Սիեռա Նևադա ազգային պարկ

Սիեռա Նևադա ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional de Sierra Nevada), ազգային պարկ է, որն ընդգրկում է Իսպանիայի Անդալուզիա, Գրանադա, Ալմերիա և Մալագայի նահանգները։ 1999 թվականին հունվարի 14-ին հռչակվել է որպես ազգային պարկ։ Այն տարածվում է Ալպուխարրայից մինչև Էլ-Մարկուեսադոն և Լեկրին հովիտ` ընդգրկելով 85.883 հա տարածք[4], ըստ այդմ համարվում է ամենամեծ ազգային պարկն Իսպանիայում։

Սիեռա Նևադա ազգային պարկ
Parque Nacional de Sierra Nevada
ՏեսակԻսպանիայի ազգային պարկ և Natura 2000 protected area?
Մասն էԻսպանիայի Ազգային պարկերի ցանց, Natura 2000[1] և Natura 2000 in Spain?[1]
Երկիր Իսպանիա[1][2][3]
ՎարչատարածքԱնդալուզիա, Գրանադա, Ալմերիա, Լաս Տրես Վիլյաս, Ֆոնդոն, Պատերնա դել Ռիո և Ալպուխառա դե լա Սիեռա[3]
ՏեղագրությունԱնդալուզիա, Գրանադա, Ալմերիա, Մալագա
Աշխարհագրական տեղադրաումՍիեռա Նևադա
Հիմնվել էհունվարի 11, 1999
Մակերես85.883 հա
ԲԾՄ1818 մետր[3]
Այցելուներ780 702 մարդ (2015)
Սիեռա Նևադա ազգային պարկը գտնվում է Իսպանիաում
Սիեռա Նևադա ազգային պարկ
Սիեռա Նևադա ազգային պարկը գտնվում է Երկիրում
Սիեռա Նևադա ազգային պարկ

Աշխարհագրություն խմբագրել

Կան ավելի քան 20 լեռնագագաթներ 3000 մետրի վրա, որոնցից ամենաբարձրերն են` Մուլասենը (Mulhacén), որի բարձրությունը կազմում է 3479 մետր[5], Վալետան՝ 3396 մետր բարձրությամբ[6] և Ալկասաբան՝ 3371 մետր բարձրությամբ։ Հյուսիսային մասում բարձրացող գետերը թափվում են Գվադալկիվիր ավազան, իսկ ամենակարևորներն են Ֆարդեսն ու Խենիլը։ Միևնույն ժամանակ, արևմտյան և հարավային կողմի գետերը թափվում են Միջերկրական ծով։ Հարավային և արևմտյան մասերում են գտնվում Սիեռա Նևադայում գոյություն ունեցող գրեթե 50 լեռնային լճերի մեծամասնությունը, որոնցից շատերը նաև գետերի ակունքներ են։ Լանդշաֆտի մեծ մասը, մասնավորապես, ավելի քան 2,400 մետր բարձրության վրա սառցադաշտերի արդյունքում ձևավորվել են բազմաթիվ հովիտներ։

Բուսական և կենդանական աշխարհ[7][8][9] խմբագրել

Քանի որ Սիեռա Նևադան գտնվում է Եվրոպայի հեռավոր հարավում, իր մեկուսացած դիրքի շնորհիվ, ունի յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհ։ Վերջին սառցե դարաշրջանի ընթացքում տեսակները տեղափոխվեցին հարավ, որպեսզի ցուրտ հյուսիսից կլիմայական պայմաններից խուսափեն, և քանի որ կլիման կրկին ջերմանում է, կենդանիները վերապրում են՝ լեռներում ապաստան գտնելով։ Այգում գրանցվել են 2100 բույսերի տեսակներ, որոնցից 116-ը դասակարգվում են որպես վտանգված[10], և շուրջ 60-ը եզակի են (էնդեմիկ)։

Վտանգված տեսակները ներառում են Artemisia granatensis-ը, Marsh Gentian-ի էնդեմիկ ենթատեսակ է Սիեռա Նևադայում[11]։ Սիեռա Նևադայի ամենանշանավոր բույսերից մեկը Plantago nivalis է, որը նաև հայտնի է որպես «Ձյան աստղ»։

Այգում ապրում է նաև պիրենյան այծ, ինչպես նաև այլ տեսակներ, ինչպիսիք են վայրի վարազները, կզաքիսները, փորսուղները և վայրի կատուները։ Թռչունների տեսակներից են ոսկե արծիվը, բոնելիի արծիվը, փոքրիկ բվերը, եվրասիական արծվաբվերը, և այլն։

Այգու եզրին է գտնվում Կորտիխուելայի բուսաբանական այգին, որտեղ ուսումնասիրվում և պահպանվում են Սիեռայի էնդեմիկ տեսակները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 (unspecified title)
  2. Nationally designated areas (CDDA)
  3. 3,0 3,1 3,2 GeoNames — 2005.
  4. Junta de Andalucía website
  5. ftp://ftp.geodesia.ign.es/Red_Geodesica/Hoja1027/102763.pdf(չաշխատող հղում)
  6. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  7. Junta de Andalucia
  8. Waste - Ideal.es
  9. Trek Sierra Nevada - flora and fauna
  10. «Spanish Ministry of the Environment». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  11. Sub-species of the Marsh Gentian

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիեռա Նևադա ազգային պարկ» հոդվածին։