Սյուդ Գրեզիվոդան (ֆր.՝ Sud Grйsivaudan), Իզեր դեպարտամենտի 29 շրջաններից մեկը։ Շրջանի INSEE կոդը 3823 է։ Սյուդ Գրեզիվոդան ամբողջովին գտնվում է Գրենոբլ ընտրատարածքում[1]։ Շրջանը ստեղծվել է 2015 թվականին Վինե, Պոնտ-ան-Ռուայան, Սեն-Մարսելեն և Տյուլեն շրջանների միավորումից։

Սյուդ Գրեզիվոդան
ֆր.՝ Sud Grйsivaudan
Սուրբ Անտուան աբբայությունը
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՇրջանՌոնա-Ալպի
ՂեկավարԼորա Բոնֆոյ, Բերներ Պարազիո
Հիմնադրված էմարտի 22, 2015 թ.
Մակերես548,12 կմ²
Բնակչություն40823 մարդ (2012)
Սյուդ Գրեզիվոդան (Ֆրանսիա)##
Սյուդ Գրեզիվոդան (Ֆրանսիա)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Սյուդ Գրեզիվոդանը գտնվում է Իզեր դեպարտամենտի արևմուտքում։ Շրջանի մակերեսը կազմում է 548,12 կմ²։ Այն տարածքի մեծությամբ հանդիսանում է դեպարտամենտի 4-րդ շրջանը։ Շրջանի տարածքը հատում է Իզեր գետը և A49 մայրուղին։ Գյուղատնտեսական շրջանները կազմում են տարածքի 53 %-ը, անտառները՝ 41 %-ը[2]։ Շրջանը կազմված է Սեն-Մարսելեն, Շամբարան-Վինե-Վերկոր և Իզեր համայնքներից[3]։

Շրջանի անունը կապված է Գրեզիվոդան հովտի հետ, որտեղ այն գտնվում է։ 20-րդ դարի վերջերից Տյուլենի հարթավայրից մինչ Ալբերվիլյա ընկած տարածքը անվանում են Գրեզիվոդանի հովիտ։ Հովիտը բաժանվում է երեք մասի՝ ստորին կամ հարավային Գրեզիվոդան (զբաղեցնում է Տյուլենից մինչև Գրենոբլ ընկած տարածքը)[4], միջին Գրեզիվոդան (զբաղեցնում է Գրենոբլից մինչև Պոնշարա ընկած տարածքը) և բարձր Գրեզիվոդան (զբաղեցնում է Պոնշարայից մինչև Ալբերվիլյա ընկած տարածքը)։ Սյուդ Գրեզիվոդան գտնվում է Գրենոբլ և Վալանս ճանապարհների միջև և միացնում է Ալպ և Ռոնի հովիտների «սրտերը»։ Այն սահմանակից է Բևր, Տյուլեն, Ֆոնտեն-Վերկոր շրջաններին և Դրոմ դեպարտամենտին[2]։

Պատմություն խմբագրել

Ըստ 2013 թվականի ապրիլի 17-ի օրենքի և 2014 թվականի փետրվարի 14-ի հրամանի Իզեր դեպարտամենտում շրջանների թիվը 58-ից դարձել է 29։ Սյուդ Գրեզիվոդանը կազմավորվել է 2015 թվականի մարտի 22-ին։ Այն ձևավորվել է նախկին Վինե, Պոնտ-ան-Ռուայան, Սեն-Մարսելեն և մասամբ Տյուլեն շրջաններից[5][6]։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2012 թվականի մարդահամարի արդյունքների Սյուդ Գրեզիվոդանի բնակչությունը կազմում է 40 823 մարդ։ Բնակչության 10,5 %-ը գործազուրկ են[7]։ Բնակչությունը հիմնականում կենտրոնացած է երեք հիմնական քաղաքներում՝ Սեն-Մարսելեն (մոտ 8000 բնակիչ), Վինե (մոտ 4000 բնակիչ) և Շատ (2400 բնակիչ)։ Սեն-Մարսելեն և Շատ քաղաքները գտնվում են շրջանի կենտրոնում։ Այդ քաղաքների 10 բնակչից 6-ը աշխատում են շրջաններում[2]։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության 3,0 %-ը գյուղատնտեսական աշխատողներ են, 7,9 %-ը՝ արհեստավորներ, առևտրականներ, 11,7 %-ը՝ մտավոր ոլորտի աշխատակիցներ, 23,7 %-ը՝ սոցիալական ոլորտի աշխատակիցներ, 27,4 %-ը՝ բանվորներ[7]։ Արդյունաբերական ձեռնարկությունները գտնվում են շրջաններում։ Առավել զարգացած էլեկտրասարքերի և արտադրության և պլաստմասսաների արտադրությունը[2]։

Տրանսպորտ խմբագրել

Շրջանի տարածքով անցնում են մի քանի երկաթուղային գծեր՝ Գրենոբլ-Վալանս, Անսի-Վալանս[8]։ Մնացած հաղորդակցությունը իրականացվում է ավտոբուսներով։

Վինե, Սեն-Մարսելեն, Պոնտ-ան-Ռայան քաղաքների միջով անցնում է А49 ավտոմայրուղին, որը կապում է Վալանսը և Գրենոբլը[9]։

Վարչական բաժանում խմբագրել

Սյուդ Գրեզիվոանի շրջանն ընդգրկում է մոտ 45 կոմունա, որոնք նշված են ցուցակում[1]։ Կապույտ գույնով ներկված կոմունաները պատկանում են Սեն-Մարսելեն համայնքին, դեղին գույնով ներկվածները՝ Իզեր համայնքին, մնացածը՝ Շամբարան-Վինե-վերկոր համայնքին[3]։

Կոմունա Ֆրանսերեն անվանումը Բնակչություն,
մարդ (2012)
Մակերես Կոդ
INSEE
Լ’Ալբենկ L’Albenc 1104 9,86 38004
Օբրիվ-ան-Ռուայան Auberives-en-Royans 374 5,07 38018
Բոլյո Beaulieu 633 8,79 38033
Բովուար-ան-Ռուայան Beauvoir-en-Royans 82 2,1 38036
Բեսեն Bessins 127 4,65 38041
Շատտես Chantesse 320 5,83 38074
Շասլե Chasselay 426 9,45 38086
Շատլյու Chвtelus 89 12,3 38092
Շատ Chatte 2436 22,81 38095
Շևրիեր Chevriиres 685 16,62 38099
Շորանշ Choranche 132 10,63 38108
Կոնեն-լե-Գորժ Cognin-les-Gorges 648 12,52 38117
Կրաս Cras 461 5,43 38137
Դոնե Dionay 119 14,01 38145
Իզրոն Izeron 732 17,19 38195
Մալվալ-ան-Վերկոր Malleval-en-Vercors 50 14,1 38216
Մոնտան Montagne 265 8,78 38245
Մորետ Morette 399 6,27 38263
Մյուրինե Murinais 379 8,22 38272
Նոտր-Դամ-դե-լ’Օզե Notre-Dame-de-l’Osier 480 8,38 38278
Պոնտ-ան-Ռուայան Pont-en-Royans 803 2,9 38319
Պրել Presles 98 25,68 38322
Կենսյո Quincieu 101 4,75 38330
Ռանկյուրել Rencurel 301 35 38333
Լա-Ռիվեր La Riviиre 745 18,45 38338
Ռովոն Rovon 599 11,82 38345
Սենտ-Անդրե-ան-Ռուայան Saint-Andrй-en-Royans 326 10,42 38356
Սենտ-Անտուան -լ’Աբեի Saint-Antoine-l’Abbaye 1039 22,21 38359
Սենտ-Ապոլինար Saint-Appolinard 397 10,76 38360
Սեն-Բոնե -դե-Շավան Saint-Bonnet-de-Chavagne 646 15,18 38370
Սեն-Ժերվե Saint-Gervais 560 13,15 38390
Սենտ-Իլեր-դյու-Ռոզե Saint-Hilaire-du-Rosier 1954 16,42 38394
Սեն-Ժյուստ-դե-Կլե Saint-Just-de-Claix 1230 11,59 38409
Սեն-Լատե Saint-Lattier 1270 18,17 38410
Սեն-Մարսելեն Saint-Marcellin 8075 7,81 38416
Սեն-Պեր-դե-Շերեն Saint-Pierre-de-Chйrennes 486 12,03 38443
Սեն-Ռոման Saint-Romans 1745 17,04 38453
Սեն-Սովյոր Saint-Sauveur 2040 9,42 38454
Սեն-Վերան Saint-Vйrand 1770 17,83 38463
Սեր-Ներպոլ Serre-Nerpol 299 13,16 38275
Լա Սոն La Sфne 605 2,95 38495
Տեշ Tкche 581 5,03 38500
Վարասյո Varacieux 854 18,48 38523
Վատիլյո Vatilieu 371 9,22 38526
Վինե Vinay 3987 16,01 38559

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Canton du Sud Grйsivaudan (3823)» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Sud Grésivaudan : un équilibre à trouver pour maîtriser le mouvement de périurbanisation» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  3. 3,0 3,1 «Pays Sud-Gresivaudan» (ֆրանսերեն). Pays Sud-Gresivaudan. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  4. H. Roy La vallée de l'Isère en péril // Revue de géographie alpine. — 1927. — Т. 15. — № 1. — С. 145-150.
  5. «LOI n° 2013-403 du 17 mai 2013 relative à l'élection des conseillers départementaux, des conseillers municipaux et des conseillers communautaires, et modifiant le calendrier électoral» (ֆրանսերեն). Legifrance. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  6. «Décret n° 2014-180 du 18 février 2014 portant délimitation des cantons dans le département de l'Isère» (ֆրանսերեն). Legifrance. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  7. 7,0 7,1 «Les nouveaux cantons du département de l'Isère» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  8. «Annecy - Valence» (ֆրանսերեն). TER Rhone-Alpes. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  9. «Transisere Le réseau du Département». Transisere. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.