Սիմոնե Մինելի

իտալացի ֆուտբոլիստ

Սիմոնե Մինելի (անգլ.՝ Simone Minelli, հունվարի 8, 1997(1997-01-08)[1], Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս իտալական «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբի կազմում։

Սիմոնե Մինելի
անգլ.՝ Simone Minelli
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 8, 1997(1997-01-08)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Իտալիա
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ֆիորենտինա
Պատանեկան կարիերա
2011-2014 Իտալիա Ֆիորենտինա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-ներկա Իտալիա Ֆիորենտինա 0 (0)
2016-2017   Իտալիա Ալբինոլոֆե 26 (0)
2017-2018   Իտալիա Տրապանի 17 (1)
Ազգային հավաքական
2015-2016 Իտալիա Իտալիա Մ19 13 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 14, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 29, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

«Ֆիորենտինա» խմբագրել

Մինելին իտալական «Ֆիորենտինա ՖԱ»-ի ակադեմիայի սան է։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Դինամո Մինսկ»-ի դեմ խաղում։ Նա այդ խաղի 24-րդ րոպեին փախրինել է Խուան Կուադրադոյին, ինչպես նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով գոլի հեղինակ դառնալ Մարկո Մարինին։ Իսկ հանդիպումն ավարտվել է 1-2 հաշվով[2]։

«Ալբինոլոֆե» խմբագրել

2016 թվականի օգոստոսի 30-ին Մինելին վարձավճարով տեղափոխվել է Սերիա C-ում հանդես եկող «Ալբինոլոֆե»[3]։ Նոր թիմի կազմում ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 3-ին՝ «Կալցիո»-ի դեմ խաղում[4]։ Նա 86-րդ րոպեին փոխարինել է Ֆերդինանդո Մաստրոյանիին, իսկ հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ Սեպտեմբերի 13-ին Սիմոնեն անցկացրել է իր առաջին ամբողջական հանդիպումը՝ մասնակցելով «Ֆորլի»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 2-2 հաշվով[5]։

2016-2017 մրցաշրջանի ընթացքում Մինելին մասնակցել է 26 հանդիպման, որոնցից 7-ում խաղը սկսել է մեկնարկային կազմում[6]։

«Տրապանի» խմբագրել

2017 թվականի հուլիսի 20-ին մեկ տարի վարձակալության ժամկետով ֆուտբոլիստը տեղափոխվել է «Տրապանի»[3]։ Սիմոնե Մինելին իր դեբյուտը նշել է օգոստոսի 26-ին՝ մասնակցելով «Սիրակուսա»-ի դեմ խաղին, որի ընթացքում փոխարինել է Մանուել Մարասին։ Սեպտեմբերի 30-ին նա խփել է իր առաջին պրոֆեսիոնալ գոլը՝ «Կասերտանա»-ի դարպասը։ 2018 թվականի հունվարի 21-ին Մինելին կարմիր քարտ է ստացել «Սիկուլա»-ի դեմ խաղում[7]։

Սիմոնեն ավարտել է մրցաշրջանը մասնակցելով 17 հանդիպման և դառնալով 1 գոլի հեղինակ։

Միջազգային կարիերա խմբագրել

Սիմոնե Մինելին հանդես է եկել Իտալիայի հավաքականի բոլոր տարիքային խմբերում։ 2015-2016 թվականներին հանդես է եկել Իտալիա Մ19 հավաքականի կազմում։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Լիգա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ալբինոլոֆե (վարձավճար) 2016-17 Սերիա C 26 0 0 0 26 0
Տրապանի (վարձավճար) 2017-18 Սերիա C 17 1 0 0 17 1
Կարիերայի արդյունք 43 1 0 0 43 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Fiorentina vs. Dinamo Minsk 1 - 2». www.soccerway.com. Soccerway. 2014 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. 3,0 3,1 «UFFICIALE: Trapani, definito il prestito di Minelli - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  4. «Calcio Padova vs. AlbinoLeffe - 3 September 2016 - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
  5. «Forlì vs. AlbinoLeffe - 13 September 2016 - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
  6. «Italy - S. Minelli - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  7. «Sicula Leonzio vs. Trapani - 21 January 2018 - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.