Սիմֆերոպոլի պետական կրկես

Սիմֆերոպոլի Տեզիկովի անվան պետական կրկես (ռուս.՝ Симферопольский государственный цирк им. Тезикова), Սիմֆերոպոլ քաղաքում 1959 թվականի աշնանը կառուցված առաջին ստացիոնար կրկեսը։ Կրկեսի դահլիճը նախատեսված է 1300 հանդիսականի համար[1]։

Սիմֆերոպոլի պետական կրկես
Տեսակկրկեսի շենք
Երկիր Ռուսաստան և  Ուկրաինա
ՏեղագրությունՍիմֆերոպոլ
Հիմնադրված է1959
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

1959 թվականին Սիմֆերոպոլ քաղաքում կառուցվեց առաջին ստացիոնար կրկեսը ղրիմցի Օ. Վ. Սմոլսկու նախագծով։ Սիմֆերոպոլի կրկեսի առաջին տնօրենը եղել է Ի. Գ. Վայսֆելդը։ 1962-1984 թվականներին կրկեսը ղեկավարել է Բորիս Նիկոլաևիչ Տեզիկովը։ Այնուհետև Սիմֆերոպոլի կրկեսը ղեկավարել են Լ. Ս. Վաիլը և Վ. Մ.Մուխան։ Սիմֆերոպոլի կրկեսը երբեք չի ունեցել իր դերասանների կրկեսախումբը[2], կրկեսի մեծ հրապարակ, լրացուցիչ կրկեսաբեմ, փորձադահլիճներ։ Այնուամենայնիվ, իր գոյության 50 տարիների ընթացքում Սիմֆերոպոլի կրկեսում հանդես են եկել համաշխարհային կրկեսի աստղեր, ԽՍՀՄ ժողովրդական և վաստակավոր արտիստներ Լեոնիդ Ենգիբարովը, Յուրի Նիկուլինը, լարախաղացներ Տաշկենբաևները, Լյուդմիլա և Վլադիմիր Շևչենկոները, Իգոր և Էմիլ Կիոները, Կարանդաշը, Դուրովների, Կոռնիլովների և Ֆիլատովների դինաստիաները, Իրինա Բուգրիմովան, ծաղրածուներ Բերմանը,Վյատկինը, Մարգարիտա Նազարովան, օդային ակրոբատներ և մարմնամարզիկներ Վոլժանսկիները և շատ այլ նշանավոր արտիստներ[1]։

1997 թվականից կրկեսը կրում է նախկին տնօրեն Բորիս Նիկոլաևիչ Տեզիկովի անունը։ Նույն թվականին կրկեսը ղեկավարում էր Բորիս Տեզիկովի որդին` Բորիս Բորիսովիչ Տեզիկովը։ 2001-2002 թվականներին կրկեսի շենքը վերակառուցվեց։ Այդ ընթացքում վերակառուցվեց շենքի ճակատային մասը, կառուցվեց ժամանակակից նախասրահ տոմսարկղային դահլիճով, սրճարան, զգեստապահարան և սանհանգույց հաճախորդների համար, բարելավվեց հանդիսասրահը, կառուցվեցին ղեկավարության և վարչատնտեսական մասի համար նախատեսված տարածքներ։ Լայնածավալ վերակառուցումը առնչվեց նաև լուսային, ձայնային և հատուկ էֆեկտների համար նախատեսված սարքավորումներին։

2009 թվականին Սիմֆերոպոլի կրկեսի մոտ տեղադրվեց առյուծի քանդակ, որը նվեր էր Լվով քաղաքից։ 2011 թվականի դեկտեմբերին առյուծի քանդակը փոխարինվեց հեծանիվի վրա նստած ծաղրածու-աճպարարի բնօրինակ մետաղյա քանդակով։

Կրկեսի տնօրեններ խմբագրել

Տարբեր ժամանակներում Սիմֆերոպոլի պետական կրկեսը ղեկավարել են`

  • Ի. Գ. Վայսֆելդը
  • Բ. Ն. Տեզիկովը
  • Լ. Ս. Վաիլը
  • Վ. Մ. Մուխան
  • Բ. Բ. Տեզիկովը

Կրկեսային խաղաշրջաններ խմբագրել

  • 1970 — «Կրկեսը ջրի վրա»
  • 1971 — «Կրկեսը սառույցի վրա»
  • 1976 — «Կրկես-Ռեվյու»
  • 1978 — «Ձիերով դիվերտիսմենտ»
  • 2014 — հոկտեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 1-ը Մոսկվայի Մեծ կրկեսը Վերնանդսկու պողոտայում ներկայացրեց «Էքստրիմ արենա» շոուն և «Խիզախության գունդ» մոտոշոուն։
  • 2015 — հունվարի 30-ից մինչև մարտի 1-ը Սիմֆերոպոլի կրկեսում հյուրախաղերով հանդես եկավ Մոսկվայի Ցվետնոյ բուլվարի Նիկուլինի կրկեսախումբը։ 2015 թվականի մարտի 20-ից մինչև հունիսի 7-ը Մոսկվայի Վերնանդսկու պողոտայի Մեծ կրկեսի արտիստները ներկայացրին «Անուրջների կղզին» ծրագիրը։ 2015 թվականի հուլիսի 11-ից մինչև օգոստոսի 9-ը Մոսկվայի Դարյա կոստյուկի կրկեսը ներկայացրեց «Կախարդական ժողովուրդ» ինտերակտիվ կրկեսային ներկայացումը։ 2015 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը երկու բաժիններով ներկայացվեց մեծ ծրագիր Օսեթիայի «Սարմատ»-ի ջիգիթները և «Միայնակ առյուծների մեջ» ատրակցիոն ներկայացումները։ 2015 թվականի նոյեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 6-ը Յուրի Նիկուլինի և Մոսկովյան Մեծ կրկեսի արտիստները «Էքստրա-կարգ» ծրագրով ներկայացրեցին «Հսկա արջերը» ատրակցիոնը և մեծ ծրագիր երկու բաժիններով։
  • 2016 — «Լաստա-Ռիկա կղզին»

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել