Բարրիդեյլ[3] (աֆրիկաանս՝  և անգլ.՝ Barrydale), փոքր քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Օֆերբերխ շրջանի և Սվելլենդամ մունիցիպալիտետի կազմում։

Բնակավայր
Բարրիդեյլ
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հիմնադրված է1882 թ.
Մակերես25,77 կմ²
ԲԾՄ508 մետր
Բնակչություն4156 մարդ (2011)
Հեռախոսային կոդ028
Փոստային դասիչ6750[1][2]
Բարրիդեյլ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Բարրիդեյլ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Պատմություն խմբագրել

Բնակավայրը, որը հետագայում վերածվել է քաղաքի, հիմնադրվել է XVIII դարի սկզբին։ 1921 թվականին Բարրիդեյլն ստացել է համայնքի կարգավիճակ[4]։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը գտնվում է նահանգի հարավային մասում՝ Հեյսրիֆիր գետի հովտում, Տրադոուսրիֆիր գետի ափին, նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտավորապես 187 կմ հեռավորության վրա (ուղիղ գծով)։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 508 մետր[5]։

Կլիմա խմբագրել

Կլիման բնութագրվում է որպես կիսաանապատային սառը (BSk՝ ըստ Կյոպպենի դասակարգման)։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 16,9 °C: Ամենացուրտ ամսվա (հուլիս) միջին ջերմաստիճանը կազմում է 11,1 °C, ամենաշոգ ամսվանը (փետրվար)՝ 22,4 °C: Տեղումների բազմամյա հաշվարկային նորմը 440 մմ է[6]։

Բնակչություն խմբագրել

2011 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Բարրիդեյլի բնակչությունը կազմել է 4156 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 48,17 %, կանայք՝ համապատասխանաբար 51,83 %։ Ռասայական տեսանկյունից՝ գունամորթները եղել են քաղաքի բնակչության 83,33 %-ը, սպիտակամորթները՝ 11,89 %, նեգրոիդները՝ 3,59 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,36 %, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 0,84 %։ Քաղաքացիների շրջանում ամենատարածված լեզուներն են աֆրիկաանսը (90,59 %), անգլերենը (6,58 %) և կոսան (1,1 %)[7]։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքի միջով անցնում է R62 տարածաշրջանային ավտոճանապարհը։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Սվելլենդամ քաղաքում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. South African Post Office
  2. http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
  4. Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
  5. 5,0 5,1 «Barrydale, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. «Climate: Barrydale» (անգլերեն). Climate-Data.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. «Barrydale» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարրիդեյլ» հոդվածին։