Սթիվեն Քանդարյան (1952, Ուեսթ Հարթֆորդ), ազգությամբ հայ ամերիկացի գործարար, աշխարհի ամենահարուստ հայը[1], համաշխարհային ապահովագրական MetLife հոլդինգի նախագահ, ղեկավար և գլխավոր գործադիր տնօրեն։ Նա հոլդինգի նախագահ և ԳԳՏ է դարձել 2011 թվականի մայիսի 1-ին[2], իսկ ղեկավար՝ 2012 թվականի հունվարին[3]՝ փոխարինելով պաշտոնից հեռացած Ռոբերտ Հենրիկսոնին։

Սթիվեն Քանդարյան
Դիմանկար
Ծնվել է1952
ԾննդավայրՈւեսթ Հարթֆորդ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՔլարկի համալսարան, Ջորջթաունի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց և Հարվարդի համալսարան
Մասնագիտությունգործարար
ԱշխատավայրMetLife?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն և board of directors member?

Կյանք և կարիերա խմբագրել

Քանդարյանը մեծացել է Կոնեկտիկուտ նահանգի Արևմտյան Հարթֆորդ քաղաքում, Լիլիան և Ալբերտ Քանդարյանների ընտանիքում։ Ավարտել է Կոնեկտիկուտում Վիլյամ Հ. Հոլլ բարձրագույն դպրոցը, այնուհետև որոշ գործունեությամբ է զբաղվել մասնավոր ձեռնարկությունում, այդ թվում որպես հիմնադիր «Orion Partners»-ում և գործադիր տնօրեն «Pension Benefit Guaranty Corporation»-ում[4]։ Նա Դեյմոն Ռունյոնի անվան քաղցկեղի հետազոտության հիմնադրամի խորհրդի անդամ, Ֆինանսական ծառայությունների ֆորումի և Նյու Յորքի տնտեսական ակումբի անդամ է։ Քանդարյանը Քլարքի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի, Ջորջթաունի համալսարանի իրավունքի դպրոցում՝ իրավագիտության մասնագետի, Հարվարդի համալսարանի բիզնես դպրոցում՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։

MetLife խմբագրել

Մինչ MetLife-ի գլխավոր գործադիր տնօրեն դառնալը Քանդարյանը 2005 թվականի ապրիլից ընկերության գլխավոր ներդրումային պատասխանատուն էր։ Որպես ԳՆՊ, Քանդարյանը վերահսկում էր մի շարք նախաձեռնություններ, որոնք ամրապնդեցին MetLife-ի ներդրումային պորտֆելը[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Աշխարհի 5 ամենահարուստ հայերը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  2. «MetLife picks investment chief to become new CEO». AP. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  3. «People: Metlife Inc (MET) - Kandarian, Steven». Reuters. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. «MetLife's Next CEO Can Trace The Beginning Of His Career Back To Childhood In West Hartford». Hartford Courant. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
  5. «Executive Officer - Steven A. Kandarian». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  6. Frye, Andrew (2011 թ․ մարտի 21). «MetLife Names $450 Billion Portfolio Manager Kandarian as Insurer's Chief». Bloomberg. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.