Սիգտունա (շվեդերեն արտասանություն: [ˇsɪkːˌtʉːna])[3], բնակավայր տեղակայված Շվեդիայի Սիգտունա շրջանի Ստոկհոլմի լենում։ 2010 թվականի տվյալներով ունի 8444 բնակիչ[4]։ Անվանակից է շրջանին, չնայած գտնվում է Մաշտաում։ Սիգտունան, չնայած բնակչության փոքր թվին, պատմական պատճառներով դեռևս անվանում են stad (քաղաք)։ Սակայն Շվեդիայի վիճակագրական հսկողությունը stad է հաշվում միայն 10000-ից ավել բնակիչ ունեցող տարածքները (նշանակաում, որն ընդգրկում է քացաքը)[5]։

Բնակավայր
Սիգտունա
շվեդ.՝ Sigtuna[1]
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Հիմնադրված էմոտ 980 թ.
Մակերես561±0,5 հեկտար
Բնակչություն9377 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ08
Փոստային դասիչ193
Պաշտոնական կայքsigtuna.se
Սիգտունա (Շվեդիա)##
Սիգտունա (Շվեդիա)

Ժամանակակից Սիգտունան գտնվում է Հին ՍԻգտունայից մոտավորապես 4 կմ արևելք, նավահանգստային քաղաք, որը հիմնադրվել է մոտ 980 թվականին (ավանդույթի համաձայն նախկինում Օդինի տունն էր)[6]։

Սիգտունան ունի միջնադարյան գեղատեսիլ քաղաքի կենտրոնական մաս՝ ռեստորաններով, սրճարաններով և փոքր խանութներով։ Հին եկեղեցու ավերակները, ռունական քարերը և հին գլխավոր փողոցը (tora gatan) զբոսաշրջիկներին հայտնի տեսարժան վայրերից են՝ հատկապես ամռանը։ Փոքր փողոցները, ցածրահարկ փայտե տներով, տանում է դեպի արհեստագործական խանութներ և շատ փոքր քաղաքապետարան (Sigtuna Rådhus)։ Քաղաքի կենտրոնում է գտնվում Sigtuna Stadshotell հյուրանոցը[7]։

Աշխարհագրություն խմբագրել

Սիգտունան տեղակայված է Սկարվեն ծովածոցում՝ ծգված Ուփլանդս Բրոյի և Մելարեն լճի մի հատվածի շուրջ։

Պատմություն խմբագրել

Սիգտունան հիմնադրվել է Մելարեն լճի ափին՝ 1000 տարի առաջ։ Իր անվանումը ստացել է հին արքայական կալվածքից։ Տարբեր աղբյուրներ փաստում են, որ հիմնադիրը Էրիկ VI արքան է, մինչ այլք կարծում են, որ Օլաֆն է[8]։ Շուրջ 250 տարի եղել է որպես թագավորական և առևտրային կենտրոն և Շվեդիայի կարևորագույն քաղաքներից մեկը։ 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին այստեղ հատվել է շվեդական առաջին դրամը։ Սուրբ Մարիսի եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում՝ Դոմինիկյան միաբանության կողմից, որպես մենաստանի եկեղեցի։ Դոմինիկյան մենաստանը կարևոր դեր է խաղացել միջնադարյան Շվեդիայում և պատրաստել է մեծաթիվ կարևոր եկեղեցական սպասավորներ։ Շատ եկեղեցիների և վանքերի ավերակներ դեռևս պահպանվել են․ այդ թվում Սբ․ Պերսի եկեղեցին (S:t Pers kyrkoruin)՝ թվագրված 1100 թվականով, Սբ․ Օլաֆ եկեղեցին (S:t Olofs kyrkoruin)՝ թվագրված մոտ 11-րդ դարով և Սբ․ Լարսի եկեղեցի (S:t Lars kyrkoruin)՝ 13-րդ դար[9]։

1187 թվականին Սիգնուտան ենթարկվեց հարձակման և կողոպտվեց, հավնաբար Բալթիկ ծովի Կարելիների, Կուրշիների և/կամ հարձակվողների կողմից[10][11]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tätorter 2010Statistics Sweden, 2010. — P. 20. — ISSN 1654-3823
  2. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2021.
  3. Jöran Sahlgren; Gösta Bergman (1979). Svenska ortnamn med uttalsuppgifter (in Swedish). p. 21.
  4. "Tätorternas landareal, folkmängd och invånare per km2 2005 och 2010" (in Swedish). Statistics Sweden. 14 December 2011. from the original on 10 January 2012. Retrieved 10 January 2012.
  5. Barbara Højlund & Frederik Schildt Nabe-Nielsen. «Sigtuna in Sweden». vikingeskibsmuseet.dk. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. Jonas Ros. «Sigtuna och folklanden : den tidiga Sigtunamyntningen och den politiska» (PDF). Fornvännen 2002(97):3, s. [161]-175. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. «Sigtuna town». destinationsigtuna.se. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. Barbara Højlund & Frederik Schildt Nabe-Nielsen. "Sigtuna in Sweden". vikingeskibsmuseet.dk. Retrieved December 1, 2018.
  9. «Sigtuna». stockholmslansmuseum.se. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. "Till frågan om Sigtunas combustering år 1187" «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  11. Enn Tarvel (2007). Sigtuna hukkumine. Արխիվացված 2017-10-11 Wayback Machine Haridus, 2007 (7-8), p 38–41

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Սիգտունաին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։