Սկանդերբեգի թանգարան
Սկանդերբեգի թանգարան (ալբ․՝ Muzeu Kombëtar Gjergj Kastrioti Skënderbeu), ազգագրական թանգարան Ալբանիայում՝ նվիրված ազգային հերոս Սկանդերբեգին։
Սկանդերբեգի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կրույե |
Վայր | Կրույե |
Հասցե | Street „Kala”, Krujë |
Հիմնադրված է | նոյեմբերի 1, 1982 |
Կայք | muzeukombetarskenderbeukruje.com |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Թանգարանը գտնվում է Կրույե քաղաքի ամրոցում։ Այն գտնվում է ծովի մակերևույթից 557 մետր բարձրության վրա։ Հաջողությամբ դիմակայել է թուրքերի 1450, 1466 և 1467 թվականների հարձակումներին։ Ամրոցի անառիկությունը հնարավորություն է տվել Գեորգ Կաստրիոտի Սկանդերբեգին շուրջ երկու տասնամյակ հաջողությամբ պայքարել օսմանյան կայսրության դեմ։
Թանգարան հիմնելու գաղափարը 1976 թվականին առաջ է քաշել պրոֆեսոր Ալեքս Բուդան։ Շենքը կառուցվել է ալբանացի ճարտարապետներ Պիրրո Վասոյի և Պրանվեր Խոջայի՝ Էնվեր Խոջայի դստեր նախագծով։ Նախապատրաստական աշխատանքները Կրույեում սկսվել են 1978 թվականի սեպտեմբերին, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1982 թվականի նոյեմբերի 1-ին՝ Ալբանիայի աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի անդամների մասնակցությամբ։
ԳործունեությունԽմբագրել
Այսօր Կրույեի ամրոցը և նրանում տեղակայված թանգարանը Ալբանիայի զբոսաշրջության կենտրոններից է և ալբանացիների համար ոգեշնչման աղբյուր[1]։ Թանգարանում ցուցադրված են Սկանդերբեգի ժամանակաշրջանով թվագրվող իրեր։ Ցուցանմուշները դասավորված են ալբանացի հերոսի կյանքի ժամանակագրական հաջորդականությամբ։ Այստեղ ներկայացված են նրա անձնական իրերը՝ ներառյալ այծի գլխով սաղավարտի պատճենը, որի բնօրինակը գտնվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում։
Թանգարանը բաց է այցելության համար ամեն օր, բացի երկուշաբթի օրերից։ Տոմսի արժեքը 200 ալբանական լեկ է։
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաև՝Խմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Gjergj Kastrioti Skenderbeg Museum of Krujë, Albania»։ National Geographic։ Արխիվացված է օրիգինալից 8 May 2016-ին։ Վերցված է 28 February 2014 (անգլ.)