Սիսակ Հակոբի Վարժապետյան (1905, Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 14, 1982(1982-09-14), Ինդիանա, ԱՄՆ), լիբանանահայ մանկավարժ, թարգմանիչ[1]։

Սիսակ Վարժապետյան
Ծնվել է1905
ԾննդավայրՄարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 14, 1982(1982-09-14)
Մահվան վայրԻնդիանա, ԱՄՆ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունմանկավարժ և թարգմանիչ
ԵրեխաներՇահնուր Վարժապետյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1905 թվականին Մարաշ քաղաքում։ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին՝ թուրքերի կողմից հայերի դեմ իրագործված Մեծ եղեռնի ժամանակ` 1915 թվականին, Սիսակ Վարժապետյանը ապաստան է գտնում Հորդանանի Թաֆիլահ, ապա Ալ-Քարակ քաղաքներում, որտեղ մնում է մինչ զինադադարը։ Զինադադարից հետ անցնում է Լիբանան, մտնում Ջբեյլի Ամերիկյան Նպաստամատույց որբանոց, որտեղ և ստանում է նախակրթությունն ու միջնակարգ ուսումը։ Մասնագիտական բարձրագույն ուսման համար ընդունվում է Բեյրութի Ամերիկյան համալսարան և 1929 թվականին ավարտում Առևտրական գիտելիքների բաժնի դասընթացները։ Բեյրութում, երկար տարիներ միջազգային նավթային ընկերությունում պաշտոնավարելուն զուգահեռ ուսուցչական գործունեությամբ է զբաղվել տեղի հայկական երկրորդական վարժարաններում (Հայ Ավետարանական քոլեջ)՝ դասավանդելով առևտրական գիտելիքներ, սղագրություն ու մեքենագրություն։ 1960-ական թվականներին Բեյրութում հիմնում է իր սեփական Առևտրական դպրոցը, որը ղեկավարել է ավելի քան մեկ տասնամյակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 6.

Աղբյուրներ խմբագրել