Սլավիկ Սուրենի Ամիրյան (ապրիլի 19, 1956(1956-04-19) (այժմ՝ Հայաստանի Սյունիքի մարզում)), վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր։

Սլավիկ Ամիրյան
Ծնվել էապրիլի 19, 1956(1956-04-19) (68 տարեկան)
ԾննդավայրԳորիս
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Մխիթար Հերացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

1979 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1979 թվականից աշխատում է Գորիսի շրջանային կենտրոնական հիվանդանոցում (1991 թվականից՝ գլխավոր բժիշկՂարաբաղյան պատերազմի առաջին օրերից Սյունիքի տարածաշրջանի գիսավոր վիրաբույժն էր, 1993 թվականից՝ Սյունիքի անհետաձգելի բժշկական օգնության կենտրոնի տնօրեն և տարածաշրջանի քաղպաշտպանության բժշկական ծառայության պետ։ Պատերազմի ժամանակ ղեկավարել և կազմակերպել է անհետաձգելի բուժօգնությունը մարտադաշտում։ Իրականացրել է վիրավորների տեսակավորումն ու տարհանումը ՀՀ բուժհիմնարկներ և կլինիկական հենակետեր։ Լաչինի մարդասիրական միջանցքի բացումից հետո ազատագրված տարածքներում կազմակերպել է բուժօգնության ծառայություններ։ Ամիրյանի «Հրազենային վնասվածքների բուժումը և բուժօգնության կազմակերպումը տեղային ռազմական ընդհարումների ժամանակ» թեմայով դոկտորականի թեզը ՀՀ ռազմական բժշկագիտության առաջնեկն է։ Ռուսաստանի բնական գիտությունների (1999), բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային (1999) ակադեմիաների անդամ, «Հայաստանի վիրաբուժության 21-րդ դար» ընկերակցության Մեծ խորհրդի անդամ, Եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2000)։ ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-1995

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի Իվան Պավլովի, Վլադիմիր Վեշնադսկու, ՀՀ «Մխիթար Հերացի», «Մարտական գործողությունների մասնակից» մեդալներով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։