Լուի Անկետեն
Լուի Անկետեն (ֆր.՝ Louis Anquetin, հունվարի 26, 1861[1][2][3][…], Էտրեպանյի - օգոստոսի 19, 1932[1][4][5][…], Փարիզ[6]), ֆրանսիացի նկարիչ և արվեստի տեսաբան։ Համարվում է կերպարվեստում սինթետիզմի հիմնադիրներից մեկը։
Լուի Անկետեն ֆր.՝ Louis Anquetin | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ֆր.՝ Louis Emile Anquetin |
Ծնվել է | հունվարի 26, 1861[1][2][3][…] |
Ծննդավայր | Էտրեպանյի |
Վախճանվել է | օգոստոսի 19, 1932[1][4][5][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պիեռ Կոռնելի դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, վիմագրող և պրոդյուսեր |
Ոճ | կլուազոնիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Henri Samary?, Q17491926? և Q17495340? |
Ուսուցիչ | Լեոն Ժոզեֆ Ֆլորանտեն Բոննա և Ֆեռնան Կորմոն |
Աշակերտներ | Jacques Maroger? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ազգային ընկերություն[8] |
ստորագրություն![]() | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԼուի Անկետենը ծնվել էր Էթրեպանյիում (Ֆրանսիա) և կրթվել է Ռուանի Պիեռ Կոռնելի անվան լիցեյում.[9]
1882 թվականին եկել է Փարիզ, հաճախել Լեոն Բոննայի արվեստանոցը, որտեղ հանդիպել է Անրի դը Տուլուզ-Լոտրեկին։ Երկու նկարիչները հետագայում տեղափոխվել են Ֆեռնան Կորմոնի արվեստանոց, որտեղ ընկերացել են Էմիլ Բեռնարի և Վինսենթ վան Գոգի հետ[10]։
1887 թվականին Լուի Անկետենը և Բեռնարը զարգացրեցին գեղանկարչության նոր ոճ, որն օգտագործում էր գույների հարթ հատվածներ և հաստ, սև ուրվագծեր։ Այդ ոճը, որ առաջացել էր ճապոնական վիտրաժներից ոգեշնչմամբ, քննադատ Էդուար Դյուժարդենն անվանել է կլուազոնիզմ[11]։
Ի վերջո նա թողեց ժամանակակից ուղղությունները և սկսեց յուրացնել հին գեղանկարիչների մեթոդները։ 1890-ական թվականների նրա գործերը, ինչպես, օրինակ՝ Rinaldo և Armida կտավները, ռուբենսյան ոճով էին և այլաբանական բնույթ ունեն։ 1907 թվականին նա հանդիպել է երիտասարդ գեղանկարիչ Ժակ Մարոզեին, ով կիսել է նրա հետաքրքրությունները և ում հետ նա սկսել է համագործակցել։
Հետագայում նա Ռուբենսի մասին գիրք է գրել, որը հրատարակվել է 1924 թվականին։
Լուի Անկետենը մահացել է 71 տարեկան հասակում, Փարիզում։
Պատկերասրահ
խմբագրել-
Իվետա Գիլբեր (1893) Թուլուզ-Լոտրեկի թանգարան, Ալբի
-
Մուլեն Ռուժ, 1893
-
Elégante de profil au Bal Mabille, 1888
-
Հովանոցով կինը, 1891
-
Հնձվոր, 1887
-
Le pont de l'Europe («Եվրոպայի կամուրջը»), 1889, պաստել, թուղթ
-
Inside Bruant’s Mirliton, 1886-1887
-
Պլակատ Les Maîtres de l'Affiche-ում
-
Ընթերցող կինը, 1890, պաստել թղթի վրա
-
Կինը երեկոյան Շանզ-Էլիզեում. 1889-1993
-
Կլիշի պողոտան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Louis Emile Anquetin (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 Louis Anquetin — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Thomson B. Anquetin, Louis // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T003111
- ↑ 5,0 5,1 5,2 GeneaStar
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #119128969 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.leonore.archives-nationales.culture.gouv.fr/ui/notice/6351
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ Lycée Pierre Corneille de Rouen - History
- ↑ Jaworska, Wladyslawa (1972). Gauguin and the Pont-Aven School. London: Thames and Hudson Ltd. էջեր 13–14. ISBN 0500231699.
- ↑ Welsh-Ovcharov, Bogomila: Vincent van Gogh and the Birth of Cloisonism (!
Գրականություն
խմբագրել- Émile Bernard, «Louis Anquetin», L’Art et les Artistes, 1933.
- Frédéric Destrémau, Louis Anquetin le retour au métier, DEA de l’Université Paris I, 1990.
- Joan Cassell-Dassule, Louis Anquetin and The Origins of Synthetism, 1973.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Անկետեն» հոդվածին։ |