Սիգուրդ Ռոսթեդ (նորվ.՝ Sigurd Rosted, հուլիսի 22, 1994(1994-07-22)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, Բրոնդբյու ՖԱ-ի և Նորվեգիայի հավաքականի պաշտպան։

Սիգուրդ Ռոսթեդ
Քաղաքացիությունը  Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 22, 1994(1994-07-22)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Օսլո, Նորվեգիա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կարիերան հավաքականում խմբագրել

Ռոսթեդն իր արհեստավարժ կարիերան սկսել է «Կյելսաս» ակումբի երրորդ դիվիզիոնում։ 2015 թվականի սկզբին Սիգուրդը տեղափոխվել է «Սարփսբորգ 08»։ Սեպտեմբերի 27-ին «Օդ ՖԱ»-ի դեմ կայացած խաղում նորամուտ է գրանցել Նորվեգիայի ֆուտբոլի առաջնության շրջանակներում[2]։ 2016 թվականի ապրիլի 24-ին «Մոլդե ՖԱ»-ի դեմ կայացած խաղում Ռոսթեդը խփել է իր առաջին գոլը «Սարփսբորգ 08»-ի կազմում[3]։ 2018 թվականին Սիգուրդը տեղափոխվել է բելգիական «Գենտ ՖԱ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,3 մլն եվրո։ «Անտվերպեն ՖԱ»-ի դեմ խաղում նա նորամուտ է գրանցել Բելգիայի ֆուտբոլի առաջնության շրջանակներում։

Համաշխարհային կարիերան խմբագրել

2018 թվականի մարտի 26-ին Ալբանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Ռոսթեդը նորամուտ է գրանցել Նորվեգիայի հավաքականի կազմից՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարտին Լինեսին[4]։ Նույն խաղում նա խփել է իր առաջին գոլը՝ ազգային հավաքականի կազմում։

Նորվեգիայի հավաքականում խփած գոլերը խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցում
01. 2018 մարտի 26 Էլբասան Արենա, Էլբասան, Ալբանիա   Ալբանիա 0:1 0:1 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Одд VS. Сарпсборг 08 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015—09—27.
  3. «Сарпсборг 08 VS. Мольде 4:0» (անգլերեն). soccerway.com. 2016—04—24.
  4. «Албания VS. Норвегия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018—03—26.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգուրդ Ռոսթեդ» հոդվածին։