Սթիվ Մեն (անգլ.՝ Steve Mann, 1962[1], Համիլտոն, Օնտարիո, Կանադա), կանադացի գիտնական և համակարգչային տեխնիկայի ոլորտի ինժեներ, առաջին կրվող համակարգիչներից մեկի ստեղծողը։

Սթիվ Մեն
անգլ.՝ Steve Mann
Դիմանկար
Ծնվել է1962[1]
ԾննդավայրՀամիլտոն, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՄաքՄաստեր համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունգյուտարար, համալսարանի դասախոս, համակարգչային գիտնական, ճարտարագետ և գրող
ԱշխատավայրՏորոնտոյի համալսարան
Կայքwearcam.org/steve.html
 Steve Mann (scientist) Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

 
Մենը 1981 թվականին ֆոտոխցիկով և կրվող համակարգիչով

Սթիվ Մենը Մակմասթերի համալսարանում ստացել է գիտությունների բակալավրի և մագիստրոսի աստիճան, համապատասխանաբար 1987 և 1992 թվականներին։ Դրանից հետո ուսումը շարունակել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, որը դոկտորական աստիճանով ավարտել է 1997 թվականին[2]։

Գյուտեր և մտահաղացումներ խմբագրել

Դեռևս դպրոցում՝ 1981 թվականին, Սթիվ Մենը հավաքել էր իր առաջին կրվող համակարգիչը՝ հարմարեցնելով 6502-ի միկրոպրոցեսորին, որը տեղափոխվում էր պողպատե շրջանակով պայուսակով՝ նախատեսված ֆոտոխցիկների, լուսանկարահանման լուսաբռնկման և այլ նկարահանող տեխնիկայի կառավարման համար։ Էկրանը, որը հիմնված է տեսախցիկից կատոդային-ճառագայթային տեսորոնիչի վրա, ամրացված է եղել սաղավարտին և տվել է տեքստ 40 սյունակ թույլտվությամբ․ պրոցեսորի վրա մուտքագրումն արվել է յոթ միկրո-անջատիչներով, որոնք ներկառուցված էին լուսաբռնակման բռնակին, ողջ համակարգը էներգամատակարարումը ստանում էր կապարաթթվային մարտկոցներից[3]։

Այդ ժամանակից ի վեր Սթիվը մշտապես զբաղվել է կրվող համակարգչային տեխնոլոգիաների կատարելագործմամբ՝ հայտնիություն ստանալով հատկապես իր վաղ մշակումների շնորհիվ, որոնք օգտագործում են լրացված իրականության սկզբունքները[4]։ Նրա մյուս գյուտերն ու բարելավումները ներառում են չիրպլեթ փոխակերպումներ (ազդանշանների փոխակերպման նոր մաթեմատիկական համակարգ) և կոմպարամետրիկ հավասարումներ (համակարգչային վերափոխված իրականության համար նոր մաթեմատիկական համակարգ)[2], ինչպես նաև հիդրավլաֆոնը՝ աշխարհում առաջին երաժշտական գործիքը, որը գործում է հեղուկների տատանումների ձայնի փոխակերպման սկզբունքի վրա[4]։ Մենի գյուտերը ցուցադրվել են Սմիթսոնյան ինստիտուտում, Ամերիկյան պատմության ազգային թանգարանում, Լոնդոնի գիտության թանգարանում, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում և Ամստերդամի քաղաքային թանգարանում[2]։

Սթիվ Մենը 200-ից ավելի հոդվածների, գրքերի և արտոնագրերի հեղինակ է (նրա հրապարակումների h-ինդեքսը 44 է, այդ թվում 2010 թվականից՝ 29[5])։ Նա Տորոնտոյի համալսարանի հաստիքային պրոֆեսոր է։ 2013 թվականին Մենը Տորոնտոյում կայացած էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) համաժողովի նախագահն է եղել[4][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 NUKAT — 2002.
  2. 2,0 2,1 2,2 «Mann, Steve». Alumni Gallery Award. McMaster University. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  3. Rhodes B. «Steve Mann designs backpack-mounted computer to control photographic equipment». A brief history of wearable computing. MIT Wearable Computing Project. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  4. 4,0 4,1 4,2 Профиль на сайте Торонтского университета (անգլ.)
  5. Профиль на Google Scholar (անգլ.)
  6. «Living in a Smart World – People as Sensors». IEEE International Symposium on Technology and Society. June 27-29, 2013. IEEE. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Մեն» հոդվածին։