Սյույ Բեյ Խուն
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Սյույ Բեյ Խուն (չինարեն՝ 徐悲鸿, հուլիսի 19, 1895[1][2][3][…], Իսին, Չանչժոու, Ցզյանսու, Ցին կայսրություն - սեպտեմբերի 26, 1953[1][2][3][…], Պեկին, Չինաստան), հայնտի նաև Ժյու Պեոն անվամբ, չին նկարիչ։
Սյույ Բեյ Խուն 徐悲鸿 | |
---|---|
Ի ծնե | Սյույ Բեն Խուն |
Ծնվել է | հուլիսի 19, 1895[1][2][3][…] |
Ծննդավայր | Իսին, Ցզյանսու, Ցին կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 26, 1953[1][2][3][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Պեկին, ՉԺՀ |
Ազգություն | չինացի |
Քաղաքացիություն | Չինաստան[4], Չինաստանի Հանրապետություն և Ցին կայսրություն |
Կրթություն | Պեկինի կենտրոնական Գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և ուսուցիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | յուղաներկ |
Ուշագրավ աշխատանքներ | Իջեցրու մտրակդ |
Ուսուցիչ | Պասկալ Դանիան-Բուվրե |
Հայր | Սյույ Դա Չժան |
Ամուսին | Լյաո Ցզին Վեն |
Համատեղ ապրող | Ցզյան Բի Վեյ և Սուն Դոու Ցի |
Զավակներ | Սյու Ցզին Պին և Սյույ Ցզին Ֆեյ |
Xu Beihong Վիքիպահեստում |
Սովորել է Շանհայում, հոր՝ Սյույ Դա Չժանի մոտ և Փարիզում (1919 թ.) 1949- 1953 թվականներին եղել է Պեկինի կենտրոնական Գեղարվեստի ակադեմիայի և Գրականության ու արվեստի գործիչների համաչինական ասոցիացիայի նախագահը։ Ստեղծել է «ծաղիկներ-թռչուններ», «մարդիկ» ժանրերի աշխատանքներ (թուղթ, տուշ, ջրաներկ)։ Չինաստանում առաջիններից է, որ նկարել է յուղաներկով։
Սյույ Բեն Խունը ազգային գեղարվեստական ավանդույթները միահյուսելով եվրոպական ռեալիստական արվեստի նվաճումների հետ, դարձել է 20-րդ դարի չինական արվեստի նոր ուղղության ստեղծողներից։ Նրա գործերին հատուկ է մեղմ ձևերի և հստակ, ուժեղ գծերի զուգորդումը։ Եթե բնությանը նվիրված նկարչի աշխատանքները («Հանգստացող ձին», 1930 թ., թուղթ, տուշ) տոգորված են ջինջ բանաստեղծական ոգով, ապա ժանրային և պատմական կոմպոզիցիաները («Խոհ ռազմի դաշտի մասին», 1935 թ., երկուսն էլ՝ Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա) ոչ սակավ հագեցված են հերոսական պաթոսով։ Նկարչի դիմանկարներին հատուկ են հոգեբանական և սոցիալական սուր բնութագրումները (Ազգային-ազատագրական բանակի հերոսների և աշխատանքի գերազանցիկների դիմանկարների շարք, 1950 թ., թուղթ, տուշ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Q.L. Wan, Keung E. L. K. Encyclopædia Britannica
- ↑ NMVW-collection
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 472)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյույ Բեյ Խուն» հոդվածին։ |