Սյուկուրո Մանաբե

ճապոնա-ամերիկացի օդերևութաբան և կլիմատոլոգ

Սյուկուրո «Սուկի» Մանաբե (真鍋 淑郎, Մանաբե Շուկուրո, ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 21-ին) Սյուկուրո «Սուկի» Մանաբե (ճապ.՝ 真鍋 淑郎 Մանաբե Շուկուրո, ծնված՝ սեպտեմբերի 21, 1931) ճապոնա-ամերիկացի օդերևութաբան և կլիմատոլոգ։ Նա, գլոբալ կլիմայի փոփոխությունը և կլիմայի բնական տատանումները մոդելավորելու համար, առաջինն էր, ով օգտագործեց համակարգիչները։ 2021 թվականին, Սյուկուրոն, Կլաուս Հասսելմանի և Ջորջիո Պարիսիի հետ համատեղ, արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի՝ Երկրի կլիմայի ֆիզիկական մոդելավորման, դրա փոփոխականության քանակականացման և կլիմայի փոփոխության կանխատեսումների համար։

Սյուկուրո Մանաբե
ճապ.՝ 真鍋 淑郎,
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 21, 1931(1931-09-21)[1][2] (92 տարեկան)
ԾննդավայրShinritsu, Uma district, Էհիմե (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա[2] և  ԱՄՆ
Մայրենի լեզուճապոներեն
ԿրթությունՏոկիոյի համալսարան և Ehime Prefectural Mishima High School?
Երկերgeneral circulation model?
Մասնագիտությունկլիմայաբան և օդերևութաբան
ԱշխատավայրNational Oceanic and Atmospheric Administration? և Փրինսթոնի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԵվրոպական ակադեմիա[13][14], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[15][2] և Կանադայի թագավորական ընկերություն[2]
 Syukuro Manabe Վիքիպահեստում

Վաղ տարիք և կրթություն խմբագրել

Սյուկուրոն ծնվել է 1931 թվականին Ճապոնիայի Էհիմե պրեֆեկտուրայի Ումա շրջանի Սինրիցու գյուղում։ Ե՛վ նրա պապը, և՛ հայրը բժիշկներ էին, ովքեր աշխատացնում էին գյուղի միակ կլինիկան[16]։ Համադասարանցիներից մեկը հիշում է, որ նույնիսկ տարրական դպրոցում նա արդեն «հետաքրքրված էր եղանակով, նրա մեկնաբանություններից է՝ «Եթե Ճապոնիայում թայֆուններ չլինեին, մենք այդքան շատ անձրև չէինք ունենա»[16]։ Մանաբեն հաճախել է Էհիմե պրեֆեկտուրալ Միշիմայի ավագ դպրոցը։ Նա ընդունվեց Տոկիոյի համալսարան և նրա ընտանիքը ակնկալում էր, որ նա կսովորի բժշկություն։ Սյուկուրոն փաստում է․ «երբ արտակարգ իրավիճակ է լինում, արյունը գլխիս է խփում, այնպես որ ես լավ բժիշկ չէի լինի»[17]։ Ավելին, «Ես սարսափելի հիշողություն ունեի և անշնորհք էի ձեռքերիս հետ։ Կարծում էի, որ իմ միակ լավ հատկանիշը երկնքին նայելն ու մտքերիս մեջ մոլորվելն է»[18]։ Նա միացավ Շիգեկատա Շոնոյի հետազոտական ​​թիմին և մասնագիտացավ օդերևութաբանության մեջ[18]։ Մանաբեն 1953 թվականին ստացել է բակալավրի, 1955 թվականին՝ մագիստրոսի կոչում և 1958 թվականին գիտությունների դոկտորի աստիճան, երեքն էլ Տոկիոյի համալսարանից[19][20]։

Կարիերա խմբագրել

Դոկտորի կոչում ստանալուց հետո, Մանաբեն մեկնեց Միացյալ Նահանգներ՝ աշխատելու ԱՄՆ-ի Եղանակի բյուրոյի ընդհանուր շրջանառության հետազոտությունների բաժնում, այժմ NOAA-ի երկրաֆիզիկական հեղուկների դինամիկայի լաբորատորիա, և մնաց այնտեղ մինչև 1997 թվականը։ 1997-2001 թվականներին նա աշխատել է Ճապոնիայի Գլոբալ փոփոխությունների նորարական հետազոտական ​​համակարգում, որպես Գլոբալ տաքացման հետազոտական ​​բաժնի տնօրեն։ 2002 թվականին նա վերադարձավ Միացյալ Նահանգներ՝ որպես այցելու հետազոտող՝ Փրինսթոնի համալսարանի Մթնոլորտային և օվկիանոսային գիտության ծրագրում։ Նա այժմ համալսարանում աշխատում է որպես ավագ օդերեւութաբան[21]։ 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականի մարտը նա Նագոյա համալսարանում աշխատել է որպես հատուկ հրավիրված պրոֆեսոր։.[22]

Գիտական ​​նվաճումներ խմբագրել

Մանաբեն աշխատել է մթնոլորտի եռաչափ մոդելների մշակման վրա ոNOAA-ի երկրաֆիզիկական հեղուկների դինամիկայի լաբորատորիայում, սկզբում Վաշինգտոնում, իսկ, ավելի ուշ Փրինսթոնում, Նյու Ջերսի[23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.crafoordprize.se/press_release/the-crafoord-prize-in-geosciences-2018
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://scholar.princeton.edu/sites/default/files/manabe/files/curriculum_vitae_short_version.doc
  3. https://www.ametsoc.org/ams/index.cfm/about-ams/ams-awards-honors/awards/search-past-award-winners/
  4. http://www.environment-prize.com/laureates/by-year/1997/syukuru-manabe,-veerabhadran-ramanathan/
  5. http://www.blueplanetprize.org/en/projects/projects.html
  6. https://honors.agu.org/medals-awards/william-bowie/?sub=recipients
  7. Broccoli A. J., Manabe S. Syukuro Manabe receives 2010 William Bowie Medal // EOSWiley, 2011. — Vol. 92, Iss. 1. — P. 5. — ISSN 0096-3941; 2324-9250doi:10.1029/2011EO010009
  8. https://www.fi.edu/laureates-search?keys=Benjamin%20Franklin%20Medal&field_subject_tid=All&field_award_tid=All&field_year_value=2015&field_year_value_1=2015
  9. https://www.crafoordprize.se/news/the-crafoord-prize-in-geosciences-2018/
  10. https://www.agu.org/honor-and-recognize/honors/union-medals/roger-revelle-medal
  11. Nobelprize.orgNobel Foundation.
  12. https://www.asahi.com/corporate/award/asahi/12737983
  13. https://www.ae-info.org/ae/Member/Manabe_Syukuro
  14. https://www.ae-info.org/ae/User/Manabe_Syukuro
  15. http://www.nasonline.org/member-directory/members/52989.html
  16. 16,0 16,1 Nagata, Yutaka (2021 թ․ հոկտեմբերի 5). «真鍋淑郎さんの地元・愛媛も喜び 小学校の同級生「夢みたい」» [Syuro Manabe's hometown in Ehime rejoices, elementary school classmate says 'Feels like a dream']. Asahi Shinbun Digital (Japanese). Tokyo. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Easier to access at [Yahoo mirror site https://news.yahoo.co.jp/articles/04e7a8f6d96a5694121d438ec1d19c86a3ec6eeb Արխիվացված 2021-10-07 Wayback Machine].
  17. «世界一スパコンを使う男」と呼ばれた真鍋さん 頭脳流出と話題に» ['The man who uses the world's top supercomputer,' Manabe talks about the brain drain]. Asahi Shinbun Digital (Japanese). Japan. 2021 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. 18,0 18,1 Oba, Ai (2021 թ․ հոկտեմբերի 6). «'I never thought climate would become such a big problem': Japan-born Nobel Prize winner». Mainichi. Tokyo. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  19. Syukuro Manabe: Curriculum Vitae short version – website OpenScholar @ Princeton University
  20. Dr. Syukuro Manabe receives Nobel Prize in Physics – website of the School of Science of the University of Tokyo
  21. «Princeton's Syukuro Manabe receives Nobel Prize in physics». Princeton University. 2021 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
  22. «真鍋 淑郎 元名古屋大学特別招へい教授が、2021年ノーベル物理学賞を受賞しました». Nagoya University. 2021 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
  23. Gent, Peter R. (2020 թ․ սեպտեմբերի 1). «Modeling the future of Earth's climate». Physics Today. AIP Publishing. 73 (9): 54–55. Bibcode:2020PhT....73i..54G. doi:10.1063/pt.3.4571. ISSN 0031-9228.