Սլուն (խորվ.՝ Slunj), քաղաք Խորվաթիայում։ Բնակչությունը կազմում է 1 776 մարդ։ Բնակչության 87 %-ը խորվաթներ են, 9,4 %-ը՝ սերբեր։

Քաղաք
Սլուն
խորվ.՝ Slunj
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունԿարլովաց
ՂեկավարԻվան Բոգովիչ
Առաջին հիշատակումXII դար
Մակերես393,4 կմ², 5,1 կմ²
ԲԾՄ258 մ
Բնակչություն1 776 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ047
Փոստային դասիչ47240
Պաշտոնական կայքslunj.hr
Սլուն (Խորվաթիա)##
Սլուն (Խորվաթիա)

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Սլունը գտնվում է լեռնոտ տարածաշրջանում՝ Պլիտվի լիճ ազգային պարկից 30 կիլոմետր դեպի հյուսիս ու Բոսնիա և Հերցեգովինայից 15 կիլոմետր արևմուտք։ Քաղաքի միջով հոսում է Կորանա գետը։

Սլունի մոտակայքում մեծ թիվ են կազմում ջրվեժները։ Հայտնի է ավստրացի գրող Հայմիթո ֆոն Դոդերերի «Սլունի ջրվեժներ» (գերմ.՝ Die Wasserfälle von Slunj) վեպը, որը լույս է տեսել 1963 թվականին։ Բացի այդ հայտնի են տուրիստական գրավչությամբ քաղաքի հնագույն ջրի գործարանները, որոնցից շատերը կառուցվել են դեռևս 18-րդ դարում։

Պատմություն խմբագրել

 
Ֆրանկոպան ամրոցի ավերակները

Առաջին անգամ Սլունը հիշատակվել է 12-րդ դարում «Սլովին գրադ» (խորվ.՝ Slovin grad) անունով։ 15-րդ դարում այստեղ կառուցվել էր Ֆրանկոպանի ընտանիքի ամրոցը։ Կողքին միևնույն ժամանակ հիմնադրվել է ֆրանցիսկյան վանքը։ 17-րդ դարի վերջում Սլունը ամբողջովին վերակառուցվել է։

Խորվաթիայի պատերազմի ժամանակ (1991—1995) պատմական քաղաքի կենտրոնին էական վնաս է պատճառվել։ 1991 թվականին այստեղ հռչակվել է ինքնահռչակ Սերբական Կրաինան, որից հետո քաղաքից աքսորվել է խորվաթական բնակչության գրեթե ամբողջ մասը[1]։ Քաղաքը զգալիորեն տուժել է խորվաթական հարձակումների գործողությունների ընթացքում։ Սերբական բնակչությունը աքսորվել է խորվաթական բանակ (պատերազմի ավարտից հետո մի մասը վերադարձել է)։ Պատերազմի ավարտից հետո վերականգնողական աշխատանքները շարունակվել են մի քանի տարի։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլուն» հոդվածին։