
Մակերես46,11 կմ²
ԲԾՄ255 մետր
Բնակչություն2252 մարդ (2011)
Հեռախոսային կոդ028
Փոստային դասիչ6743[1][2]
Սյուրբրակ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Սյուրբրակ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Պատմություն խմբագրել

Բնակավայրը, որը հետագայում վերածվեց քաղաքի, հիմնադրվել է 1812 թվականին։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը տեղակայված է նահանգի հարավային մասում՝ մեծամասամբ Բուֆելլահսրիֆիեր գետի ձախ ափին, նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից ուղիղ գծով մոտ 182 կմ դեպի արևելք։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 255 մ է[4]։

Կլիմա խմբագրել

Քաղաքի կլիման մերձարևադարձային միջերկրածովյան է։ Տեղումների տարեկան միջին քանակը 445 մմ է։ Մեծամասամբ տեղումներ լինում են մարտից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։ Առավելագույն միջին ջերմաստիճանը տատանվում է 17,3 °C (հուլիսին) և 27,6 °C (փետրվարին) միջև։ Տարվա ամենացուրտ ամիսը համարվում է հուլիսը։ Գիշերվա միջին նվազագույն ջերմաստիճանը այս տարածքի համար 4,9 °C է[5]։

Բնակչություն խմբագրել

2011 թվականի մարդահամարի պաշտոնական հաշվարկների համաձայն, Սյուրբրակի բնակչությունը կազմում է 2252 մարդ, որից 48,31%-ը տղամարդիկ են, իսկ կանայք` համապատասխանաբար 51,69%։ Բնակչության ռասսայական կազմում խառը մարդիկ (եվրոպացիներ, աֆրիկացիներ, ասիացիներ) կազմում են 93,21%, սևամորթները՝ 3,2%, սպիտակամորթները՝ 2,62%, ասիացիները (այդ թվում հնդիկներ)՝ 0,58%, այլ ռասսաների ներկայացուցիչները՝0,4%: Քաղաքաբնակների շրջանում համեմատաբար ամենատարածված լեզուներն էին՝ աֆրիկաանսը (95,87%) և անգլերենը (3,29%)[6]։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքի միջով է անցնում միջհամայնքային R324 մայրուղին։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Սվելենդ քաղաքում[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. South African Post Office
  2. http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
  4. 4,0 4,1 «Suurbraak, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «Suurbraak climate» (անգլերեն). South Africa Explorer. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. «Suurbraak» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուրբրակ» հոդվածին։