Սթիվեն Ադլեր (անգլ.՝ Steven Adler, ծնյալ Մայքլ Կոլետտի (Michael Coletti), հունվարի 22, 1965(1965-01-22), Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ։ Ավելի հայտնի է որպես Guns N’ Roses խմբի առաջին հարվածային գործիքներ նվագող և երգերի համահեղինակ։ Այդ երաժշտախմբի հետ նա համերգներով հանդես է եկել և ձայնագրվել է 1985-1990 թվականներին՝ հասնելով միջազգային ճանաչման ու համբավի[1]։ Guns N’ Roses-ից 1990 թվականին հեռացվել է թմրանյութերից կախվածություն ունենալու պատճառով։ Այժմ Ադլերը հանդիսանում է իր իսկ կազմավորած խմբի՝ Adler’s Appetiteհարվածային գործիքներ նվագողը։ Ավելի վաղ տարիներին հանդես է եկել Road Crew, Hollywood Rose, London, BulletBoys երաժշտախմբերում[2]։ Նրա վրա՝ որպես երաժիշտի, որոշակի ազդեցություն են գործել պարկապզուկահարներ Ռոջեր Թեյլորը (հանրահայտ Queen խմբից), Փիթեր Քրիսը[3]։

Սթիվեն Ադլեր
StevenAdlerMylesKennedy (cropped).jpg
Բնօրինակ անունSteven Adler
Ի ծնե անունանգլ.՝ Steven Adler
Ծնվել էհունվարի 22, 1965(1965-01-22) (58 տարեկան)
Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերհարդ ռոք և հևի մետալ
Մասնագիտություներաժիշտ, թմբկահար, երգերի հեղինակ և ինքնակենսագիր
Գործիքներհարվածային գործիքներ, պերկուսիա, կիթառ
Գործունեություն1983 - այժմ
ԼեյբլGeffen Records
ԱնդամակցությունHollywood Rose?
Կայքadlersappetite.com
Commons-logo.svg Steven Adler Վիքիպահեստում

Երաժիշտն օգտագործում է Rockett Drum Works, Paiste, Vater ֆիրմաների երաժշտական գործիքներ[4]։

2012 թվականին Սթիվեն Ադլերը ներառվել է ռոքնռոլի փառքի սրահում՝ որպես Guns N' Roses երաժշտախմբին ժամանակին անդամակցած երաժիշտ[5]։

2010 թվականի հուլիսին լույս է տեսել Սթիվեն Ադլերի մասին պատմող կենսագրական գիրքը[6]։

2016 թվականին Rolling Stone ամսագրի պատրաստած «Բոլոր ժամանակների հարվածային գործիքներ լավագույն նվագողների հարյուրյակ» ցանկում Սթիվեն Ադրլերին հատկացվել է 98-րդ տեղը[7]։

ՍկավառակագրությունԽմբագրել

Guns N’ Roses
  • 1986Live ?!*@ Like A Suicide EP
  • 1987Appetite for Destruction
  • 1987Live from the Jungle
  • 1988G N’ R Lies
  • 1999Live Era ’87–’93
  • 2004Greatest Hits

Ինքնակենսագրական գիրքԽմբագրել

  • My Appetite for Destruction: Sex, and Drugs, and Guns N’ Roses, 2010, It Books, 9780061917110

ՖիլմագրությունԽմբագրել

  • The Dead Pool (1988, սյուժետային ֆիլմ, ռեժիսոր՝ Բուդդի վան Հոռն. Ադլերը հանդես է եկել էպիզոդիկ դերակատարմամբ)[8]
  • My Way (2012, փաստագրական ֆիլմ, ռեժիսորներ՝ Դոմինիկ Մոլլի, Վիննի Սիսոն)[9]
  • Slash: Raised on the Sunset Strip (2014, փաստագրական ֆիլմ, ռեժիսոր՝ Մարտին Աթքինս)[10]
  • Quiet Riot: Well Now You're Here, There's No Way Back (2014, փաստագրական ֆիլմ, ռեժիսոր՝ Ռեգինա Ռասսել Բանալի)[11]

ՏեսաֆիլմԽմբագրել

Steven Adler – Steven Adler’s Getting Started With Rock Drumming (2009)[12]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Prato Greg։ «Steven Adler Biography»։ Allmusic։ Վերցված է 2010-06-01 
  2. Энди Грин. (2012-04-24)։ «Стивен Адлер: Для меня с Guns N'Roses покончено»։ rollingstone.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 2012-04-25 
  3. http://www.bigwheelmagazine.com/interviews/interview-with-steven-adler-guns-n-roses-adlers-appetite-2011/ 
  4. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-27-ին։ Վերցված է 2022-02-10 
  5. «Guns N' Roses Biography»։ The Rock and Roll Hall of Fame։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 9 July 2014-ին։ Վերցված է 16 April 2012 
  6. Blabbermouth: Կաղապար:Webarchiv, 17. Februar 2010
  7. «100 Greatest Drummers of All Time»։ Rolling Stone (englisch)։ 2016-03-31։ Վերցված է 2017-08-06  Archived 2017-12-03 at the Wayback Machine.
  8. http://www.imdb.com/title/tt0094963/ 
  9. http://www.imdb.com/title/tt2266789/?ref_=nm_flmg_slf_8 
  10. http://www.imdb.com/title/tt4267610/?ref_=nm_flmg_slf_5 
  11. http://www.imdb.com/title/tt2560840/?ref_=nm_flmg_slf_5 
  12. http://www.blabbermouth.net/news/steven-adler-rock-drumming-instructional-dvd-now-available/ 

Արտաքին հղումներԽմբագրել