Սիաոլոն մանթի
Սիաոլոն մանթի (չին.՝ 小笼包, փինյին՝ Xiǎo lóng bāo), հայտնի խորտիկ, որն իր տարածումը սկսել է Չինաստանի Ծիաննան նահանգից, Վու բարբառի տարածման սահմաններից դուրս հայտնի է նաև Սաիաոլոնպաո անունով[1]։ Այն տարածում ունի նաև Գուանդունում, Սիանկանում և Թայվանում։ Սիալոն մանթիները հայտնի են իրենց բարակ խմորով, մեծ միջուկով, հյութալի, թարմ համով և գեղեցիկ տեսքով։
Տեսակ | պաոձի |
---|---|
Առաջացման երկիր | Չինաստան |
Xiaolongbao Վիքիպահեստում |
Ապուր-մանթիները եկել են Հյուսիսային Սոն դինաստիայի մայրաքաղաք Կայֆինից։ Սիաոլոն մանթիների ժամանակակից տեսակը եկել է Յանցզի գետի հարավից, հետագայում տարածում է գտել նաև այլ վայրերում, և ավելացել են տարբեր համեր։
Սիաոլոն մանթիները ավանդական խորտիկներ են համարվում Չանգժոուում, Ուսիում, Սուչժոուում, Նանկինում, Շանհայում, Հանչժոուում, Նինբոյում, Ծիասինում և այլ վայրերում։
Ցին դինաստիայի Տաոկուանի ժամանակաշրջանում ի հայտ եկավ սիաոլոնի ժամանակակից տեսակը, և տարբեր վայրերում ուներ իր առանձնահատկությունները, ինչպիսիք են Չանչժոուի թարմ համը, Նանկինի մաքուր համը, Ուսիի քաղցր համը, բայց, այնուամենայնիվ, բոլորն ունեին նույն բնութագիրը՝ բարակ խմոր, հյութալի միջուկ, թարմ համ։ Այն տարածված է եղել նաև Կայֆինում, Տյանցզինում և այլ վայրերում։
Պատմություն
խմբագրելՍիաոլոն մանթիների պատմությունը սկսվում է Հյուսիսային Սոն դինաստիայի ժամանակներից, երբ այժմյան Հենան նահանգի Կայֆին քաղաքը Պիանծինի մայրաքաղաքն էր, և «ապուրի-մանթիները» հայտնի են մինչ օրս։ Ծինկանի միջադեպից հետո Սոն դինաստյան շարժվեց դեպի հարավ՝ իր հետ Կենտրոնական հարթավայրերից բերելով խմորից խորտիկներ ուտելու սովորությունը, որն աստիճանաբար դարձավ Ծիանճեի տեղական խորտիկներից[2],իսկ արդեն Ցին դինաստիայի Թոնճիի ժամանակաշրջանից հետո, Չանգժոուում և Ուսիում հայտնվեց շոգեխաշած բուլկիների ժամանակակից տեսակը[3]։
Հետագայում, Սիաոլոն մանթիների պատմության ընթացքում առաջացել են տարբեր տարատեսակներ՝ Շանհայի Նանսիանի, Ուսիի, Շաոսինի, ծովախեցգետնի մսով մանթիներ, իսկ ավելի ուշ՝ Թայվան հասնելուց հետո, նաև Թայվանական մանթիներ[3]։
Տեսակներ
խմբագրելՆանսիանի Սիաոլոն մանթի
խմբագրելՆանսիանի Սիաոլոն շոգեխաշած բուլկիները կամ Նանսիանի Սիաոլոն մանթիները նախկինում հայտնի էին որպես մսով լցոնված մեծ խմորե բուլկիներ, մեծ խճողակի համար էլ դրանք անվանվում էին «Նանսիանի մեծ շոգեխաշած բուլկիներ»։ Այն հայտնի է նաև որպես «Շանհայի սիաոլոն»[4]։ Նանսիանի Սիաոլոն մանթին ստեղծվել է Խուան Մինսյանի կողմից, ով Նանսիան քաղաքի հայտնի խանութներից մեկի սեփականատերն էր։ Խուան Մինսյանը, ով հայտնի էր նաև Ճան Տաշեն անունով ծնվել է Հանճոու նահանգի Շանսի քաղաքում, Ցին դինաստիայի ժամանակ, Սյանֆենի կառավարման երկրորդ տարում (1852 թ.)։ Հետագայում ծառայության է անցել Թայպինի բանակում և տեղափոխվել է Նանսիան։ Առաջին տարում (1862), երբ Թայպինի բանակը նահանջեց, նրան ուղարկեցին Նանսիան։ Ավելի ուշ նա որդեգրվեց «Րիհուասուան» հրուշակեղենի խանութի սեփականատիրոջ կողմից ՝ Խուան ազգանունով, և փոխեց իր անունը ՝ դառնալով Խուան Մինսյան։ Տասներորդ տարում (1871թ), երբ Խուանը մահացավ, Խուան Մինսյանը ժառանգեց «Րիհուասյուանը»[5]։ Նախկինում Կույի պուրակի այս խանութը գրականագետների հավաքատեղի էր[6]։ Խուան Մինսյանը, տեսնելով բիզնեսի հնարավորությունը, փոխեց հրուշակեղենի խանութը մանթիների և լապշայի խանութի[5]։ Նա խանութում վաճառում էր շոգեխաշած մսով մեծ մանթիներ։ Դրանից հետո ավելի ու ավելի շատ էին ընդօրինակողները։ Այսպիսով, Խուան Մինսյանը մեծ մանթիներից անցում կատարեց դեպի փոքր մանթիների՝ խիտ միջուկով և բարակ խմորով[6]։ Խմորի համար օգտագործվում էր նուրբ սպիտակ ալյուր, և ամեն չափաբաժնից հնարավոր էր պատրաստել 10 շոգեխաշած մանթի, որպես միջուկ օգտագործվում էր ազդրի միս, որը եփվում էր հավի արգանակի մեջ, խմորը սառեցնում են, իսկ միջուկը խառնում աղացած մսի հետ ՝ միատարրություն ապահովելու համար։ Ապա թողնում են, որպեսզի ավելի շատ հյութ դուրս գա, վրան ավելացնում մանր աղացած քունջութի սերմեր՝ համ հաղորդելու համար; Կախված սեզոնից, ավելացվում են ծովախեցգետին կամ տարբեր բույսեր ՝ թարմություն հաղորդելու համար։ Մեկ այդպիսի մանթին, որն ունի 14 ծալք, արժե 3 յուան, գնի մեջ մտնում է նաև տուփը[5][7]։ Խուան Մինսյանն ինքն էր ստուգում մանթիները, դրանցից որևէ մեկը դնում էր փոքրիկ ափսեի մեջ և փայտիկներով ծակում խմորը, եթե մեկ ափսեի համար հյութը չէր հերիքում, ապա այն վաճառքի չէր հանվում[5]՝ այդպիսով այս մանթիները մեծ համբավ են ձեռք բերում, և տարածքի բոլոր ճաշարանները սկսում են անվանվել «Նանսիանի Կույի պուրակի մանթիներ»[6]։
Կուանսյուի կառավարման 26-րդ տարում (1900թ.)[8][9] Վու Սյանշենը, ով աշակերտում էր Խուան Մինսիանի խանութում, Խուան Մինսիանի հետ գնում են Շանհայի Չենխուան տաճար[6] և Ծյոցյու կամրջի մոտ տաղավար են վարձում[10], որը կոչվում էր «Չուանֆան», այն մասնագիտանում է շոգեխաշած մանթիների պատրաստման մեջ[6]։ Հետագայում այն վերանվանվում է«Նանսիանի սիաոլոն մանթիների խանութ»[8][9][10]։
Նանսիանի սիաոլոն մանթիներն ունեն խիստ արտադրական գործընթաց, որն ընդհանուր առմամբ բաղկացած է ինը քայլից՝ ներառյալ հունցումը, խմորի հանգստանալը (հունցելուց 15-ից 30 րոպե), սեղմումը, գրտնակումը, հավաքումը, խառնումը, գնդավորումը, փաթաթելը և գոլորշու վրա եփումը։ Բացառությամբ խմորի հունցման առաջին գործընթացի, որն արվում է մեքենայի միջոցով, խմորն այնուհետև պատրաստվում է ձեռքով։ Խորտիկների սիրահար Թան Լուսոնը մի անգամ նշել է, որ Նանսիանի սիաոլոն մանթիները «չորս կողմից հաստությամբ շատ հավասար են փաթաթվում, այնպես որ հյութը երբեք չի արտահոսում»։ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և Կանադայի նախկին գլխավոր նահանգապետ Ռամոն Գնատիշինը ճաշակել են Նանսիանի սիաոլոն մանթիները, իսկ 2007-ին Նանսիանի սիաոլոն մանթիների արտադրությունը ներառվել է Շանհայի քաղաքապետարանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Բայց շնորհիվ իր փառքի՝ այժմ Շանհայում կան հարյուրավոր խանութներ՝ «Նանսիանի սիաոլոն մանթիներ» անունով[11]։
Ուսիի Սիաոլոն մանթի
խմբագրելՀամեմատած այլ Սիաոլոն մանթիների հետ՝ Ուսիի մանթիներն ունեն այնպիսի բնութագրեր, ինչպիսիք են՝ ավելի հագեցնող, ավելի մեծ չափս, քաղցր համ, խիտ փաթաթված խմոր և այլն։ Ուսիի մանթիները կարելի է բաժանել երկու տեսակի՝ ավանդական և նոր։ Ավանդական մանթիները ծագել են այն ժամանակ, երբ Ցին դինաստիայի Ցյանլուն կայսրը ճամփորդել է դեպի Յանցզի գետի հարավ և կանգ է առել Խուիշանի Յիճան պուրակում, տեղի Ցին ընտանիքը պատրաստել է այս մանթիները որպես հյուրասիրություն կայսրին, հետագայում մանթիները Ցին ընտանիքի միջոցով սերնդեսերունդ փոխանցվել են մինչև 34-րդ սերունդը։ Ամենահայտնին ծովախեցգետնի մսով պատրաստված մանթիներն են[12]։ Ցին դինաստիայի վերջում, երբ Յան Նայվուի վրայից հանեցին անարդար դատավճիռը, նա գնաց դեպի հարավ՝ իր հայրենի քաղաքը, որտեղ էլ փորձելով Սիաոլոն մանթիները, այնքան է գովում, որ խանութի տերը օգտագործում է այն որպես հաճախորդներ գրավելու միջոց և լայնորեն գովազդում։ Այսպիսով, Ուսիի Սիաոլոն մանթիները մեծ հայտնիություն են ձեռք բերում[13]։
Ուսիի Սիաոլոն մանթիների երկու տեսակ կա՝ թարմ մսով և խեցգետնի մսով։ Թարմ մսով մանթին ունի խիտ միջուկ, բարակ խմոր, շատ համեմունքներ և նուրբ ու անուշաբույր համ։ Իսկ Ուսիի հայտնի ծովախեցգետնով մանթիի պատրաստման համար խաշած ծովախեցգետնի միսը և յուղը խառնում են և ավելացնում են թարմ մսի միջուկին, այս մանթիները ոչ միայն հարմար են անմիջապես օգտագործման համար, այլ նաև ընկերներին և հարազատներին նվիրելու համար։
Ինչ վերաբերում է Ուսիի մանթիների նոր տեսակին, որը հաճախ է հանդիպում մեր օրերում, առաջացել է 1922 թվականին հիմնադրված «Վան Սինծի» խանութից։ Խանութի հիմնադրի հայրը՝ Վան Թինանը, Շանհայում շեֆ-խոհարար էր և իր գործում վարպետանալով երիտասարդ տարիքում կրպակ է բացում, իսկ ավելի ուշ, երբ նրա բիզնեսը հաջողվում է, Ուսիի պուրակի մոտ (այժմ՝ Չոնկանի քաղաքային այգի) խանութ է բացում և այն անվանում «Վան Սինծի»։ Այնտեղ նա սկսում է վաճառել Ուսիի մանթիների նոր տեսակը, որը Շանհայի և Ուսիի մանթիների համադրություն էր[14]։ Այս ուտեստը հայտնի դարձավ Յանցզի գետի հարավում և հատկապես սիրվեց Շանհայի բնակիչների կողմից[15]։
Այժմ «Վան Սինծին» մանթիների ամենամեծ խանութն է և 2011 թվականին արժանացել է «Չինական պատվավոր ապրանքանիշ» տիտղոսին[16]։ Այնուամենայնիվ, քանի որ նոր տեսակի մանթիները չափազանց քաղցր և յուղոտ էին, չէին համապատասխանում առողջության մասին մտածող հաճախորդների նախասիրություններին։ Այսպիսով այն փոխարինվում և իր փառքը վերադարձնում է Ուսիի ավանդական մանթիներին[12]։
Չանչոուի կրաբով Սիաոլոն մանթի
խմբագրելԿրաբի մսով Սիաոլոն մաթին, որը նաև հայտնի է որպես Կրաբով մանթի, Ցյանսու նահանգի Չանչոու քաղաքի ավանդական խորտիկներից է։ Այն առաջին անգամ ստեղծվել է Չանչոուի հարավային Սյաոխե կամրջի վրա գտնվող Վանխուա թեյարանում Ցին դինաստիայի Տաոկուանի ժամանակաշրջանում։ Այս մանթիները պատրաստում են ամեն տարի Չինական Նոր Տարուն, երբ օսմանտուսները ծաղկում են։ Կրաբով մանթիները ունեն բարակ և կիսաթափանցիկ խմոր, կրաբի արտահայտված համ, յուղայնություն, բայց ոչ յուղոտ հյութ և նուրբ մսային խճողակ։ Իմբիրի և քացախի հետ համն ավելի հիանալի է դառնում։ Կա կրաբով մանթիների 3 տեսակ՝ «Սուիհաո», «Տուեյսյան», «Ծյասիե»։ «Սուիհաո» մանթիները պատրաստվում են առանց յուղի, «Տուեյսյան» մանթիների չափաբաժնում 6-ը յուղով են, մյուս 6-ը՝ առանց։ «Ծյասիե» մանթիների չափաբաժնում բոլորը յուղով են։
Մեկ չափաբաժին մանթիներին նաև անվանում են հյուր, ուստի Չանճոուի տարեց բնակիչները հաճախ ասում են «2 հյուր «Տուեյսյան»» կամ «10 հյուր «Ծյասիե»»։ Կրաբով մանթիների սիրահարները հիմնականում ընտրում են «Տուեյսյան» տեսակը, նրանք կարծում են, որ միայն երկու տեսակների համադրությունը փորձելով կարող ես լիարժեք զգալ կրաբի համը։ Միայն մեկ տեսակը փորձելով կրաբի համը կսկսի քիչ զգալի թվալ, դրա համար էլ առաջացել է այս 2 տեսակների համադրությունը։ Քանի որ այս մանթիների խմորը շատ բարակ է, առաջացել է հետևյալ ասացվածքը՝ «Ավելի լավ է մարդը սպասի կրաբով մանթիին, քան մանթին՝ մարդուն»։ Միայն այդ դեպքում կարելի է լավագույնս զգալ համը։
Մանթիներն ուտելիս այն թաթախում են քացախի մեջ, բռնում փայտիկներով, կծում խմորից և զգուշորեն խմում հյութը, որից հետո նորից թաթախում են քացախի մեջ, որպեսզի քացախը ներծծվի և այնուհետև ուտում են։
Հայտնի ռեստորաններ
խմբագրել
|
|
Տարածումը արտերկրում
խմբագրել«Տին Թայֆուն» Թայվանական միջազգային բրենդը, Շանհայի «Նանսիանի Սիաոլոն մանթիները» և Ուսիի «Վան Սինծի» խանութների ցանցերը նպաստում են մանթիների արտասահմանյան սննդի շուկայի մուտք գործելուն՝ ձևավորելով հետաքրքիր մշակութային փոխանակում և մրցակցություն։ Դրանց թվում «Տին Թայֆունը» 1996 թվականին ընդլայնեց ճապոնական շուկան[17], Ճապոնիայում արագ մանթիների վաճառքի ալիք բարձրացավ, որն այդ ժամանակվանից լայնորեն հայտնի դարձավ և New York Times-ի կողմից ընդգրկվեց «աշխարհի լավագույն տասը ռեստորանների» շարքում։ Ցանցն ունի ավելի քան 160 ռեստորաններ Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Սինգապուրում, Թաիլանդում, Ինդոնեզիայում, Կորեայում, Մալայզիայում, Ավստրալիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆիլիպիններում և Մեծ Բրիտանիայում։ 2003 թվականից Շանհայի «Նանսիանի Սիաոլոն մանթիներ» ռեստորանը բացել է մի քանի կետեր Ճապոնիայում, Կորեայում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, Մալայզիայում և Հոնկոնգում։ Առաջին արտասահմանյան կետը Ռոպպոնգիում՝ Ճապոնիայի կենտրոնում, ունի տարեկան ավելի քան 30 միլիոն յուանի վաճառք[11]։ Ուսիի «Վան Սինծին» նույնպես ունի մի քանի կետեր արտերկրում[18]:
|
Արտասահմանի չինական ռեստորաններում, օրինակ՝ Իսպանիայում, Սիաոլոն մանթիները լավ հայտնի են, և իրենց համեղ համի պատճառով որոշ իսպանական ռեստորաններ և բարեր վաճառում են նաև չինական Սիաոլոն մանթիների նման սնունդ, որը կոչվում է չինական մսով սենդվիչ՝ պատրաստված Իսպանիայում։ 1990-ականներից ի վեր չինացիները սկսեցին մեծ թվով գալ Իսպանիա, և չինական ռեստորանների թիվը սկսեց աճել, ինչի արդյունքում Սիաոլոն մանթին դարձավ չինական ռեստորանների հիմնական ուտեստը։ Այն մենյուներում հաճախ գրվում էր որպես «Սիաոլոն» կամ «Չինական Սիաոլոն», իսկ որոշ ռեստորաններ գրում էին անգլերեն «Բրյուս Լի» անունը՝ հաճախորդներին գրավելու համար[19]։ Այսպես 2000 թվականից հետո «Սիաոլոն» անվանումը փոխվեց։ Մարտարվեստի ֆիլմերի զարգացման գործում Բրյուս Լիի ակնառու ներդրումը նշելու համար տարբեր երկրների հեռուստաալիքները սկսեցին ֆիլմեր ցուցադրել Բրյուս Լիի մասնակցությամբ։ Իսպանիայում բոլոր փողոցներում կարելի էր տեսնել Բրյուս Լին պատկերող գունավոր պաստառներ, իսկ իսպանացի երեխաները ամեն քայլափոխի արտասանում էին «Բրյուս Լի» և «չինական քունգ ֆու»։ Հենց այդ ժամանակ էր, որ «Բրյուսի մանթիներ» անվանումը առաջացավ, որոշ ռեստորաններ «Բրյուսի մանթիներ»-ը մեկնաբանեցին որպես «Բրյուս Լիի սիրելի չինական մանթիներ»։ Իսպանիայում «Սիաոլոնը»-ն կոչվում է «Բրյուս Լի»։ Երբ մարդիկ պատվիրում են, նրանք մատուցողին ասում են. «Ես Բրյուս Լի եմ ուզում», և մատուցողը հասկանում է, որ հաճախորդը ցանկանում է չինական Սիաոլոն մանթիներից։ Չինական Սիաոլոն մանթիները հայտնի են ամբողջ աշխարհում և անկասկած, նախուտեստների մեջ իրենց տեղն են զբաղեցնում։
Նկարներ
խմբագրել-
Սիաոլոն մանթին իր հյութի մեջ
-
Սիաոլոն մանթիները և ծովախեցգետնով մանթիները վաճառվել են Ճապոնիայի Կոբե քաղաքի Դոնտան շրջանի չինական ռեստորանում
-
Սիաոլոն մանթիների խանութ Սիան քաղաքում
-
Հոնկոնգյան ոճով ծովախեցգետնի մսով մանթիներ
-
Հասարակ Սիաոլոն մանթիներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 古时面皮中有馅之物方称为馒头。见曾维华,〈古代的馒头〉,《上海师范大学学报(哲学社会科学版)》1995年第2期,页157。
- ↑ 文泉,〈江南小笼包〉,《美食》2003年第5期,页24。
- ↑ 3,0 3,1 赵敏,〈小笼包风味特点及形成因素〉,《民营科技》2011年第12期,页149。
- ↑ «《普陀区志》->第十八卷 商业->第三章 行业->第四节 饮食». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «《上海名镇志》->槎溪古镇:南翔镇->"南翔小笼"美名扬天下». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 王瑾,〈南翔小笼寻根〉,《食品与生活》2008年第1期,页29。
- ↑ 据民国19年黄世祚修《嘉定县续志》載:「馒头有紧酵松酵两种,紧酵以清水和面为之,皮薄馅多,南翔制者最著,他处多仿之,号为翔式……」。转引自晓山,〈古猗园与南翔小笼〉,《食品与生活》2001年第4期,页43。
- ↑ 8,0 8,1 «《上海饮食服务业志》->第一篇 饮食业->第七章 名店、名师->第一节 名店». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ 9,0 9,1 «《上海通志》->第十九卷 商业服务业->第十章 饮食服务业->第三节 点心行业». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ 10,0 10,1 «《上海名街志》->二、十二大著名街区->驰名中外的老城厢——豫园->航母型的商贸企业——豫园商城». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ 11,0 11,1 〈南翔小笼:小吃如何申“非遗”〉,《解放日报》(2007年9月17日)。
- ↑ 12,0 12,1 吳麗瑋,〈鮮和甜:太湖邊的無錫味道〉《三联生活周刊》2014年第31期,页91。
- ↑ «无锡史志办,《无锡老字号:拱北楼》。». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «无锡史志办,《无锡老字号:王興記》。». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «〈见多识广的上海人就好这一口:王兴记小笼馒头有伐?〉,《江南晚报》(2012年2月28日)。». Արխիվացված օրիգինալից 2014年4月15日-ին. Վերցված է 2014年8月9日-ին.
- ↑ «〈王兴记等无锡八家企业捧回"中华老字号"招牌〉,《江南晚報》(2011年4月22日)。». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 油行變身國際連鎖企業 鼎泰豐寫傳奇 Արխիվացված 2014-08-10 Wayback Machine,欣傳媒,2012-12-05
- ↑ «〈王兴记筑梦第二个百年:门店将增至30家〉,《无锡商报》(2013年5月11日)。». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «〈小笼包在西班牙叫李小龙〉,《中新网》(2009年12月29日)。». Արխիվացված օրիգինալից 2014年8月11日-ին. Վերցված է 2014年8月9日-ին.