Սինկեն Հոպ
Սինկեն Հոպ (նորվ.՝ Zinken Hopp, իսկական անունը Սիգնե Մարի Բրոքման, նորվ.՝ Signe Marie Brochmann, Սինկեն՝ դանիական հնչողությամբ, հունվարի 9, 1905[1], Ուլլենսվանգ, Հորդալան, Նորվեգիա - սեպտեմբերի 3, 1987[2], Բերգեն, Նորվեգիա), նորվեգացի գրող, թարգմանիչ, մանկագիր և բանաստեղծուհի: Հատակապես հայտնի է իր մանկական գրքերով:
Սինկեն Հոպ նորվ.՝ Zinken Hopp, Signe Marie Brochmann | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | նորվ.՝ Signe Marie Brochmann |
Ծնվել է | հունվարի 9, 1905[1] |
Ծննդավայր | Ուլլենսվանգ, Հորդալան, Նորվեգիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 3, 1987[2] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Բերգեն, Նորվեգիա |
Մասնագիտություն | դրամատուրգ, թարգմանիչ, մանկագիր, բանաստեղծուհի և գրող |
Լեզու | նորվեգերեն և անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | Դպրոցական գրադարանավարների ասոցիացիա և Bastian Prize for Children's Literature?[3] |
Ամուսին | Einar Meidell Hopp?[2] |
Zinken Hopp Վիքիպահեստում |
Կենսագրություն և կարիերաԽմբագրել
Սինկեն Հոպը ծնվել է 1905 թվականի հունվարի 9-ին Ուլենսվագում՝ Նորվեգիայում: Առաջին անգամ գրականության ասպարեզում նա հանդես է եկել 1930 թվականին: Այդ ժամանակ Հոպը հրատարակեց բանաստեղծությունների ժողովածուներ, որոնք կոչվեցին «Տնային դաստիարակչուհու բանաստեղծություններ» և «Տեսարան դեպի լեռնային հարթավայրը»: Այդ ժամանակ նա ստորագրեց որպես Սիգնե Մարի Բրոքման: Հաջորդ գրքերը եղան 1933 թվականին՝ «Խոհանոցային բանաստեղծություններ», 1935 թվականին՝ «...ինչքան էլ որ տարօրինակ է», 1938 թվականին՝ «Չորս պատերի մեջ», որոնք նա արդեն ստորագրեց Սինկեն Հոպ անվանումով:
1948 թվականին Սինկեն Հոպը լույս է ընծայում երգիծական մի վեպ, որը կոչվում է «Պարգևատրություն վասն բարեգործության»: Այս ստեղծագործությունը մեծ ընդունելության արժանացավ ոչ միայն ընթերցասերների շրջանում, այլև գրաքննադատների[4]: Սակայն Սինկեն Հոպին ամենամեծ հաջողությունը բերեցին մանկական գրքերը: «Կախարդական կավիճը» և դրա շարունակությունը կազմող «Յունն ու Սոֆուսը» մանկական վիպակները նրան դարձին սիրելի բանաստեղծ երեխաների շարքում: Վերոնշյալ գրքերը թարգմանվել են աշխարհի զանազան լեզուներով:
Բացի բանաստեղծություններից ու մանկական գրքերից, Սինկեն Հոպը նաև կենսագրական մի քանի աշխատանքների հեղինակ է համարվում: Դրանք հիմնականում նվիրված են նորվեգական մշակույթի հայտնի նվիրյալներին:
Նորվեգերեն է թարգմանել «Ալիսը Հրաշքների աշխարհում», «Քամին ուռիներում», «Փիթեր Պեն» և «Բժիշկ Դուլիթլը»[5] ստեղծագործությունները:
2005 թվականին, Սինկեն Հոպի ծննդյան հարյուրամյակին, Նորվեգիայի կառավարության որոշմամբ հրատարակվեց նրա տեքստերի «Սինկեն» (Zinken) ժողովածուն:
Ամուսինը եղել է Էյնար Մեյդել Հոպը:
Սինկեն Հոպն իր մահկանացուն կնքեց 1987 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ութսուներկու տարեկան հասակում Բերգենում:
ՍտեղծագործություններԽմբագրել
Ստեղծագործություններ՝ ստորագրված Սիգնե Մարի Բրոքման անունովԽմբագրել
Ստեղծագործություններ՝ ստորագրված Սիգնե անունովԽմբագրել
Ստեղծագործություններ՝ ստորագրված Սինկեն Հոպ անունովԽմբագրել
- 1943 - Barn og blomster. Illustrert av Odd Brochmann.
- 1943 - Et eventyr om Norge : i tekst og tegninger. Bind 1. Illustrert av Odd Brochmann.
- 1943 - Hanna Winsnes : dikter og kokk
- 1944 - Et eventyr om Norge : i tekst og tegninger. Bind 2. Illustrert av Odd Brochmann.
- 1945 - Eventyret om Ole Bull
- 1945 - Da mor var liten. Illustrert av Odd Brochmann.
- 1946 - Boktanker med baktanker
- 1947 - Bergen i et nøtteskall
- 1948 - Dydens belønning : Av slekten Gabenfeldts historie
- 1948 - Trollkrittet. Illustrert av Malvin Neset.
- 1951 - Milla hos moster
- 1957 - Hvem er hvem i kongerekken : Fra Harald Hårfagre til Håkon VII : En huskebok
- 1959 - Jon og Sofus. Illustrert av Malvin Neset.
- 1960 - Kari. Illustrert av Omar Andréen.
- 1960 - Nils.
- 1963 - Fra oldemor til tenåring : Av draktens historie.
- 1969 - Arven fra Adamson. Illustrert av Odd Brochmann.
- 1971 - Det gamle officin. Illustrert av Odd Brochmann.
- 1973 - Boblene. Illustrert av Reidar Johan Berle.
- 1978 - Papegøyen. Illustrert av Reidar Johan Berle.
ԳրականությունԽմբագրել
- Harald Bache-Wiig. «Foreldrene på hodet. Zinken Hopps Trollkrittet som nonsens og som psykologisk reise» I: hans Norsk barnelitteratur - lek på alvor : glimt gjennom hundre år. Cappelen, 1996. ISBN 82-456-0064-4. (ebok fra bokhylla.no) Først trykt i Norsk litterær årbok 1987.
- Mette Hopp Christophersen. «Fjorten-to-en-og-åtti». I: Vi bodde der : tredve stemmer fra strøkene i Bergen. redgiert av Elisabeth Armand. Sigma forlag, 2002. ISBN 82-7916-017-5. Barndomsminner fra Hopps yngste datter.
- Elina Druker. «Berättelser om ljus och mörker. Zinken Hopps Trollkrittet». I: Tidskrift för litteraturvetenskap; nr 4, 2003
- Dag Orseth. «Avautomatisering : på reise med Zinken Hopp». I: Norsklæraren; nr 3, 1992
- Sissel Veggeland. «Når et trollkritt og et barn møtes. Da kan vel det meste skje? : nonsenselementer i Zinken Hopps Trollkrittet». I: På terskelen : artikler om nordisk barne- og ungdomslitteratur : festskrift til Åsfrid Svensen. Redigert av Harald Bache-Wiig. Novus forlag, 2006. ISBN 978-82-7099-434-2
- Zinken : en bok om Zinken Hopp. Redigert av Carl Lauritz Lund-Iversen. Eide forlag, 2005. ISBN 82-514-0684-6
- Einar Økland. «Zinken Hopp-minne». I: Årboka Litteratur for barn og unge 2001. Samlaget, 2001
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Merkedager: fødselsdager, stiftelsesdatoer, begivenheter — Oslo: Biblioteksentralen, 1989. — ISBN 82-7022-061-2
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget.
- ↑ Mottakere av Bastianprisen for barne- og ungdomslitteratur — Norwegian Association of Literary Translators.
- ↑ Zinken Hopp в Большой норвежской энциклопедии
- ↑ Zinken Hopp на answers.com
Արտաքին հղումներԽմբագրել
- Синкен Хопп (Zinken Hopp) в Большой норвежской энциклопедии (նորվ.)
- Произведения Синкен Хопп в Библиотеке Максима Мошкова
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սինկեն Հոպ կատեգորիայում։ |