Սիտրուսդալ
Սիտրուսդալ (աֆրիկաանս՝ և անգլ.՝ Citrusdal), քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում[3][4]՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Ուեսթ Քոսթ շրջանի և Սեդերբերգ մունիցիպալիտետի կազմում։
Բնակավայր | ||
---|---|---|
Սիտրուսդալ | ||
անգլ.՝ Citrusdal | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Cederberg Local Municipality? | |
Հիմնադրված է | 1916 թ. | |
Մակերես | 4,7 կմ² | |
ԲԾՄ | 252 մետր | |
Բնակչություն | 7177 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 022 | |
Փոստային դասիչ | 7340[1][2] և 7340[1][2] | |
| ||
Պատմություն
խմբագրելԺամանակակից քաղաքի տեղում բնակավայրը հիմնադրվել է Հարավային Աֆրիկայում հոլանդական ռեֆորմատորական եկեղեցու ներկայացուցիչների կողմից 1916 թվականին։ 1957 թվականին Սիտրուսդալին շնորհվել է քաղաքի կարգավիճակ։ Քաղաքի անունը աֆրիկաանսից թարգմանվում է որպես «ցիտրուսների հովիտ»[5]։
Աշխարհագրական դիրք
խմբագրելՔաղաքը գտնվում է նահանգի արևմտյան մասում՝ Ուլիֆանտս գետի աջ ափին։ Այն տեղակայված է Միդելբերխ լեռնաշղթայից արևմուտք՝ նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտ 150 կիլոմետր դեպի հյուսիս-հյուսիս-արևելք (ուղիղ գծով)։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 252 մետր[6]։
Կլիմա
խմբագրելՔաղաքի կլիման մերձարևադարձային-միջերկրածովյան է։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 334 մմ։ Առավելագույն տեղումների քանակը լինում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 16,8 °C-ից (հուլիս) մինչև 30,3 °C (փետրվար)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է։ Միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանն այդ ամսում կազմում է 5,3 °C[7]։
Բնակչություն
խմբագրել2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմում էր 5023 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 48,93 %, կանայք՝ 51,17 %: Ռասայական առումով, գունամորթները կազմել են քաղաքի բնակչության 73,02 %-ը, սպիտակամորթները՝ 21,28 %, նոգրոիդները՝ 5,63 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,06 %։ Քաղաքացիների շրջանում ամենատարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (94,6 %), կոսան (4,18 %), անգլերենը (0,9 %) և սեսոտոն (0,18 %)[8]։
2011 թվականի պաշտոնական մարդահամարի ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ Սիտրուսդալում բնակվում էր 7177 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 49,27 %, կանայք՝ 50,73 %: Ռասայական առումով գունամորթները եղել են քաղաքի բնակչության 68,98 %-ը, նեգրոիդները՝ 15,62 %, սպիտակամորթները՝ 14,55 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,18 %, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 0,68 %։ Քաղաքի բնակիչների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (87,51 %), կոսան (5,9 %), սեսոտոն (2,35 %), անգլերենը (1,9 %) և թսվանան (0,84 %)[9]։
Տրանսպորտ
խմբագրելՔաղաքից արևմուտք անցնում է N7 ազգային ավտոճանապարհը, իսկ հարավային մասով՝ R303 տարածաշրջանային մայրուղին։ Քաղաքն ունի երկաթուղային կայարան։ Սիտրուսդալից հարավ տեղակայված է համանուն ոչ մեծ օդանավակայանը (ICAO՝ FACI)[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 South African Post Office
- ↑ 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
- ↑ Южно-Африканская Республика, Свазиленд, Лесото // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 157. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ Южно-Африканская Республика : Справочная карта : Масштаб 1:2 500 000. — М.: ГУГК, 1980.
- ↑ Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
- ↑ 6,0 6,1 «Citrusdal, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Citrusdal climate» (անգլերեն). South Africa Explorer. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Citrusdal» (անգլերեն). Census 2001. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Citrusdal» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիտրուսդալ» հոդվածին։ |