Խորեն Հակոբյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խորեն Զավենի Հակոբյան (ապրիլի 22, 1945(1945-04-22), Նորաշեն, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ Նկարազարդել է ավելի քան 300 գիրք և ստեղծել հայկական «Սասնա Ծռեր» էպոսի առաջին ամբողջական, այն է ամենամանրամասն՝ ավելի քան 220 տեսարաններով նկարազարդումների շարքը։

Խորեն Հակոբյան
Ի ծնեԽորեն Զավենի Հակոբյան
Ծնվել էապրիլի 22, 1945 (78 տարեկան)
ԾննդավայրՆորաշեն, Արարատի մարզ
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1964) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1972)
Մասնագիտություննկարիչ
Խորեն Հակոբյան Վիքիդարանում
 Khoren Hakobyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1972 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1971-1983 թվականներին եղել է հայկական հեռուստատեսության բեմադրող նկարիչ, 1983-1987 թվականներին՝ «Գարուն» ամսագրի գեղարվեստական խմբագիր, 1987-1992 թվականներին՝ «Արևիկ» մանկական հրատարակչության գլխավոր նկարիչ[1][2]։ 1992 թվականից ի վեր Խորեն Հակոբյանը ստեղծագործում է որպես ազատ նկարիչ՝ համագործակցելով տեղական և միջազգային հրատարակչատների և արվեստի կոլեկցիոներների հետ։ Նրա գրքերը բազմիցս ցուցադրվել են միջազգային գրքի փառատոներում (Ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառ, Մոսկվայի գրքի ցուցահանդես)։

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր նորանկախ հանրապետության և ԱՄՆ արևմտյան նահանգների հայկական դպրոցների դասագրքերից շատերը նկարազարդվել են Խորեն Հակոբյանի կողմից։ Նա յուրովի ներդրումն է ունեցել հայկական պետականության և հայ ազգի ինքնության վերածննդի այս գործընթացում․ ստեղծել է «Սասնա ծռեր» էպոսի ամենամանրամասն նկարազարդումների շարքը` ավելի քան 220 փոքր ֆորմատի, ջրաներկով և պաստելով նկարված աշխատանքներ և 33 մեծամասշտաբ գործեր, որոնք ներկայացնում են էպոսի բոլոր ճյուղերի կարևորագույն հատվածները։ 1994 թվականին Խորեն Հակոբյանն առաջին անգամ հանրությանն է ներկայացրել «Սասնա Ծռեր» շարքի իր մեծամասշտաբ գործերն անհատական ցուցահանդեսի ընթացքում։ Ցուցահանդեսի բացման խոսքի ընթացքում հայ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանն այսպես է գնահատել նկարչի աշխատանքը․

  ․․․Ինձ թվում է, որ Խորեն Հակոբյանը, այո՛, փնտրեց և գտավ։ Նա Սասունցի Դավթին ձեռք մեկնեց բավականին երկար ստեղծագործական փորձ ունենալուց հետո և․․․ ստեղծեց Սասունցի Դավթի նկարազարդումները, որոնք աչքի են ընկնում ընգծված հայկականությամբ, շնչում են էպիկականությամբ, շնչում են մոնումենտալ լուծումներով[3]․․․
- Գրիգոր Խանջյան
 

Խորեն Հակոբյանի նախագծերի շարքին են պատկանում Հայ կաթողիկոսների դիմանկարների ամբողջական շարքը, հայ ճարտարապետական գոհարների և բնապատկերների ծավալուն շարքը մետաքսագրական հեղինակային տեխնիկայով և պաստելով[4]։

 

Պատկերազարդումներ խմբագրել

  • «Ինչ է, ով է» մանկական քառահատոր հանրագիտարանի հայ իրականությանը վերաբերող հոդվածները, 1985 - 1987
  • «Սասնա ծռեր» էպոսի և հայոց պատմությանը նվիրված գրքերի շարքը, 1992 - 1998
  • «Ամենայն հայոց կաթողիկոսներ» գիրքը, 2001
  • Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» գիրքը, 2002
  • Սարգիս Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհ» գիրքը, 2004
  • Հայ գրողների նկարների լիարժեք հավաքածու, 2008
  • Խնկո Ապոր «Առակներ» գիրքը, 2009
  • Հայոց լեզվի և հայոց պատմության դասագրքեր ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում գործող հայկական դպրոցների համար, 2002 - 2009
  • Վաչագան Սարգսյանի «Այբբենարանը» և տարրական դպրոցի մայրենի լեզվի դասագրքեր[5], 1998 - 2023
  • Հովհաննես Թումանյանի «Բալլադներ» գիրքը, 2016
  • Նաիրի Զարյանի «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական դյուցազնավեպ[6], 2016
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Խորեն Հակոբյան - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items». www.abrilbooks.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  3. Kouymjian, Dickran. «Dickran Kouymjian, "Davit of Sassoun Illustrated by Khoren Hakopyan," in Nairi Zarian, Davit of Sassoun, Armenian Fold Epic, complete text in Armenian and English, with illustrations by Khoren Hakobyan, Eng. trans., Artashes Emin, Erevan, 2016, pp. 5-8» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. «KHOREN HAKOBYAN». khorenhakobyan.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  5. Վաչագան Սարգսյան, Խորեն Հակոբյան
  6. www.amazon.com https://www.amazon.com/Davit-Sassoun-Khoren-Hakobyan/dp/9939017480/ref=olp_product_details?_encoding=UTF8&me=&qid=1548700101&sr=8-1. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել