Սխտորաբույս դեղատու

բույսերի տեսակ
Սխտորաբույս դեղատու
Սխտորաբույս դեղատու
Սխտորաբույս դեղատու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Thlaspideae
Ցեղ Alliaria
Տեսակ Սխտորաբույս դեղատու (A. petiolata)
Միջազգային անվանում
Alliaria petiolata

Սխտորաբույս դեղատու (լատ.՝ Alliaria petiolata), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։

ՆկարագրությունԽմբագրել

20-100 սմ բարձրությամբ երկամյա խոտաբույս է։ Բույսի ճյուղավոր, վեր բարձրացող ցողունները թխակապույտ են։ Խոշոր երկարակոթ արմատամերձ տերևները երիկամաձև են, իսկ ատամնաեզր տերևները՝ խոշոր գոգավորությամբ։ Հերթադիր, ատամնաեզր, կարճ կոթունով տերևները ձվաձև կամ սրտաձև են։ Երկար ողկույզներում հավաքված կանոնավոր, բաժանաթերթ ծաղիկները չորսանդամ են։ Խաչաձև դասավորված սպիտակ պսակաթերթիկները 1,5 անգամ երկար են բաժակից։ Ներսից կեղծ միջնապատով բաժանված պտուղը հաստ պտղակոթով պատիճ է[1]։

ՏարածվածությունԽմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ստվերոտ անտառներում, թփուտներում, գետափերին։ Տարածված է Արմավիրի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի մարզերում, Երևանում և Արցախում։ Համարվում է թունավոր բույս[1]։

ՆշանակությունԽմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են տերևներն, որոնք պարունակում են գլիկոզիդներ, ասկորբինաթթու, կարոտին, խեժ, ճարպային յուղեր, ալիլային եթերային յուղ և սերմերը։ Մանրացրած սերմերն օգտագործում են այրվածքների, ֆուրոնկուլների, վերքերի բուժման համար[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689